Հռոմի Պապի հայացքներն ԱԲ-ի մասին կազդեն քննարկումների վրա, բայց պարտադիր չէ, որ համընկնեն ԱՄՆ դիրքորոշման հետ. Վենս

Արհեստական բանականության մասին Հռոմի Պապ Լևոն XIV-ի սպասվող կոնդակը (էնցիկլիկը) կլինի շատ կարևոր և որոշակի ազդեցություն կունենա, հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։ Նա հավելել է, որ հնարավոր է՝ անձամբ համաձայնի կամ չհամաձայնի դրա եզրակացությունների հետ։

Վենսը նշել է, որ նախորդ Պապ Լևոնը (Լևոն XIII-ը) գլխավորում էր Հռոմեական կաթոլիկ եկեղեցին արդյունաբերական հեղափոխության և այնպիսի վերափոխումների ժամանակաշրջանում, որոնք, «շատերի կարծիքով, հանգեցրին Եվրոպայում ֆաշիզմի և կոմունիզմի վերելքին»։

Վենսը հայտարարել է, որ Թրամփի վարչակազմը ձգտում է իրականացնել «նորարարություններին միտված» կուրս ԱԲ ոլորտում և տեխնոլոգիաների զարգացման հարցում առաջ անցնել մյուս երկրներից։

Միևնույն ժամանակ, փոխնախագահը հավելել է, որ վարչակազմը ցանկանում է նաև պաշտպանել քաղաքացիների տվյալներն ու գաղտնիությունն ինչպես տնտեսության, այնպես էլ ազգային անվտանգության ոլորտներում ԱԲ-ի զարգացմանը զուգահեռ։ «Ես ժամանակից առաջ չեմ ընկնի նախագահի հրամանագրի կամ այլ որոշումների վերաբերյալ, որոնք կհրապարակվեն, բայց մենք փորձում ենք հավասարակշռել այս երկու մոտեցումը»,- ասել է Վենսը՝ նկատի ունենալով նորարարություններն ու մասնավոր կյանքի պաշտպանությունը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031