Բաժիններ՝

Ռուսաստանի օդատիեզերական ուժերը Սիրիայի բանակին օգնել են 338 զինյալ ոչնչացնել ապրիլի վերջից

Ռուսաստանի օդուժի աջակցությամբ ՍԱՀ-ի կառավարական բանակն ապրիլի 23-ից Սիրիական անապատում ոչնչացրել է 338 զինյալ և վերացրել ահաբեկիչների տասնյակ օբյեկտներ: Այդ մասին հայտնել է Սիրիայում զորքերի ռուսական խմբավորման ներկայացուցիչը: Այդ ժամանակաշրջանում սիրիական կառավարական բանակը Ռուսաստանի օդատիեզերական ուժերի օգնությամբ բռնել է ահաբեկչական խմբավորումների 44 զինյալի, գրավել է 20 եւ շարքից հանել 6 միավոր տեխնիկա, ինչպես նաեւ ոչնչացրել 38 օբյեկտ եւ 45 պատսպարան, ճշտել է նա:

Զորքերի ռուսական խմբավորման ներկայացուցչի խոսքով՝ ապրիլի 23-ից հայտնաբերվել է 26 թաքստոց, ավելի քան 21,5 տոննա ռազմամթերք, ինչպես նաև 7 տոննա նյութական միջոցներ ու ահաբեկիչների այլ ունեցվածք: «Համատեղ հետախուզա-որոնողական գործողությունների անսխալ կազմակերպման շնորհիվ ահաբեկչական կազմավորումներին կենդանի ուժի ու տեխնիկական զգալի վնաս է հասցվել, կանխվել են ահաբեկչական գործողությունները Սիրիայի Արաբական Հանրապետության զինծառայողների և խաղաղ բնակիչների նկատմամբ»,-ասել և սպան:

Նաև ապրիլի 23-ից սիրիական զինված ուժերի ինժեներական ստորաբաժանումների կողմից անցկացվել է 2530 կիլոմետր ավտոմոբիլային ճանապարհների և 865 շինությունների ստուգում, ականազերծվել է տեղանքի 3 հատված, հավելել է զորքերի ռուսական խմբավորման ներկայացուցիչը: Ռուսաստանը Սիրիայում ռազմական գործողություն Է անցկացնում 2015 թվականի սեպտեմբերի 30-ից, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս