Գազայում ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչն արաբներին Իսրայելի դեմ ապստամբության կոչ է արել
Գազայի հատվածում ՀԱՄԱՍ շարժման ներկայացուցիչ Աբու Ուբայդան «Ալ-Աքսա» հեռուստաալիքի եթերում ապստամբության է կոչել Իսրայելի արաբ քաղաքացիներին:
«Ալ Քասամի բրիգադները» (Իզադին ալ Քասամի բրիգադները ՀԱՄԱՍ-ի մարտական թևն է) արդեն մոտ է ձեզ, նրանք հայրենիքի քարտեզը նկարում են իրենց հրթիռներով և մեր ու ձեր թշնամու դեմ իրենց դիմադրությամբ»,-ասել է նա:
Ինչպես հաղորդում են ԶԼՄ-ները, մայիսի 12-ի առավոտյան բռնության գործողություններ են բռնկել Իսրայելի հրեա-արաբական խառնակազմ մի շարք քաղաքներում: Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն Թել Ավիվից ոչ հեռու գտնվող Լոդ քաղաքում արտակարգ դրություն է հայտարարել այն բանից հետո, երբ մայիսի 11-ին հաղորդագրություն է հայտնվել, որ արաբները հրկիզել են սինագոգը, իսկ հրեաները քարեր են նետել այն ավտոմեքենայի վրա, որն արաբ բնակիչ էր վարում:
«Մենք կորցրել են վերահսկողությունը քաղաքի և փողոցների նկատմամբ»,-իսրայելական N12 հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Լոդի քաղաքագլուխ Յաիր Ռևիվոն: Անվտանգության ծառայության աշխատակիցները հաղորդել են, որ անկարգությունների դեմ պայքարի համար քաղաք են ուղարկել սահմանային ոստիկանության 16 վաշտ: Լոդում գիշերվա ընթացքում ձերբակալվել են տասնյակ մարդիկ:
Միևնույն ժամանակ ՀԱՄԱՍ շարժման զինյալները մայիսի 12-ի առավոտյան շարունակել են Իսրայելի տարածքի ինտենսիվ հրթիռակոծությունները, այդ թվում՝ նրա բնակավայրերի, հաղորդում են իսրայելական բանակի մամուլի ծառայությունը և տեղական ԶԼՄ-ները: Ընդամենը, տեղական ԶԼՄ-ների հաղորդագրությունների համաձայն, մայիսի 10-ից ՀԱՄԱՍ-ն իսրայելական տարածքի ուղղությամբ արձակել է ավելի քան 800 հրթիռ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: