Ճապոնիայի արտաքին գործերի նախարար Տարո Կոնոն, ով սեպտեմբերի 2-ին ժամանել է Երևան, հոդված է հեղինակել ճապոնա-հայկական հարաբերությունների արմատների, ներկա համագործակցության բարձր մակարդակի ու խոստումնալից ապագայի մասին: Սա Ճապոնիայի արտաքին գործերի նախարարի մակարդակով առաջին այցն է Հայաստան:
Նոր Զելանդիայի Հարավային կղզու իշխանություններն առաջարկել են Օմաուն ոչ մեծ ափամերձ քաղաքի բնակիչներին լիովին արգելել տանը կատու պահել՝ վայրի կենդանիներին պաշտպանելու համար։
Չինաստանն ալկոհոլի չարաշահումից ամենաբարձր մահացությամբ երկիրն է դարձել աշխարհում:
Նյու Յորքը գլխավորել է աշխարհի ամենից շատ լուսանկարվող քաղաքների վարկանիշը, որը կազմվել է Dreamstime ֆոտոհոսքի վիճակագրության հիման վրա:
Թուրքայի նախագահ Ռեփեջ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ անհրաժեշտ է վերջ տալ միջազգային առևտրում ամերիկյան դոլարի գերակայությանը:
Աֆղանստանում ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով զոհվել է երեք, տուժել ևս երեք մարդ:
Վրաստանի 102 առողջարաններից մնացել են միայն 24-ը, ընդ որում դրանք էլ այնքան զարգացած չեն, որքան անհրաժեշտ է:
Չինաստանի իշխանություններ ծնելիության սահմանափակման լիակատար վերացման ծրագիր են մշակում:
Մեքսիկայի Օախակայի նահանգում ձկնորսները շուրջ 300 սատկած դեղնականաչ կրիաներ են գտել, որոնք խճճվել էին ձկնորսական ցանցերում:
Եվրամիության բնակիչների մոտավորապես 84 տոկոսը կցանկանար դադարեցնել անցումը ամառային ու ձմեռային ժամանակի: Այդ մասին վկայում են հասարակական կարծիքի հարցման արդյունքները, որն անցկացվել է Եվրահանձնաժողովի կողմից։
Ցամաքային ուժերի զինվորական ուսումնարանի կողմից Բալըքեսիրում կազմակերպված ավարտական միջոցառման ժամանակ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մի շարք կարևոր հայտարարություններով է հանդես եկել:
Երկու ինտեգրացիոն միավորների միջև երկխոսությունն ու համագործակցությունն անխուսափելի է ՀԸԳՀ-ի իրականացման գործընթացում և հատկապես նրա հետևյալ ոլորտներում՝ էներգետիկ համագործակցություն՝ ներառյալ միջուկային անվտանգություն, արդյունաբերական և ձեռնարկատիրական քաղաքականություն, ենթակառուցվածքներ։
Ծայրահեղական «Բոկո Հարամ» խմբավորման զինյալները հարձակվել են Նիգերիայի հյուսիս-արևելքում տեղակայված ռազմաբազայի վրա:
РИА Новости-ի հաղորդմամբ՝ այս մասին Բոչարով Ռուչեյում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը` ավելացնելով, որ նախագահ Պուտինի հետ քննարկելու է հայ-ադրբեջանական կոնֆլիկտի կարգավորումը:
Ռուսաստանը մտադիր է շարունակել նպաստել Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտնել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ սեպտեմբերի 1-ին կայանալիք հանդիպման ընթացքում կքննարկի Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը:
Սոչիի օդանավակայանում լույս սեպտեմբերի 1-ի գիշերը տեղի ունեցած միջադեպի հետևանքով տուժել է 18 մարդ, հաղորդում է ՌԴ առողջապահության նախարարության կայքը:
Գերմանիայի նախկին արտգործնախարար և կանցլերի օգնական Յոշկա Ֆիշերը, անդրադառնալով Մերձավոր Արևելքում «Արաբական գարուն»-ից հետո ստեղծված իրավիճակին, նշել է, որ «Արդարություն և զարգացում կուսակցության» (ԱԶԿ-AKP) գլխավորությամբ Թուրքիան վերադառնում է Եվրոպայի «հիվանդ մարդու» կարգավիճակին:
Ամերիկյան փորձագետներն անդրադառնում են թուրք-ամերիկյան հարաբերությունների վատթարացմանն ու դրա ազդեցությանը Հայաստանի վրա:
Առաջիկայում նախատեսվում է Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի այցը Հայաստան:
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահ է, որ Վրաստանի հետ Հայաստանն առանձնահատուկ հարաբերություններ ունի, որոնց պետք է պաշտպանված լինեն աշխարհաքաղաքական ազդեցություններից:
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը վրացական լրատվամիջոցներին տված հարցազրույցում շեշտել է, որ Հայաստանը պատրաստ է աջակցել ցանկացած երկրի հակամարտությունների խաղաղ կարգավորման հարցում:
Վերջին չորս տարում աշխարհում դպրոց չհաճախող փախստականների երեխաների թիվն ավելացել է 4 միլիոնով:
Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության իրավապահ մարմինները ձերբակալել են հանրապետության ղեկավար Ալեքսանդր Զախարչենկոյի սպանության մեջ կասկածվող անձանց:
Մոսկվայում Դոնեցկի հանրապետության ղեկավար Ալեքսանդր Զախարչենկոյի սպանությունը ահաբեկչություն են որակում:
Սաուդյան Արաբիան հաստատել 1 Պարսից ծոցում ջրանցք ստեղծելու իր մտադրությունը, որը Կատարը կմեկուսացնի մայրցամաքից եւ փաստորեն այն կվերածի կղզու:
Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության ղեկավար Ալեքսանդր Զախարչենկոն զոհվել է օգոստոսի 31-ին Դոնեցկ քաղաքում տեղի ունեցած պայթյունից:
Բաքվում Թուրքիայի վարչապետի արած հայտարարությունը Երեւան-Անկարա հարաբերությունների կարգավորման ուղղությամբ հին հանկերգի վերահնչումն է։ Յըլդըրըմը պարզապես վերաբանաձեւել է նախապայմանային քաղաքականության առաջին բաղադրիչը։ Եթե Հայաստանը «չվերադարձնի Ադրբեջանի օկուպացված հողերը», ապա հայ-թուրքական հարաբերությունները չեն կարող կարգավորվել։
Միլանի ոստիկանությունը հաստատում է Վրաստանի հինգ քաղաքացիների ձերբակալումը՝ Իտալիայի ներքին գործերի նախարար Մատեո Սալվինիի ծնողների տունը կողոպտելու կասկածանքով:
ՄԱԿ-ի փողերը Սիրիայի վերականգնմանը կուղղորդվեն միայն երկրում քաղաքական գործընթացի սկսվելուց հետո: