
Մայիսի 16-20-ը Ադրբեջանում կանցկացվի խոշոր զորավարժություն. razm.info

Ըստ Ադրբեջանի ՊՆ պաշտոնական հաղորդագրության՝ մայիսի 16-20-նն անցկացվելիք վարժանքներին ներգրավվելու է շուրջ 15000 անզնակազմ, մինչև 300 միավոր տանկ և զրահատեխնիկա, 400 միավոր հրթիռահրետանային միջոց, 50 միավոր ավիացիոն միջոց և տարբեր ԱԹՍ-ներ։
Վարժանքների հայտարարվող նպատակն է հատուկ նշանակության ուժերի, հրթիռահրետանային զորքերի և համազորային միավորումների աշխատանքի ներդաշնակումը։ Զորավարժության ընթացքում նախատեսվում է նաև «հակաահաբեկչական» բնույթի վարժանքների կատարում։
Նման կարգի զորավարժություններ Ադրբեջանում անկացվում են տարեկան 3-4 անգամ՝ ըստ տարվա եղանակների: Նախորդ տարի մայիսին ևս անցկացվել էր խոշոր զորավարժություն: Նման զորավարժություն անցկացվել էր նաև 2019-ի մայիսին, 2018-ի հուլիսի սկզբին, իսկ 2017-ին եղել էր հունիսի սկզբին: