ԲԺԻՇԿՆԵ՛Ր, ՁԵԶ ԽԱԲԵԼ ԵՆ, ՊԱՏՐԱՍՏՎԵ՛Ք. ՔԱՈՍ՝ ԲԺԻՇԿՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Ներդրվում է անհատական լիցենզավորման համակարգ, ըստ որի` անհատական լիցենզիա կստանան ավագ բուժաշխատողները` կենտրոնացված քննության արդյունքում, անցումային անհատական լիցենզիա կստանան կլինիկական օրդինատորները (կլինիկական ռեզիդենտներ), ռազմաբժշկական հետբուհական ուսուցում իրականացնող հաստատությունում ուսումնառող անձինք՝ կենտրոնացված քննության արդյունքում:

Այս մասին 168TV«Առողջ որոշում» հաղոդաշարի ժամանակ ասաց «Առողջության իրավունք» հասարակական կազմակերպության նախագահ Անուշ Պողոսյանը:

Այս անգամ նա անդրադարձել է բժիշկների լիցենզավորման խնդիրներին:

Կարդացեք նաև

«Հարգելի բժիշկներ, Դուք ստիպված եք լինելու վերցնել ոստիկանությունից դատվածություն չունենալու վերաբերյալ տեղեկանք, այնուհետև անցնել հետազոտություններ հոգեբույժի, նարկոլոգի, ակնաբույժի մոտ, անցնել լաբորատոր ախտորոշում և ապացուցել, որ դուք թմրանյութեր չեք օգտագործում, և ներկայացնել տեղեկանք, որ դուք ՀՀ կառավարության սահմանած ցանկում ներառված բժշկական մասնագիտական գործունեությունը խոչընդոտող ֆիզիկական արատներ կամ հիվանդություններ չունեք, որպեսզի այս տեղեկանքները մուտքագրեք, և ձեզ թույլ տան մասնակցել լիցենզավորման քննությանը։ Ի դեպ, այս ամենի համար դուք վճարելու եք, նաև վճարելու եք պետական տուրք։ Իսկ ովքեր են լինելու քննական հանձնաժողովում և ինչպես չեք հանձնելու քննությունը, այլ թեմա է»,- ասաց Անուշ Պողոսյանը:

Նրա խոսքով՝ անհատական լիցենզիան կտրվի 5 տարի ժամկետով՝ երկարաձգման հնարավորությամբ:

«Կլինիկական օրդինատորները (կլինիկական ռեզիդենտներ), ռազմաբժշկական հետբուհական ուսուցում իրականացնող հաստատությունում ուսումնառող անձինք անցումային անհատական լիցենզիա պետք է ստանան մինչև 2026 թվականի հունվարի 1-ը, իսկ ավագ բուժաշխատողներն անհատական լիցենզիա պետք է ստանան մինչև 2027 թվականի հունվարի 1-ը»,- նշեց Անուշ Պողոսյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

ԱՆՈՒՇ ՊՈՂՈՍՅԱՆ

Բաժանորդագրվեք յութուբյան մեր ալիքին https://www.youtube.com/@168amofficial, գրեք ձեր հարցերը ձեզ հուզող խնդիրների մասին:

 

Տեսանյութեր

Լրահոս