Նախարարը հիշեցրեց, որ 2023-ի հունվարից ուժի մեջ է մտել բժշկական մասնագիտական գործունեություն իրականացնելու համար հավաստագրման պարտադիր պահանջը: Եվ 2023-ի հունվարի 1-ի դրությամբ արդեն 35 հազար բուժաշխատողներ անցել են ամբողջ գործընթացն ու ստացել հավաստագրեր:
Վարակվածներից 325-ը երեխաներ են, 142-ը` մեծահասակներ։
Ամբողջ աշխարհում մեծ տարածում գտած կրծքագեղձի քաղցկեղը շարունակում է խլել բազմաթիվ կյանքեր: Ամենամեծ խնդիրն այն է, որ շատ հաճախ կանայք բժշկի դիմում են, երբ հիվանդությունն արդեն զարգացման վերջին փուլում է:
ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը ներկայացրել է կարմրուկով պայմանավորված իրավիճակը Հայաստանում:
Նա ներկայացրել է 2023-2040 թվականների Հայաստանի ժողովրդագրական ռազմավարությունը` որպես եզակի նախաձեռնություն է` հիմնված լուրջ հետազոտական աշխատանքի վրա:
ՀՀ Առողջապահության նախարարության տվյալներով ամբուլատորիաներում և պոլիկլինիկաներում արդեն կցագրվել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված շուրջ 41 հազար անձ:
Նշվում է, որ հիվանդացությունը համաճարակային շեմից բարձր է՝ 1․3 անգամ, իսկ նախորդ տարվա միևնույն ժամանակահատվածի համեմատ՝ 1․6 անգամ։
Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության նորանշանակ ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսի հետ հանդիպմանը առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղից բնակչության բռնի տեղահանման հետևանքով ստեղծված կարիքները:
Երեխաների մոտ վերին շնչառական ուղիների սուր, ինքնաապաքինվող վիրուսային ինֆեկցիան հաճախ բնորոշում են «մրսածություն» (Common cold) ձևակերպմամբ:
Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը մեկ շաբաթում ավելացել է 3-ով և դարձել 457: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։
Հայաստանի հիվանդանոցներում բուժում է շարունակում ստանալ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 198 բուժառու:
Պալիատիվ բուժօգնության կարևորությունն ընդգծելու նպատակով հոկտեմբերի 14-ն աշխարհում նշվում է Պալիատիվ օգնության համաշխարհային օրը: Այս տարի այն ունի «Կարեկցող համայնքներ» խորագիրը:
Հաշվի առնելով պատվաստումների կարևորությունը և արդյունավետությունը վարակիչ հիվանդությունների կանխարգելման գործում՝ առողջապահության նախարարությունն ընդունել է Պատվաստումների ազգային օրացույցում նոր պատվաստանյութերի ներդրման ռազմավարություն:
«Առողջության իրավունք» հասարակական կազմակերպության համահիմնադիր, առողջապահության ոլորտի փորձագետ Անուշ Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. Թեժ գիծը «բարկանում է»
Covid-19-ի նոր մանրէահիմքերից պաշտպանող «Սպուտնիկ V» արդիականացված պատվաստանյութի նախակլինիկական բոլոր հետազոտություններն արդեն իրականացվել են։
264 բուժառուից 94-ի վիճակը ծանր է, 12-ի վիճակը՝ ծայրահեղ ծանր: 7 երեխայի առողջական վիճակը միջին ծանրության է: Այս պահին նրանք ստանում են համապատասխան բուժօգնություն
Հոգեբանի ասելով՝ ցավոք սրտի հնարավոր չէ երեխաներին հեռու պահել ցանկացած սթրեսային իրավիճակներից և կյանքն այնպիսին է, որ երեխաները նույնպես ապրում են սթրեսային վիճակներ:
Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը մեկ շաբաթում ավելացել է 5-ով և հասել է 457-ի:
Արցախից բռնի տեղահանված 293 բուժառու շարունակում է բուժումը հայաստանյան տարբեր բուժհաստատություններում, 106-ը ծանր վիճակում են, 11-ը` ծայրահեղ ծանր վիճակում: Այս մասին ՀՀ «Հումանիտար կենտրոն»-ում կայացած ասուլիսի ընթացքում հայտնել է ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը։
Հայաստանին օգնության ձեռք մեկնած երկրներից Ֆրանսիայի, Բուլղարիայի, Իտալիայի կլինիկաներում բուժումն արդեն շարունակում են 12 պացիենտ։
Արտասահմանցի գործընկների և առաջատար կլինիկաների հետ փոխգործակցության արդյունքում Լեռնային Ղարաբաղում պայթյունի և ռազմական ագրեսիայի հետևանքով տուժած ևս 5 պացիենտ բուժումը շարունակելու է արտերկրում։ Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։
Վերակենդանացման բաժանմունքներում իրենց բուժումն են շարունակում ստանալ 5 երեխա, ևս 8 երեխայի բուժումը շարունակվում է սովորական պայմաններում
Հայաստանի հիվանդանոցներում բուժում է ստանում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 303 քաղաքացի, 113-ի վիճակը գնահատվում է ծանր, 11-ինը՝ ծայրահեղ ծանր:
«Ֆրանսիան Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի հայ փախստականների կողքին է։ Այսօր կեսօրին Լեռնային Ղարաբաղում ծանր վիրավորում ստացած չորս հիվանդ տարհանվել է ֆրանսիական հիվանդանոցներ՝ համաձայն Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննայի Երևանում ստանձնած պարտավորության»,- գրել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը։
Վերակենդանացման բաժանմունքներում շարունակում է գտնվել 5 երեխա, 3 երեխա՝ առողջական վիճակի բարելավմամբ պայմանավորված, տեղափոխվել է ստացիոնար բուժման, նախօրեին 1 նորածին դուրս է գրվել:
Աշխարհի բազմաթիվ երկրներում հոկտեմբերը համարվում է կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարի ամիս, որի ընթացքում իրազեկման միջոցառումներ են անցկացվում՝ հորդորելով կանանց հետազոտվել։
Հանդիպմանը մանրամասն ներկայացվել է յուրաքանչյուր մարզում բուժաշխատողների առկա թափուր հաստիքները, առաջարկվել ստեղծել տվյալների բազա աշխատանքները համապարփակ կազմակերպելու համար։
2023 թվականի հոկտեմբերի 3-ի դրությամբ Գեղարքունիքի մարզի առողջապահական հաստատություններ են դիմել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 107 բուժառու։
Ադրբեջանը սեպտեմբերի 19-ից Լեռնային Ղարաբաղի դեմ լայնածավալ հարձակում էր սկսել՝ թիրախավորելով նաև քաղաքացիական ենթակառուցվածքներ, խաղաղ բնակիչներին:
Հայաստանի Հանրապետության տարբեր բուժհաստատություններում հոկտեմբերի 3-ի ժամը 12:00-ի դրությամբ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 345 անձ է բուժում ստանում: