Բաժիններ՝

«Գիշերային գայլերը» հայտնվել են Վրաստանում առանց տարբերանշանների․ ՆԳՆ

Վրաստանի  ՆԳՆ-ի պարզաբանմամբ՝ «Գիշերային գայլեր» խմբի  որոշ բայքերներ կարողացել են մուտք գործել Վրաստան, քանի որ ակումբը հիշեցնող որևէ նշան չեն կրել:

«Մայիսի սկզբից մինչ օրս «Գիշերային գայլերի» ավելի քան 100 մոտոցիկլիստներ իրավունք չեն ստացել մուտք գործել Վրաստան»,- նման հայտարարություն է տարածել Վրաստանի ՆԳՆ-ը:

ՆԳՆ-ը անդրադարձել է խնդրին, երբ մայիսի 9-ի առավոտյան պարզ դարձավ, որ Թբիլիսիում են մոտոակումբի որոշ անդամներ։ Վերջիններս ի դեպ այցելել ենՀաղթանակի զբոսայգի, ծաղկեպսակ են դրել Անհայտ զինվորի հուշարձանին։

Գերատեսչությունից պնդում են, որ Վրաստանի սահմանային անցակետերում ոստիկանությունը երկիր մուտք գործելու թույլատվություն չի տվել  «Գիշերային գայլեր» ակումբի ներկայացուցիչներին։ «Որոշ բայքերներ, սակայն, կարողացել են մուտք գործել Վրաստան առանց տարբերանշանների»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031