
Տաջիկստանի և Ղրղզստանի ԱԳ նախարարները ՉԺՀ-ում քննարկել են սահմանի իրադրությունը

Տաջիկստանի և Ղրղզստանի ԱԳ նախարարներ Սիրոջիդդին Մուհրիդինը և Ռուսլան Կազակբաևը քննարկել են տաջիկա-ղրղզական սահմանի իրադրությունը: Այդ մասին հաղորդել է Տաջիկստանի Հանրապետության ԱԳ նախարարությունը:
Նշվում է, որ հանդիպումն անցել է Սիան չինական քաղաքում՝ արտաքին գործերի նախարարների «Կենտրոնական Ասիա-Չինաստան» երկրորդ հանդիպման շրջանակներում:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են պետությունների ղեկավարների կողմից ձեռք բերված համաձայնությունների, կողմերի կառավարական պատվիրակությունների և աշխատանքային խմբերի արձանագրությունների շուտափույթ կատարման հարցերը, որոնք վերաբերում են տաջիկա-ղրղզական սահմանի սահմանազատմանն ու սահմանագծմանը»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները նաև նշել են առևտրա-տնտեսական, տրանսպորտային, էներգետիկական և այլ ոլորտներում երկրների միջև համագործակցության հետագա զարգացման կարևորությունը:
Ապրիլի վերջին երկու երկրների սահման վրա տեղի է ունեցել զինված բախում, որի հետևանքով երկու կոմերից կան զոհվածներ ու վիրավորներ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: