«Ես հնարավոր ամեն ինչ կանեմ Կորեական թերակղզում խաղաղության ապահովման համար». Մուն Չժե Ին
Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինը չի բացառել ապագայում Փենյան իր այցի
հնարավորությունը: Այդ մասին նա հայտարարել է մայիսի 10-ին՝ երկրի խորհրդարանում ելույթ ունենալով երդմնատվության արարողության ընթացքում:
«Եթե անհրաժեշտ լինի, ես իսկույն կմեկնեմ Վաշինգտոն, եթե թույլ տան պայմանները, պատրաստ եմ այցելել նաեւ Փենյան»,-ասել է նա՝ խոսելով Կորեական թերակղզում լարվածության թուլացման հասնելու մտադրության մասին:
«Ես հնարավոր ամեն ինչ կանեմ Կորեական թերակղզում խաղաղության ապահովման համար»,-ընդգծել է Մուն Չժե Ինը:
Նույն օրն ավելի վաղ նա պաշտոնապես ստանձնել է Հարավային Կորեայի նախագահի պաշտոնը՝ մայիսի 9-ին կայացած ընտրություններում հավաքելով ընտրողների ձայների 41,08 տոկոսը: Ներկայիս ընտրությունները վաղաժամկետ են անցկացվել նախկին նախագահ Պակ Կըն Հեյին հայտարարված իմպիչմենտի կապակցությամբ,
որը ներքաշված էր խոշոր կոռուպցիոն սկանդալում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: