Բաժիններ՝

Միշուստինը հայտարարել է, որ Ռուսաստանը կամրապնդի համագործակցությունը ԵԱՏՄ-ի շրջանակներում

Ռուսաստանը պլանավորում է ամրապնդել համագործակցությունը Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) շրջանակներում արտաքին տնտեսական համագործակցության և նոր շուկաներ մուտքի ընդլայնման համար: Պետդումայում հանդես գալով 2020 թվականին կառավարության գործունեության մասին հաշվետվությամբ՝ այդ մասին հայտարարել է ՌԴ-ի վարչապետ Միխայիլ Միշուստինը:

«Մեր երկրի զարգացումը պահանջում է նոր շուկաներ մուտքի հնարավորություն, աշխատուժի ներհոս, արտաքին տնտեսական համագործակցության ընդլայնում: Դրա համար անհրաժեշտ է, այդ թվում Եվրասիական տնտեսական միության հետագա ամրապանդում: Անցած տարին դարձավ մեր միավորման համար լուրջ փորձություն: Բայց ընդհանուր շուկան դիմացավ համավարակի հարվածներին»,- նշել է կառավարության նախագահը: Նրա խոսքով՝ «հնգյակի» պետությունների միջև ներքին առևտրի կրճատումը եղավ ավելի քիչ, քան երրորդ երկրների հետ: Այդ ամենը հնարավոր դարձավ ԵԱՏՄ-ի գծով գործընկերների հետ ներդաշնակ աշխատանաքի շնորհիվ, նշել է Միշուստինը: «Մշակվել է համավարակի դեմ պայքարի միջոցառումների համատեղ պլան:

Ձեռնարկվել են շտապ միջոցներ ներքին շուկան անհրաժեշտ ապրանքներով հագեցնելու համար: Դեռ ավելին, մենք համաձայնեցրել ենք ապագայի հայեցակարգային մոտեցումները: Անցյալ տարվա դեկտեմբերին մեր պետությունների ղեկավարներն ընդունեցին առաջիկա հինգ տարում միության զարգացման ռազմավարությունը»,- ասել է նա: Ռուսաստանը, վարչապետի խոսքով, կշարունակի ապահովել ապրանքների, ծառայությունների, կապիտալների և աշխատուժի ազատ շարժումը միության ընդհանուր շուկայում: «Այս ամենը նոր հնարավորություններ կստեղծի գործարարության վարման, տնտեսության ներդրումային գրավչության բարձրացման և բարձրտեխնոլոգիական արտահանման մեծացման համար»,- հավելել է Միշուստինը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս