Վրաստանում վերջին օրվա ընթացքում հայտնաբերվել է կորոնավիրուսի 1788 նոր դեպք
Վրաստանում վերջին օրվա ընթացքում հայտնաբերվել է կորոնավիրուսի 1788 նոր դեպք, որից 963-ը գրանցվել է Թբիլիսիում: Այդ մասին հաղորդվում է կառավարության Stopcov.ge. կայքում։Մնացած քովիդ-դեպքերի աշխարհագրությունն այսպիսին Է. Աջարիայում՝ 127, Իմերեթում՝ 178, Քվեմո Քարթլիում՝ 78, Շիդա Քարթլիում՝ 72, Գուրիում՝ 58, Սամեգրելո-Զեմո Սվանեթում՝ 131, Կախեթում՝ 79, Մցխեթ-Մթիանեթում՝ 73, Սամցխե-Ջավախքում՝ 16, Ռաչա-Լեչխումում եւ Քվեմո Սվանեթում՝ 13: Ներկայում Վրաստանում ակտիվ դեպքերի թիվը հասնում Է 16215-ի, նրանցից 4296-ը ստացիոնար բուժման կարիք ունեն:
890 պացիենտների վիճակը ծանր է, 201-ը միացված է արհեստական շնչառության սարքին, 775 մարդ գտնվում է քովիդ-հյուրանոցներում, 11144 հոգի բուժընթացն անցնում է տանը: Ներկայում կարանտինային պայմաններում գտնվում է 65 մարդ, իսկ ինքնամեկուսացման մեջ է 30153-ը: Դրականության ցուցանիշը մայիսի 11-ի տվյալներով կազմում է 5.76 տոկոս, երկու շաբաթվա ընթացքում՝ 6.07 տոկոս, յոթ օրվա ընթացքում՝ 6.35 տոկոս: Կորոնավիրուսի առաջին դեպքը Վրաստանում հայտնաբերվել է 2020 թվականի փետրվարի 26-ին, հաղորդել է Sputnik-ը: