Բաժիններ՝

Գերմանիայում փախստականների ապաստարանների վրա հարձակումների թիվը նվազել է

Գերմանիայի իշխանությունները գրանցել են փախստականների տեղակայման կենտրոնների վրա հարձակումների նվազում՝ ի համեմատ նախորդ տարվա: Այս մասին տեղեկացնում է РИА Новости­-ն՝ հղում կատարելով գերմանական Neue Osnabrücker Zeitung թերթին:

2017 թվականի առաջին երեք ամիսներին հարձակումների թիվը 93 էր, մինչդեռ 2016 թվականին այն ավելի քան 340 էր: Հոդվածում նշվում է, որ, ուսումնասիրելով 2017 թվականի առաջին քառամսյակի տվյալները, կարելի է ասել, որ հարձակումների հետ կապված իրավիճակը հասել է նախաճգնաժամային մակարդակի: Միայն 2015 թվականին հարձակումների թիվը արդեն իսկ գերազանցում էր 1000­-ը, 2016 թվականին իրավիճակը համարյա նույնն էր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031