 
                        Թրամփը խոստացել է Միացյալ Նահանգներում դեղերի գները էժանացնել 59%-ով
 
                                    ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է Միացյալ Նահանգներում դեղերի գները նվազեցնել 59%-ով։ Այդ մասին Թրամփը գրել է Truth Social սոցիալական ցանցում։
«Դեղերի գները կնվազեն ավելի քան 59 տոկոսով։ Բենզինի, էներգիայի, սննդի և այլ ապրանքների գները կնվազեն։ Ո՛չ մի գնաճ»,- գրել է Թրամփը։
Ավելի վաղ էլ ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ մայիսի 12-ին հրամանագիր կստորագրի՝ նախատեսող դեղերի գների իջեցում՝ 30-80%-ով։
«Դեղերի գներն ամբողջ աշխարհում կարող են աճել, որպեսզի արդարությունը Ամերիկա վերադառնա»,- երկիմաստ գրառում էր արել Թրամփը։
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        