Բաժիններ՝

ՀՀԲ-­ի տնօրենի պարտականությունները կկատարի Քոմիի տեղակալը. CNN

ԱՄՆ-­ի Հետաքննությունների համապետական բյուրոյի (ՀՀԲ) ղեկավարի տեղակալ Էնդրյու Մակքեյբը կկատարի Բյուրոյի տնօրենի պարտականությունները Ջեյմս Քոմիի պաշտոնաթողությունից հետո: Այս մասին հայտնել է CNN հեռուստաալիքը՝ վկայակոչելով ԱՄՆ­-ի գլխավոր դատախազ Ջեֆ Սեշնսի նամակը: Ավելի վաղ Սպիտակ տանը նշել են, որ գերատեսչության նոր ղեկավարի պաշտոնի թեկնածուներին կսկսեն ընտրել անհապաղ:
ԱՄՆ­ի նախագահ Դոնալդ Թրամփը ՀՀԲ­-ի ղեկավարին պաշտոնաթող է արել մայիսի 9-­ին: Այս որոշումը Միացյալ Նահանգների ղեկավարն ընդունել է գլխավոր դատախազի եւ նրա տեղակալ Ռոդ Ռոզենսթայնի հանձնարարականով: Նա դա բացատրել է այն հանգամանքով, որ Քոմին ի վիճակի չէ արդյունավետ կերպով կատարելու իր պարտականությունները, հաղորդել է ՏԱՍՍ­-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031