Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը (ԱԱՏՄ) Հայաստանում պետական վերահսկողություն իրականացնող կառույց է՝ պատասխանատու առողջապահական և աշխատանքային նորմերի պահպանման, աշխատողների իրավունքների պաշտպանության, ինչպես նաև բժշկական ծառայությունների վերահսկման համար։
Սոցիալական ցանցի օգտատերերից մեկը ապատեղեկատվություն է տարածել ջրծաղիկի դեմ պատվաստանյութի վերաբերյալ։ Այս մասին հայտարարություն է տարածել Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է Միացյալ Նահանգներում դեղերի գները նվազեցնել 59%-ով։ Այդ մասին Թրամփը գրել է Truth Social սոցիալական ցանցում։
Համաձայն Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների՝ մինչև 2050 թվականը շուրջ 2,5 միլիարդ մարդ կունենա լսողության հետ կապված խնդիր, իսկ 700 միլիոնի մոտ կարձանագրվի լսողության կորուստ։ Որո՞նք են լսողության կորստի պատճառները, բուժման ի՞նչ եղանակներ կան։ Այս մասին զրուցել ենք քիթ-կոկորդ-ականջաբան Արայիկ Ղարիբյանի հետ։
Դեղեր ներկրելու համար անհրաժեշտ է, որ դրանք գրանցված լինեն ՀՀ-ում կամ ԵԱՏՄ-ում, այսինքն` ներառված լինեն դեղերի գրանցման գրանցամատյանում (ռեեստրում)։ԵԱՏՄ բոլոր երկրներում, որի անդամ է նաև Հայաստանը, դեղերը պետք է շրջանառվեն առանց սահմանափակումների․ եթե դեղը գրանցված է ԵԱՏՄ-ում և ներառված է միասնական գրանցամատյանում, ապա այն կարող է շրջանառվել ԵԱՏՄ անդամ բոլոր երկրներում։ Հայաստանի այս իշխանությունները, սակայն, պարտադրում են, որ ԵԱՏՄ շրջանակից դուրս դեղերը գրանցվեն նաև Հայաստանում:
Կատարվում են անպատրաստ, հատվածական, առանձին մարզերում տարբեր մոտեցումներով օպտիմալացման ծրագրեր: Այս մասին 168.am-ի «Առողջ որոշում» հաղորդաշարի ժամանակ ասաց «Առողջության իրավունք» հասարակական կազմակերպության նախագահ Անուշ Պողոսյանը:
Հայաստանում բարենպաստ համաճարակային իրավիճակի ապահովման հիմնական պատճառը պատվաստումների գործընթացում ընդգրկվածության թիրախային ցուցանիշների ապահովումն է։
«Իմունականխարգելման եվրոպական շաբաթվա» շրջանակում ՀՀ առողջապահության նախարարությունը Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի (ՀՎԿԱԿ) հետ Աղվերանում կազմակերպել էր քննարկում, որի ժամանակ բանախոս-մասնագետները ներկայացրեցին համաճարակաբանական վիճակը տարածաշրջանում և Հայաստանում, ինչպես նաև խոսեցին իմունիզացիայի գործընթացի մասին։
Հայաստանը դասվում է այն երկրների շարքին, որտեղ առաջընթաց է գրանցվել վարակիչ որոշ հիվանդությունների դեմ պայքարում, և որտեղ արդյունավետորեն իրականացվել են պատվաստումների համապարփակ ծրագրեր։
ԱՄՆ տեխնոլոգիական ընկերությունները շարունակում են մշակել նորարարական լուծումներ՝ միտված հրատապ գլոբալ մարտահրավերների հաղթահարմանը։
Ներդրվում է անհատական լիցենզավորման համակարգ, ըստ որի` անհատական լիցենզիա կստանան ավագ բուժաշխատողները` կենտրոնացված քննության արդյունքում, անցումային անհատական լիցենզիա կստանան կլինիկական օրդինատորները (կլինիկական ռեզիդենտներ), ռազմաբժշկական հետբուհական ուսուցում իրականացնող հաստատությունում ուսումնառող անձինք՝ կենտրոնացված քննության արդյունքում:
Պատվաստանյութերի օգնությամբ կանխվող այնպիսի հիվանդությունների բռնկումները, ինչպիսիք են կարմրուկը, մենինգիտը և դեղին տենդը, աճում են ամբողջ աշխարհում, իսկ իմունացմանն ուղղված ջանքերը գտնվում են աճող սպառնալիքի ներքո:
Վանաձորում՝ հանդիսավոր պայմաններում ազդարարվեց Յան Կլինիկ ախտորոշիչ կենտրոնի բացումը: Նորագույն գերճշգրիտ բուժսարքավորումներով հագեցած կլինիկան կմատուցի ժամանակակից ամենաբարձր ստանդարտներին համապատասխան առողջապահական ծառայություններ:
ՀՀ առողջապահության նախարարության «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնն արդեն երկրորդ տարին է՝ հանրապետությունում անցկացնում է արյունատվության արշավ։
Շաքարախտով երեխաները և նրանց ծնողները կանգնել են ծանր խնդիրների առաջ։
ՀՀ առողջապահության նախարարությունը ներկայացրել է սիրտ-անոթային հիվանդությունների և շաքարային դիաբետով հիվանդների համար պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով փոխհատուցվող դեղերի տրամադրման կարգը:
Գեղարքունիքի և Արարատի մարզում օպտիմալացնում են գյուղական ամբուլատորիաները․ մասնագետն ահազանգում է
«Առողջության իրավունք» հասարակական կազմակերպության նախագահ Անուշ Պողոսյանը նոր հաղորդաշար է սկսում «168 Ժամում»՝ «Առողջ որոշում»:
#ՀԻՄԱ. ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը. #ՈւՂԻՂ
«Դասեր» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրերն «Առողջության իրավունք» իրավապաշտպան ՀԿ նախագահ Անուշ Պողոսյանն ու Անկախ դեղատների ասոցիացիայի նախագահ Արթուր Խաչատրյանն են։
Հայաստանի կառավարությունը ապրիլի 3-ի նիստում փոփոխություններ և լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի համաձայն սահմանված հիվանդությունների (վիճակների) ցանկը վերանայելու նպատակով:
Մանկական էնդոկրինոլոգիական դիսպանսերային ծառայությունը «Մուրացան» համալսարանական կլինիկայում է, որտեղից բուժառուները ստանում են դեղորայք և բժշկական օգնություն։
Հատկապես անհրաժեշտ է պարբերաբար մաքրել և ախտահանել տան, աշխատավայրի մակերեսները, օդափոխել տարածքները:
Հանրապետությունում շարունակվում է սուր շնչառական վարակներով պայմանավորված հիվանդացության ակտիվությունը։
Եթե դեղերը հաստատված են պաշտոնապես, ինչու՞ գրանցված չեն: Որպեսզի հաստատված ՀԻՄՆԱԿԱՆ դեղերի կեսը շրջանառվի ստվերու՞մ:
Իսկ իրականում խնդիրը բիզնես շահերի մեջ է, զուգահեռ ներմուծման պետական մակարդակով արգելք առաջացնելը` ի շահ որոշ ներկրողների…
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունն անդրադարձել է մամուլում շրջանառվող լուրերին, որ դեղատներից հետ են կանչվել որոշ դեղեր։
Նախարարությունից նշում են՝ հարցաթերթիկը լրացնելուց հետո պետք է նշված օրն այցելել արյան նմուշառման կետ, որն ընտրվել է գրանցման ժամանակ:
Եվրոպական երկրներում կարմրուկի դեպքերը վերջին մեկ տարվա ընթացքում աճել են ավելի քան տասն անգամ։ Առողջապահական իշխանությունները մարդկանց կոչ են անում պատվաստվել՝ այս խիստ վարակիչ հիվանդությունից խուսափելու համար։ Այս մասին հաղորդում է Euronews-ը։
Առաջին անգամ տարածաշրջանում, բժշկական ոլորտում, ներդրվել է բժշկական ծառայությունների որակի կառավարման բարձրագույն ստանդարտ. «Սլավմեդ» բժշկական կենտրոնը հավաստագրվել է «ISO 7101:2023 «Որակի կառավարման համակարգեր առողջապահական կազմակերպությունների համար. Պահանջներ» ստանդարտի համաձայն՝ դառնալով Անդրկովկասում առաջին բժշկական կենտրոնը, որը հաջողությամբ ստացել է հավաստագիր։