Հնդկաստանը որոշել է ամբողջությամբ անցում կատարել էլեկտրամոբիլների
Հնդկաստանում պատրաստում են երկրի անցումը էլեկտրամոբիլների, հայտնում է Reuters-ը:
Գործակալությունը ծանոթացել է նախագծի սևագրի տարբերակի հետ, որը մշակվում է Հնդկաստանի վերակազմավորման ազգային ինստիտուտի կողմից, որը գլխավորում է երկրի վարչապետ Նարենդրա Մոդին:
Փաստաթղթում պարունակվում է 15-ամյա պլան, որի իրականացումը պետք է սկսվի արդեն ընթացիկ տարում: Այն նախատեսում է սովորական ավտոմոբիլներից հրաժարում արդեն 2032 թվականին:
Ի թիվս այլոց, նախագիծը խորհուրդ է տալիս նվազեցնել էլեկտրամոբիլների հարկերը ու էլեկտրաէներգիայի վճարման տոկոսները տաքսապարկերի համար, սահմանափակել ածխաջրածնային վառելիքով աշխատող մեքենաների առևտուրը:
Պլանի համաձայն՝ 2018թ. Հնդկաստանում պետք է գործի մարտկոցների պետական ֆաբրիկա և բացվեն դրանց փոխանակման կետեր: Փաստաթղթի հեղինակներն ակնկալում են, որ էլեկտրամոբիլների և ավանդական ավտոմեքենաների արժեքը 2025թ. կհավասարվի սուբսիդիաների, ինչպես նաև այլ միջոցառումների հաշվին, որոնք ձեռնարկում են երկրի իշխանությունները: