Բաժիններ՝

«Սպուտնիկ V»-ն Սան Մարինոյում ցույց է տվել հարյուր տոկոսին մոտ արդյունավետություն

Ռուսաստանյան «Սպուտնիկ V» պատվաստանյութի օգտագործումը Սան Մարինոյում ցույց է տվել, որ դրա արդյունավետությունը մոտենում է 100 տոկոսի՝ գերազանցելով հրապարակված գիտական հետազոտությունների արդյունքները: Այդ մասին հայտարարել է առողջապահության եւ սոցիալական ապահովության հարցերի գծով հանրապետության պետական քարտուղար (նախարար) Ռոբերտո Չավատան:

Նա հիշեցրել է, որ պատվաստումների մեծ մասը երկրում անցկացվել է «Սպուտնիկ V»-ի օգնությամբ, որի կիրառումը դարձել է երկու հետազոտությունների առարկա, որոնք Սան Մարինոյի իշխանությունների կողմից անցկացվել են Բոլոնիայի համալսարանի եւ Հռոմի Լաձարո Սպալանցանիի անվան վարակիչ հիվանդությունների ազգային ինստիտուտի հետ համատեղ: Պետքարտուղարը ճշտել է, որ երկրորդ հետազոտությունը կապված է պատվաստումից հետո օրգանիզմում հակամարմինների քանակական եւ որակական գնահատման հետ:

«Ներկայում մենք դեռեւս չունենք որոշակի տվյալներ, հետազոտությունը դեռ գործընթացի մեջ է: Այն տվյալները, որոնք մենք ստացել ենք, խոսում են «Սպուտնիկ V» պատվաստանյութի արդյունավետության մասին, որն ավելի բարձր է, քան Lancet հանդեսում եւ մյուս հայտնի գիտական հանդեսներում հրապարակված հետազոտությունների տվյալները: Այսպիսով, մենք տեսնում ենք, որ պատվաստանյութի երկրորդ չափաբաժնից երեք շաբաթ անց «Սպուտնիկ V»-ի արդյունավետությունը մոտ է 100 տոկոսին»,-ասել է Չատավան՝ հանդես գալով առցանց խորհրդաժողովում, որը նվիրված է եղել Սան Մարինոյում պատվաստման արշավին:

«Սպուտնիկ V» պատվաստանյութն արդեն հավանություն է ստացել ավելի քան 3,2 միլիարդ ընդհանուր բնակչությամբ 60 երկրներում: Պետական կարգավորիչների կողմից ստացած հավանությունների քանակով «Սպուտնիկ V»-ն աշխարհում զբաղեցնում է երկրորդ տեղը: Պատվաստանյութի արդյունավետությունը, ըստ պատվաստում ստացած 3,8 մլն ռուսաստանցիների անալիզի տվյալների արդյունքների, կազմել է97,6 տոկոս. դա ավելի բարձր ցուցանիշ է, քան այն տվյալները, որոնք ավելի վաղ հրապարակվել էին The Lancet բժշկական հանդեսի կողմից (91,6%), հաղորդել են Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամը (ՌՈւՆՀ) եւ Գամալեյայի անվան ԳՀԿ-ն, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս