Հնդկաստանում Գանգա գետից դուրս են բերել 96 մարդու մարմին
Հնդկաստանի Ութար-Փրադեշի եւ Բիհարի նահանգների իշխանությունները մայիսի 12-ին հաղորդել են, որ Գանգա գետից դուրս են հանել 96 մարդու մարմին:
Ավելի վաղ հաղորդվել 1ր, որ հնդկական Բիհարի նահանգի բնակիչները հայտնել են գետում շուրջ 100 մարդու մնացորդներ հայտնաբերելու մասին, ենթադրվում է՝ դրանք կարող են լինել կորոնավիրուսից մահացածների մարմիններ:
Ինչպես կարծում են տեղի բնակիչները, մարմինները Գանգա նետելու պատճառը դիակիզման բարձր գինն է կամ հուղարկավորման խարույկների ինքնուրույն կազմակերպումը՝ ամբողջ Հնդկաստանում կորոնավիրուսի դեպքերի ռեկորդային ցուցանիշների ֆոնին: Մայիսի 12-ին երկրի իշխանությունները պահանջել են անհապաղ դադարեցնել մահացածների մարմիների նետումը Գանգա գետ:
Նախօրյակին Բիհարի իշխանությունները հաղորդել էին, որ դուրս են բերել 71 մարդու մարմին, նահանգի ոստիկանությունը սկսել էմիջադեպի հետաքննությունը: Իրենց հերթին իշխանությունները հաղորդել են, որ գետից հանել են 25 մարմին:
«Ներկայում մենք Գանգայից դուրս ենք բերել 71 մարմին: Մենք անցկացրել ենք բոլոր մարմինների բացահայտում, ինչպես նաեւ ԴՆԹ-ի նմուշներ ենք վերցրել եւ Covid-ի թեստեր անցկացրել»,-տեղական հեռուստաալիքներին հայտնել է Բիհարի ոստիկանության սուպերինտենդանտ Նիրաջ Կումարը: Նա նշել է, որ մարմիններն օգտահանվել են Հնդկաստանի կառավարության կանոններին համապատասխան:
Իր հերթին Ութար Փրադեշի նահանգի ոստիկանության ներկայացուցիչ Փրաշանթ Կումարը The Indian Express հրատարակությանը հայտնել ,է որ այդ միջադեպի հարցում նահանգի
իշխանություններին մեղադրելը ճիշտ չէ:
«Մարմինները հայտնաբերվել են Բիհարում, եւ Բիհարի կառավարությունը պարտավոր է հետաքննել միջադեպը եւ հետագա միջոցներ ձեռնարկել: Ճիշտ չէ մեղադրել Ութար Փրադեշին»,-ասել է նա, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: