
Նշանակալի իրադարձություն. Առողջապահության ոլորտի առաջին ընկերությունը ցուցակվել է Հայաստանի ֆոնդային բորսայում

Վարդանանց նորարարական բժշկության կենտրոնը՝ Կոնվերս Բանկի աջակցությամբ այսօր պատմական քայլ կատարեց՝ դառնալով Հայաստանի առողջապահական ոլորտի առաջին ընկերությունը, որի պարտատոմսերը ցուցակվել է Հայաստանի ֆոնդային բորսայում:
Վարդանանցի՝ ընդհանուր 1 մլրդ ՀՀ դրամ ծավալով պարտատոմսերը ցուցակվելու են Բորսայի պարտատոմսերի հիմնական Abond ցուցակում: Վերոնշյալ արժեթղթերով թուլատրվելու է հասցեական առևտուրը և ռեպո գործարքների կնքումը մայիսի 23-ից: Իսկ Վարդանանցը օգտվելու է պետական աջակցությունից:
Վարդանանց ՆԲԿ-ի պարտատոմսերի թողարկման և Բորսայում ցուցակման նպատակն է ներգրավել ֆինանսական միջոցներ նոր բժշկական ծառայությունների ներդրման, թվային տեխնոլոգիաների, մարդկային ռեսուրսների զարգացման և տարածաշրջանային մասնաճյուղերի ընդլայնման համար՝ շարունակելով ընկերության ռազմավարական զարգացման ճանապարհը: Վարդանանցի թիմը այսօրվան եկել է քսաներկու տարի.
Այս ամենը անհնար կլիներ առանց Կոնվերս Բանկի: Բանկի գլխավոր գործադիր տնօրեն Անդրանիկ Գրիգորյանը նշում է. ֆինանսական այդ կառույցը բիզնեսի տարբեր ոլորտների ընկերություններին a to z ձևաչափով աջակցություն է ցուցաբերում պարտատոմսերի թողարկման ու տեղաբաշխման հարցում՝ սկսած բիզնես ընթացակարգերի համապատասխանեցումիցմինչև տեղաբաշխում, շուկայի ստեղծում:
Այս ոլորտում Բանկն արդեն բավականին հարուստ փորձառություն ունի. Բոլոր գործընկերների պարտատոմսերը տեղաբաշխվել են նախատեսվածից սեղմ ժամկետում, այդ թվում ինստիտուցիոնալ ներդրողների շրջանում: Նման աջակցություն Բանկը պատրաստակամ է տրամադրել բոլոր ցանկացողներին: Ինչու նրանք պիտի ընտրեն Կոնվերսը՝ Բանկի ներդրումային դեպարտամենտի տնօրենը մի քանի գործով է առանձնացնում:
Բանկում նշել են նաև, որ այս գործըթնացը հստակ ուղերձ է ոլորտի ընկերությունններին այն մասին, որ կապիտալի շուկան ֆինանսական միջոցներ ներգրավելու և երկարաժամկետ զարգացման ռազմավարությունը կյանքի կոչելու համար իրական հնարավորություն է և ճանապարհ, որը Բանկը պատրաստակամ է անցնել յուրաքանչյուր թողարկողի հետ: