Էրդողանը ԵՀ ղեկավարի հետ քննարկել է Հորմուզի նեղուցի բացումը և Իսրայելի վրա ճնշում գործադրելու անհրաժեշտությունը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ։

Զրույցի ընթացքում քննարկվել են Թուրքիայի և Եվրոպական միության միջև հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային ու գլոբալ զարգացումները։

Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան կողմ է արտահայտվում հրադադարի ռեժիմի պահպանմանը և տարածաշրջանային հակամարտություններում խաղաղության հաստատմանը, իսկ Հորմուզի նեղուցը պետք է անհապաղ բացվի։

Թուրքիայի նախագահը նշել է նաև, որ Իսրայելը շահագրգռված է տարածաշրջանում հակամարտությունների շարունակմամբ և շարունակում է խախտել միջազգային իրավունքը՝ ներառյալ «ծովահենության գործողությունները»։ Ըստ նրա՝ չափազանց կարևոր է ուժեղացնել Իսրայելի վրա միջազգային ճնշումը։

Էրդողանն ընդգծել է, որ տարածաշրջանում տիրող լարվածությունը ևս մեկ անգամ ցույց տվեց Թուրքիայի և Եվրոպական միության միջև հարաբերությունների ռազմավարական կարևորությունը։ Զրույցի ընթացքում կողմերը կենտրոնացել են փոխադարձ խնդիրների լուծման վրա՝ նպատակ ունենալով ամրապնդել տնտեսական ինտեգրումը։

Թուրքական առաջնորդը հավելել է, որ Թուրքիայի մասնակցությունը անվտանգության ոլորտում եվրոպական նախաձեռնություններին օգտակար կլիներ, Թուրքիայի և ԵՄ Մաքսային միությունը պետք է արդիականացվի, իսկ համագործակցությունն անհրաժեշտ է ընդլայնել բոլոր ոլորտներում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031