5,8 մագնիտուդով երկրաշարժ Է տեղի ունեցել Ֆիլիպինների ափերի մոտ
Մայիսի 12-ին 5,8 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Ֆիլիպինների Մինդորո կղզու ափի մոտ: Այդ մասին հայտնել են հանրապետության Հրաբխագիտության եւ սեյսմոլոգիայի ինստիտուտում։
Ինստիտուտի տվյալներով՝ տարերքի էթպիկենտրոնը գտնվել է Արեւմտյան Մինդորոյի նահանգի Աբրա դե Իլոգի մունցիպալիտետից, որի բնակչությունը ավելի քան 31 հազար է, 11 կիլոմետր դեպի հյուսիս – արեւմուտք: Երկրաշարժի օջախն ընկած է եղել 106 կիլոմետր խորության վրա: Երկրաշարժն զգացվել է Մանիլայում, որը գտնվում է ՝պիկենտրոնից 150 կիլոմետր հեռավորության վրա: Մասնագետները նաեւ տեղեկացրել են այդ շրջանում կրկնական ստորգետնյա ցնցումների առաջացման հավանականության մասին:
«Ցունամիի սպառնալիք չկա, նրանք, ովքեր զգացել են երկրաշարժը, հայտնել են, որ դրա ինտենսիվությունը (ըստ ինստիտուտի սեփական սանդղակի) կազմել է 4,- ABS-CBN մեդիախմբին հայտարարել է ինստիտուտի ներկայացուցիչ Ռենատո Սոլիդումը:- Եթե դա այդպես է, ապա մենք ավերածություններ չենք սպասում»: «Կրկնական ցնցումը հնարավոր է, բայց այն պատճառով, որ երկրաշարժը տեղի է ունեցել մեծ խորությունում, այն ավերիչ չի լինի»,- հավելել է մասնագետը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: