Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության նկատմամբ լայնամասշտաբ ռազմական գործողությունների հետևանքով կան զոհեր և վիրավորներ, այդ թվում՝ կանայք, տարեցներ և երեխաներ: Այս մասին հաղորդում է Արցախի առողջապահության նախարարությունը:
«Emergency medicine» ծրագիրը իրականացնում է ՀՀ ԱՆ առողջապահության ազգային ինստիտուտը՝ ԱՄՆ Յելի գիտահետազոտական ինստիտուտի հետ համատեղ:
Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան հայտարարել է, որ Թուրքիայում «COVID-19-ի» մուտացիայի հետևանքով առաջացած «Omicron» հիվանդության տեսակներից մեկով՝ «Eris»-ով վարակվածության 9 դեպք է գրանցվել:
Սեպտեմբերի 12-ի տվյալներով` վերջին 7 օրում մեր երկրում արձանագրվել է COVID-19-ի 71 դեպք, ինչը նախորդ շաբաթվա համեմատ (42 դեպք) աճել է 29-ով:
Առողջապահության փորձագետ Անուշ Պողոսյանը գրում է ․ «ՀՀ առողջապահության նախարարությունը հայտարարում է, որ այսուհետ բոլոր հաշմանդամներին կտրամադրվի անվճար դեղորայք:
Այս քաղաքացիների համար անվճար դեղերը հասանելի կլինեն առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող բժշկական կազմակերպությունների (ամբուլատորիա, պոլիկլինիկա) միջոցով:
«Առողջության պարտադիր ապահովագրության օրենքի նախագիծն ամբողջությամբ անհասկանալի փաստաթուղթ է: Նախ ասեմ, որ ժամկետները ևս մեկ տարով երկարացվել են, քանի որ շատ հարցեր են բարձրացվել, և նախագիծն ինքը շատ վատ արձագանք է գտել թե Ֆինանսների նախարարության, և թե Կենտրոնական բանկի մոտ»,- 168.am-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց «Առողջության իրավունք» իրավապաշտպան հասարակական կազմակերպության համահիմնադիր, առողջապահության կազմակերպիչ Անուշ Պողոսյանը՝ անդրադառնալով պարտադիր առողջապահական ապահովագրության ներդրման՝ Առողջապահության նախարարության նախաձեռնությանը:
Հայաստանում բժշկական կազմակերպությունների ֆունկցիոնալ ախտորոշիչ կաբինետներում, միջամտությունների սենյակներում, հիվանդասենյակներում կարգելվի տեսալուսանկարահանող սարքերի օգտագործումը:
Մասնագետն ընդգծեց, որ արյան արտադրության համար կարևոր դեր ունեցող վիտամինները և միկրոէլեմենտները շատ են, բայց կան վիտամիններ, որոնց դեֆիցիտը կամ ավելցուկն առավել հաճախ են առաջացնում խնդիրներ:
Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը մեկ շաբաթում ավելացել է 7-ով և հասել է 384-ի:
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում իրականացված քրեական վարույթով ձեռք բերված ապացույցներով հիմնավորվել է, որ Ն. Ս.-ն, աշխատելով «Սպիտակի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունում` որպես Սպիտակի տարածաշրջանի պատասխանատու մանկաբույժ, իմունականխարգելման կաբինետի պատասխանատու բժիշկ, կատարելով կազմակերպական-տնօրինչական և վարչատնտեսական գործառույթներ և այդկերպ հանդիսանալով պաշտոնատար անձ, կատարել է պաշտոնեական կեղծիք:
Կորոնավիրուսային վարակով հիվանդացությունը վերջին շաբաթվա ընթացքում Ռուսաստանում աճել է գրեթե 20 %-ով․ աճ է գրանցվել 46 տարածաշրջաններում: Այս մասին հայտնել են նոր կորոնավիրուսային վարակի դեմ պայքարի դաշնային օպերատիվ շտաբից։
Անտերություն է ոչ միայն անվտանգային, այլ երկրի կայունությունը խաթարված է նաև առողջապահական բնագավառում: Հիվանդությունը, որն էլիմինացված էր Հայաստանում երկար տարիներ և արդարացիորեն համարում էինք, որ կարմրուկն այլևս հաղթահարված է, այսօրվա «հմուտ կառավարիչներն» արդեն կարողացել են դեպքերի թիվը հասցնել 408-ի:
Ողնաշարային խնդիրները բազմազան են, իսկ վերջին շրջանում ժամանակների և տեխնոլոգիաների մուտքի հետ մեկտեղ մեր կյանք են մտել մի շարք նոր խնդիրներ:
Վարակվածներից 287-ը երեխաներ են, 121-ը` մեծահասակներ։
Սլովենիայի ԱԳՆ պետքարտուղար Սամուել Ժբոգարի ուղեկցությամբ նախարար Միրզոյանը ծանոթացել է կենտրոնի գործունեությանը, նախաձեռնություններին և հայ երեխաների համար նախատեսված ծրագրին:
Արցախի Հանրապետության պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է, որ Արցախում գործող բուժհաստատությունները Արցախի հանցավոր շրջափակման ողջ ընթացքում և հիմա բավականին մեծ աշխատանք են կատարել և շարունակում են կատարել մեր ժողովրդին բժշկական օգնություն ցուցաբերելու համար: Այդ աշխատանքը հատկապես բարդ ու ծանր է, երբ չկան պատշաճ բուժօգնության համար անհրաժեշտ պայմաններն ու պարագաները:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտնել է, որ հուլիսի 24-ից մինչև օգոստոսի 20-ն աշխարհում ավելի քան 1,47 մլն մարդ է վարակվել կորոնավիրուսով, մահացել է 2059 մարդ։ Այս մասին տեղեկացնում է ТАСС-ը։
Բոտուլիզմով ախտահարված սննդամթերքը չի փոխում իր համը, հոտը, գույնը և տեսքը: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։
Ամերիկյան Merck Corporation-ի MSD դեղագործական ընկերությունը կդադարեցնի հեպատիտ C-ի դեմ դեղամիջոցի՝ Zepatier-ի մատակարարումը Ռուսաստանին։
Արցախի Ասկերան քաղաքում 20 օրական երեխային լորձաթաղանթի այրվածքներով տեղափոխել են հիվանդանոց: Այս մասին տեղեկանում ենք ԱՀ ՆԳՆ ոստիկանության շաբաթվա տեղեկագրից:
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը ներկայացրել է կարմրուկով պայմանավորված իրավիճակը Հայաստանում։
Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալներով՝ հուլիսի 17-ից մինչև օգոստոսի 13-ն աշխարհում ավելի քան 1,4 միլիոն մարդ է վարակվել կորոնավիրուսով, ավելի քան 2,3 հազարը մահացել է։ Հիվանդացության դեպքերի թիվը նախորդ 28 օրվա համեմատ աճել է 63 %-ով, իսկ մահացությունների թիվը նվազել է 56%-ով։
Ալաբամայի համալսարանի գիտնականներին հաջողվել է մարդու երկու երիկամները փոխարինել գենետիկորեն մոդիֆիկացված խոզի օրգաններով։ Խոզի երիկամները, ընտանիքի թույլտվությամբ, փոխպատվաստել են հիվանդի, որի մոտ ուղեղի մահ է ախտորոշվել։ Այս մասին հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը։
Շիրակի մարզում տեղի ունեցած վթարից տուժածներից 6-ը շարունակում են բուժումը հանրապետության տարբեր բժշկական կենտրոններում: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։
Այսօր՝ օգոստոսի 15-ին ԱՀ Առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից 10 բուժառուներ, ովքեր ստանում են ծրագրային հեմոդիալիզ, ուղեկցողների հետ միասին, «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել են ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։
Շիրակի մարզում տեղի ունեցած վթարի հետևանքով 6 տուժած շարունակում է բուժումը հանրապետության տարբեր բժշկական կենտրոններում:
Օգոստոսի 14-ին Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը մեկ շաբաթում ավելացել է 11-ով և հասել է 384-ի: Այս մասին տեղեկացնում են ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից։
COVID-19-ի նոր տարբերակը՝ EG.5-ը, որը մամուլում ստացել է «Էրիս» անվանումը, է՛լ ավելի տարածված է դառնում ամբողջ աշխարհում, սակայն ներկայում առողջության համար գլոբալ մասշտաբով ցածր ռիսկ է ներկայացնում: Այս մասին ասվում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) մամուլի տեղեկագրում։
Հունվար-հուլիս ժամանակահատվածում արձանագրվել է չարորակ նորագոյացությունների նոր հայտնաբերված դեպքերի աճ՝ 24,3%-ով