Բաժիններ՝

«Նախագահը բացակայում է». Բիլ Քլինթոնի նոր գիրքը

ԱՄՆ-ի նախագահները պաշտոնից հեռանալուց հետո հաճախ ինքնակենսագրական գրքեր են գրում, որոնք սովորաբար բեսթսելեր են դառնում, սակայն ըստ կանխատեսումների՝ Բիլ Քլինթոնի նոր գեղարվեստական վեպին էլ ավելի խոստումնալից ապագա է սպասվում։​ Այս մասին հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:

Միացյալ Նահանգների նախկին նախագահ Բիլ Քլինթոնը ներկայումս համագործակցում է ամերիկացի ամենալավ վաճառվող վիպագիր Ջեյմս Փեթերսոնի հետ՝ «Նախագահը բացակայում է» գեղարվեստական վեպի հրապարակման ուղղությամբ: Գիրքը լույս կտեսնի 2018 թվականի հունիս ամսին:

Երկուշաբթի օրը հրատարակիչների տարածած հայտարարության մեջ Քլինթոնը նշել էր, որ զվարճալի է գործող նախագահի մասին գիրք գրելը:

Փեթերսոնը նույնպես հանդես է եկել հայտարարությամբ՝ ընդգծելով, որ նախագահ Քլինթոնի հետ այս համագործակցությունը իր կարիերայի ամենավառ հիշողություններից է, և որ Քլիթոնի խորաթափանցության շնորհիվ ընթերցողը հնարավորություն կունենա բացահայտել նախագահական կյանքի մանրամասները նոր լույսի ներքո:

Փեթերսոնը հայտնի է այլ հեղինակների հետ բեղմնավոր համագործակցությունների, ինչպես նաև իր գեղարվեստական վեպերի հրապարակումներով:

«Նախագահը բացակայում է» վեպը 70-ամյա Քլինթոնի գեղարվեստական գիրք գրելու առաջին փորձն է։

Նախագահները հազվադեպ են վեպեր գրում, սակայն սա առաջին դեպքը չէ: ԱՄՆ-ի նախկին նախագահ Ջիմի Քարթերը 2003 թվականին հեղինակել էր «Իշամեղվի բույնը» պատմական վեպը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս