ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշել է նախագահել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի Իրանի հարցով հանդիպումը:
Սիրիայում մեկ մարդ զոհվել է, ևս չորսը՝ վիրավորվել Իսրայելի օդային հարվածների հետեւանքով:
Թուրքիայում հաջողությամբ իրականացվել են տեղական արտադրության «T-625» ընդհանուր նշանակության ուղղաթիռի շարժիչի առաջին փորձարկումները։ Ուղղաթիռի առաջին փորձնական թռիչքը նախատեսված է 2018թ․ սեպտեմբերի 6-ին։
Սիրիայի խնդրով ՄԱԿ-ի հատուկ դեսպանորդ Ստաֆան դե Միստուրան խնդրել է ավելի շատ ժամանակ տրամադրել Ռուսաստանի Դաշնության և Թուրքիայի միջև բանակցությունների համար` Իդլիբում ստեղծված իրավիճակը լուծելու ուղղությամբ, և ձեռնպահ մնալ ռազմական գործողությունների սաստկացումից:
Պատմության պետական թանգարանում (Մոսկվա) սեպտեմբերի 5-ից նոյեմբերի 6-ը կանցկացվի երգիչ, Ռուսաստանի վաստակավոր արտիստ Գրիգորի Լեպսին պատկանող 200 սրբապատկերների հավաքածուի ցուցահանդես:
Ուկրաինայի նախկին վարչապետ, «Բատկիվշչինա» կուսակցության առաջնորդ Յուլյա Տիմոշենկոն բարձրացրել է իր նախագահական վարկանիշը պետության ղեկավարի առաջիկա ընտրություններում. նրան պատրաստ է աջակցել ընտրողների 17,8 տոկոսը՝ մայիսի 13,3 տոկոսի համեմատությամբ:
«Այս բարդ ժամանակահատվածում Հայաստանը պետք է խուսափի Արևմուտքի և ահաբեկչական կազմակերպությունների հետ առճակատումից»,- ասաց Հալբախը:
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ստեղծել է քիմիական նյութերի գնման արդյունավետ համակարգ:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի ժողովրդականության վարկանիշն ամենացածր մակարդակի վրա է նրա պաշտոնավարման սկզբից (2017 թվականի մայիս) ի վեր, մեկ ամսվա ընթացքում այն ընկել է 10 տոկոսային կետով՝ մինչեւ 31 տոկոս:
Թուրքիայի արդարադատության նախարար Աբդուլհամիթ Գյուլը անդրադարձել է Հայաստանում կալանավորված Թուրքիայի և ԱՄՆ քաղաքացի Քեվին (Քեմալ) Օքսուզի գործին:
Ճապոնիայում «Ջեբի» թայֆունի զոհերի թիվը հասել է վեցի, եւս 163 հոգի վիրավորվել են:
Ադրբեջանի բանակում մահացել է 18-ամյա ժամկետային զինծառայող Քենան Հասրեթ օղլու Դադաշովը: Այս մասին հայտնում է ադրբեջանական meydan.tv-ն:
Պակիստանի «Թեհրիք-ե-Ինսաֆ» («Շարժում հանուն արդարության») իշխող կուսակցությունից թեկնածու Արիֆ Ալվին սեպտեմբերի 4-ին ընտրվել է երկրի 13-րդ նախագահը:
Առնվազն հինգ մարդ է զոհվել Հնդկաստանի Կալկաթա քաղաքում (Արեւմտյան Բենգալիայի նահանգ) կամրջի փլվելու հետեւանքով:
Մի քանի պայթուցիկ սարքերով անհայտ տղամարդու են ձերբակալել Կահիրեում ԱՄՆ-ի դեսպանատան մոտ:
ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը սեպտեմբերի 4-ին ընդունեց Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության Գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերին:
Նախնական տվյալներով՝ շուրջ 3 հազար երեխաներ դուրս կբերվեն Ղրիմի հյուսիսի Արմյանսկ քաղաքից, որտեղ ավելի վաղ քիմիական նյութի արտանետում է տեղի ունեցել:
Ճապոնիայում մոլեգնող «Ջեբի» թայֆունի պատճառով, որն ամենահզորն է դարձել վերջին 25 տարվա ընթացքում, տուժածների թվաքանակը հասել է 76-ի, եւս մեկ մարդ զոհվել է:
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլյութ Չավուշօղլուն հանդես է եկել Հունաստանի հետ երկխոսության օգտին, չնայած երկու երկրների միջեւ առկա տարաձայնություններին:
Սեպտեմբերի 8-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն:
Թուրք զինվորականները ռազմական տեխնիկա են փոխադրում Սիրիայի սահման՝ Քիլիս սահմանամերձ նահանգ՝ զգուշանալով սիրիական Իդլիբում հնարավոր ռազմական գործողության պատճառով փախստակաների նոր ալիքից:
Զբոսաշրջիկների աչքի առաջ փլվել է Հռոմի հնագույն Ֆորումի պատերի մի մասը:
ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ունն արդեն կես ամիս է՝ չի հայտնվում հանրության առջեւ:
Օսակայի «Կանսայ» միջազգային օդանավակայանը հեղեղված է վերջին 25 տարվա ընթացքում Ճապոնիայում մոլեգնող ամենահզոր «Ջեբի» թայֆունի պատճառով:
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Հայկո Մաասը սեպտեմբերի 5-6-ը կայցելի Թուրքիա:
Իսրայելացի զինվորականները լույս սեպտեմբերի 4-ի գիշերը 27 պաղեստինցիների են ձերբակալել Հորդանան գետի Արեւմտյան ափին, որոնց կասկածում են ահաբեկչական գործունեությանը մեղսակից լինելու մեջ:
Աֆղանստանի անվտանգության ուժերի առնվազն 16 աշխատակիցներ են զոհվել, եւս 15-ը՝ վիրավորվել երկրի արեւելքում «Թալիբան» արմատական շարժման զինյալների հետ տեղի ունեցած բախումների հետեւանքով:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը երկրի Լավալ քաղաքի Ժյուլ Ռենարի քոլեջ այցելության ժամանակ դպրոցականներին գանգատվել է իր աշխատանքի դժվարություններից:
Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանի գնահատմամբ՝ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի վերջին հայտարարությունը շատ լուրջ է։
Աֆղանական «Թալիբան» շարժումը հայտարարել է «Հաքանիի ցանց» խոշոր ահաբեկչական խմբավորման հիմնադիր Ջալալուդին Հաքանիի մահվան մասին, խմբավորում, որը գործում է Աֆղանստանում ու Պակիստանում: