Բաժիններ՝

Խուզարկություններ են կատարվել մայրաքաղաքի 15 տարբեր հասցեների բնակարաններում. Ոստիկանություն

Խուզարկություններ են կատարվել մայրաքաղաքի 15 տարբեր հասցեների բնակարաններում։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՆԳՆ-ն։

«Քրեական ոստիկանության գլխավոր և Երևան քաղաքի վարչությունների ծառայողների համատեղ միջոցառումների արդյունքում ստացված հիմնավոր տեղեկությունների հիման վրա, Երևան քաղաքի քննչական վարչության հետ համագործակցությամբ, դատարանի որոշմամբ խուզարկություններ են կատարվել մայրաքաղաքի 15 տարբեր հասցեների բնակարաններում։

Հայտնաբերվել են մեկ կիլոգրամից ավելի կրիստալի նմանվող զանգվածով փաթեթ, բյուրեղանման զանգված, սպիտակ հետքերով կոլբա, ինչպես նաև մորֆին, մարիխուանա և շոկո տեսակի թմրամիջոցների նմանվող զանգվածներ ու շոկոյով լցված կաթուցիչ և որսորդական հրացաններ»,-հայտնում են ՆԳՆ Ոստիկանությունից։

Հաղորդվում է նաև, որ կան ձերբակալվածներ։ Նախաքննությունը շարունակվում է

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031