Բաժիններ՝

Լիտվան 45 կմ երկարությամբ արգելափակոց կկառուցի ՌԴ-­ի հետ սահմանին

ՌԴ-­ի Կալինինգրադի մարզի հետ սահմանին 45 կիլոմետր երկարությամբ արգելափակոցի կառուցումը Լիտվայի վրա կնստի 1,335 միլիոն եվրո: Ինչպես հայտնել է բալթյան հանրապետության Պետական սահմանի պահպանության ծառայությունը, այս գումարի պայմանագիր է ստարագրվել աշխատանքների կատարման կապալառուի հետ։

«Շինարարության համար անհրաժեշտ միջոցները հատկացվում են պետական բյուջեից»,­-նշել է գերատեսչությունը: Պլանի համաձայն՝ արգելափակոցը պետք է կառուցվի մինչեւ ընթացիկ տարվա վերջը: Կալինինգրադի մարզի հետ սահմանի ցամաքային հատվածում Լիտվան որոշել է կառուցել երկու մետր բարձրությամբ լարափակոց՝ էլեկտրոնային վերահսկողության լրացուցիչ միջոցներով, հաղորդել է ՏԱՍՍ-ը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031