Հորմուզի նեղուցում ՆԱՏՕ-ի հնարավոր առաքելությունը «քաղաքական որոշում» է. Գրինկևիչ
Եվրոպայում ՆԱՏՕ-ի միացյալ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Ալեքսուս Գրինկևիչը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցի շրջանում դաշինքի հնարավոր ռազմական առաքելությունը կախված կլինի բացառապես ՆԱՏՕ-ի անդամ երկրների քաղաքական որոշումից։
«Պայմանները, որոնց դեպքում ՆԱՏՕ-ն կդիտարկեր Հորմուզի նեղուցում գործողություններ իրականացնելու հնարավորությունը, ի վերջո քաղաքական որոշում են»,- ասել է նա՝ ելույթ ունենալով Բրյուսելում՝ դաշինքի անդամ երկրների ռազմական ղեկավարների հետ հանդիպումից հետո։
Այս հայտարարությունը հնչել է ռազմավարական կարևորություն ունեցող Հորմուզի նեղուցում, որով անցնում է նավթի և գազի համաշխարհային մատակարարումների զգալի մասը, նավագնացության անվտանգության ապահովման հնարավոր միջոցառումների քննարկումների ֆոնին։




