ԱՄԷ-ն և Ֆրանսիան ռազմական համագործակցության մասին համաձայնագիր են ստորագրել

Արաբական Միացյալ Էմիրությունները և Ֆրանսիան պաշտպանության ոլորտում նոր համաձայնագիր են ստորագրել ԱՄԷ պաշտպանության հարցերով պետական նախարար Մուբարաք բին Ֆադել ալ-Մազրուիի պաշտոնական այցի ընթացքում։

«Կողմերը ներկա են գտնվել նաև Պաշտպանության ոլորտում համագործակցության մասին համաձայնագրի ստորագրմանը, ինչն արտացոլում է երկկողմ հարաբերությունների խորությունը և Արաբական Միացյալ Էմիրությունների և Ֆրանսիայի միջև ռազմական ու պաշտպանական փոխգործակցության զարգացմանն ուղղված ընդհանուր հանձնառությունը»,- ասված է Արաբական Միացյալ Էմիրությունների պաշտպանության նախարարության հայտարարության մեջ, որը հրապարակվել է X-ում։ «Նրանք քննարկել են երկու բարեկամ պետությունների միջև պաշտպանական և ռազմավարական հարաբերությունների ամրապնդման ուղիները»,- հավելել են գերատեսչությունում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031