Բաժիններ՝

Իլոն Մասկը պարտվել է OpenAI-ի դեմ ներկայացրած դատական հայցում

Կալիֆոռնիայի դատարանը մերժել է Tesla, SpaceX, xAI և այլ ընկերությունների ղեկավար Իլոն Մասկի հայցն ընդդեմ արհեստական բանականության հետազոտությամբ զբաղվող OpenAI ընկերության։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։

Դաշնային ատենակալները միաձայն վճռել են, որ ամերիկացի միլիարդատերը բաց է թողել հայցադիմում ներկայացնելու վաղեմության ժամկետը։

2024 թվականին ներկայացրած դատական հայցում Մասկն OpenAI-ին, դրա գործադիր տնօրեն Սեմ Ալթմանին և նախագահ Գրեգ Բրոքմանին մեղադրել էր իրեն մանիպուլյացիայի ենթարկելու համար՝ ստիպելով 38 միլիոն դոլար տրամադրել, սակայն հետագայում, ըստ Մասկի, ընկերությունը շեղվել է մարդկությանն օգուտ բերելու և շահույթ չհետապնդելու իր սկզբնական առաքելությունից և տասնյակ միլիարդ դոլար ընդունել Microsoft-ից և այլ ներդրողներից։ Մասկի պնդմամբ՝ OpenAI-ը նաև առաջնահերթություն չի տվել արհեստական բանականության անվտանգությանը։

OpenAI-ը հիմնադրվել է Ալթմանի, Մասկի և մի քանի այլ անձանց կողմից 2015 թվականին։ Մասկը լքել է ընկերության խորհուրդը 2018 թվականին, և հաջորդ տարի OpenAI-ը ստեղծել է շահույթ հետապնդող բիզնես։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031