Իսրայելի Check Point Software Technologies ընկերությունը, որն աշխատում է IT-անվտանգության ոլորտում, հայտնաբերել է WannaCry վիրուսի նոր տարբերակ եւ վնասազերծել է այն:
Եվրոպայի 13 երկրներում գրանցվել է հեպատիտ A-ի բռնկում, արձանագրվել է հիվանդության 674 դեպք՝ կրկնակի ավելի, քան մեկ ամիս առաջ:
ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի «Ռոնալդ Ռեյգան» ատոմային ավակիրը մայիսի 16-ին Յոկոսուկա ռազմածովային բազայից երկարատեւ ծովային փորձարկումների է դուրս եկել Ճապոնիայի շուրջն ընկած ջրատարածքում:
Վենեսուելայում ընդդիմության եւ կառավարության դիմակայության հերթական օրը մարդկային նոր զոհեր է բերել:
Թուրքիայի ընդդիմադիր, քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավոր Մեհմեթ Ալի Ասլանը Ստամբուլում ձերբակալվել է:
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Զիգմար Գաբրիելին խիստ անհանգստացրել է այն փաստը, որ պաշտոնական Անկարան թույլ չի տվել գերմանացի պատգամավորներին այցելել թուրքական Ինջիրլիքի ռազմաբազա:
Symantec եւ «Կասպերսկու լաբորատորիա» ընկերությունները գտել են այն բանի ապացույցները, որ WanaCrypt0r 2.0 շորթիչ վիրուսի միջոցով գլոբալ կիբեռգրոհի հետ կարող են առնչություն ունենալ հյուսիսկորեացի ցանցահենները:
Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի նախկին թեկնածո Հիլարի Քլինթոնը հայտարարել է նոր քաղաքական կազմակերպության ստեղծման մասին՝ նպատակ ունենալով աջակցել այն նախաձեռնություններին, որոնք ինքն առաջադրել էր նախընտրական արշավի ընթացքում:
The Washington Post-ի թղթակիցը լուսանկարել է Պենտագոնի ղեկավար Ջեյմս Մեթիսի հեռախոսահամարով թղթի թերթը, որը գտնվում էր ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի օգնական Քիթ Շիլլերի ձեռքին:
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հայտարարություն է ընդունել, որում խստիվ դատապարտել է մայիսի 14-ին Հյուսիսային Կորեայի կողմից բալիստիկ հրթիռի նոր արձակումը, ինչպես նաեւ նախազգուշացրել է հետագա փորձարկումներին հակազդելու հնարավոր միջոցների մասին։
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին գերգաղտնի տեղեկատվություն է հայտնել «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության վերաբերյալ:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ժամանել է Միացյալ Նահանգներ: Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
Ռուսաստանի Դաշնության գերագույն դատարանը, բավարարելով ՌԴ արդարադատության նախարարության հայցը` վճիռ է կայացրել «Համառուսաստանյան ադրբեջանական կոնգրես»-ը լուծարելու վերաբերյալ:
Թաիլանդի մայրաքաղաք Բանգկոկի կենտրոնում պայթուցիկ սարք է գործարկվել, ինչի հետևանքով երկու մարդ է տուժել:
Ոսկերչական Alex&Ani զարդերի ապրանքանիշի հիմնադիր, ամերիկահայ գործարար Կարոլին Ռաֆայելյանն ընդգրկվել է ամերիկյան Working Together ամսագիրի կողմից կազմված «Աշխարհի 50 ամենաազդեցիկ մայրեր» վարկանիշային ցուցակում: Վարկանիշային աղյուսակում Կարոլին Ռաֆայելյանը 19-րդ հորիզոնականում է:
Ամերիկայի Միացյալ Նահանգները կասկածանքով է վերաբերվում Սիրիայում լարվածության թուլացման գոտիների ստեղծման վերաբերյալ պայմանավորվածությանը, որը ձեռք է բերվել Աստանայում կայացած կոնֆերանսի ընթացքում:
«Ցանկանում ենք, որ արաբ զբոսաշրջիկների համար Թուրքիան, իսկ թուրք զբոսաշրջիկների համար արաբական երկրները լինեն թիրախային ուղղություն: Երկար ժամանակ է, ինչ այս ոլորտում համագործակցում ենք Թուրքիայի հետ և մեր աշխատանքի արդյունքն ակնհայտ է»:
Թուրքիայում ազատազրկման դատապարտված հանցագործ աշխարհի պարագլուխներից մեկը՝ Քյուրշաթ Յըլմազը, խոստովանել է, որ գյուլենականները 2005 թվականին իրեն առաջարկել էին սպանել «Ակօս» շաբաթաթերթի հիմադիր-խմբագրապետ Հրանտ Դինքին:
Ֆրանսիայի Տեղեկատվական անվտանգության ազգային գործակալության ղեկավար Գիյոմ Պուպարը հայտարարել է, որ մոտ ժամանակներս համաշխարհային կիբեռգրոհները կարող են կրկնվել: Այս մասին նա պատմել է France Inter-ին:
Մայիսի 11-ից 12-ը Գերմանիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը Գերմանիայի Մյունստեր քաղաքում տեղակայված «Ռենո-Վեսթֆալիա» կորպուսի հրավերով աշխատանքային այցով գտնվում էր Հյուսիսային Հռենոս-Վեսթֆալիա երկրամասում, որտեղ տեղի ունեցավ Մյունստերյան դեսպանների 15-րդ հավաքը, որի շրջանակներում կազմակերպված միջոցառումը նվիրված էր Հայաստանին:
Ֆրանսիայի Տեղեկատվական անվտանգության ազգային գործակալության ղեկավար Գիյոմ Պուպարը հայտարարել է, որ մոտ ժամանակներս համաշխարհային կիբեռգրոհները կարող են կրկնվել:
Թեհրանի քաղաքագլուխ Մոհամադ Ղալիբաֆը հայտարարել է Իրանի նախագահի պաշտոնի համար մրցարշավից դուրս գալու մասին եւ պաշտպանել է այաթոլլա Իբրահիմ Ռայիսիի թեկնածությունը։
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հույս ունի Ֆրանսիայի նոր նախագահ Էմանուել Մակրոնի հետ միասին նոր դինամիկա հաղորդել եվրոպական գաղափարին:
Ֆրանսիայի նոր վարչապետ է նշանակվել հանրապետության հյուսիս-արեւմուտքի Հավր քաղաքի քաղաքագլուխ աջ կենտրոնամետ Էդուար Ֆիլիպը:
Ադրբեջանի իշխանությունների կողմից բլոգեր և «Լրագրողների ազատություն և անվտանգության» ինստիտուտի ներկայացուցիչ Մեհման Հուսեյնովի փաստաբանը, չկարողանալով հաջողության հասնել Ադրբեջանի «արդարադատության» առջև, որոշել է դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ) :
Նշելով, որ 2013 թվականից Հայաստանը որդեգրել է «Բաց երկնքի» քաղաքականություն՝ Հանրապետության նախագահն ընդգծել է, որ քաղաքացիական ավիացիայի և օդային հաղորդակցության ոլորտում Հայաստանի կողմից վարվող այդ քաղաքականությունը նոր հնարավորություններ է ընձեռում թե՛ հայկական և թե՛ արտասահմանյան ավիաընկերություններին՝ ապահովելով բոլորի համար հավասար և ազատ մրցակցային պայմաններ:
Ռուսաստանն այն կարծիքին չէ, որ անհրաժեշտ է ակտիվացնել քրդական հարցի լուծման աշխատանքը:
Freedom House իրավունքների պաշտպանության կազմակերպությունը անդրադարձել է Ադրբեջանում ընդդիմադիր կայքերի արգելափակմանը:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է Ինջիրլիքի ռազմաբազային այլընտրանք գտնելու անհրաժեշտության մասին:
Ֆրանսիայի նախագահի նախկին թեկնածու Մարին լե Պենը, որը պարտություն կրեց ընտրությունների երկրորդ փուլում, նախագահական ընտրարշավի ընթացքում արձակուրդից հետո վերադառնում է «Ազգային ճակատ» կուսակցության ղեկավարմանը։