Ամբողջ աշխարհում, ինչպես նաեւ Հայաստանում կրծքագեղծի քաղցկեղը կանանց մոտ գրավում է առաջին տեղը. մենք տարեկան ունենում ենք 1000-1400 նոր հայտնաբերված դեպքեր:
Աշխարհին սպառնում է Մարբուրգի վիրուսի համաճարակը, հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը։
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից տեղեկացնում են, որ լաբորատոր հետազոտությունների արդյունքում Հայաստանում սեպտեմբերի 14-20-ի դրությամբ գրանցվել է Արևմտյան Նեղոսի տենդով վարակման 132 դեպք:
Հանրապետության բոլոր բժշկական կազմակերպություններն արդեն ապահովված են սեզոնային գրիպի դեմ քառավալենտ պատվաստանյութով, հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից: Թեև պատվաստվելու առաջնահերթությունը տրվում է հատկապես ռիսկի խմբում գտնվող քաղաքացիներին, բայց պատվաստվել կարող են բոլորը ցանկացած պոլիկլինիկայում` անկախ կցագրումից: Առողջապահության նախարարությունից հիշեցնում են` գրիպի բարդություններից խուսափելու ամենաարդյունավետ միջոցը պատվաստվելն է:
Աշխարհում 2024 թվականին թռչնագրիպի դեպքերի թիվն արդեն կրկնակի գերազանցում է 2023 թվականի ցուցանիշները։ Այժմ գրանցված է 25 դեպք, այդ թվում՝ մահվան երկու դեպք: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ՌԴ առողջապահության նախարարության գրիպի գիտահետազոտական ինստիտուտի տնօրենին:
Հնդկաստանի առողջապահության նախարարությունը հայտնել է երկրում կապիկի ծաղիկի (mpox) առաջին դեպքի մասին։
Մեկ շաբաթում Հայաստանում Արևմտյան Նեղոսի տենդով հիվանդացության դեպքերն ավելացել են 16-ով
Ինչպե՞ս պաշտպանվել Արևմտյան Նեղոսի տենդով վարակվելուց․ այս մասին խորհուրդներ է տվել ՀՀ առողջապահության նախարարությունը։
Ավելցուկային քաշն ու ճարպակալումն աճում են տարիքին զուգահեռ: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։
Արևմտյան Նեղոսի տենդով վարակվելու կանխարգելման անհատական պաշտպանության միջոցառումները ներառում են մոծակների դեմ պայքարի միջոցների օգտագործումը, մարմնի մեծ մասը ծածկող հագուստի կրումը և մոծակներից պաշտպանված տարածքներում քնելը:
Հակաբիոտիկների հանդեպ մանրէների կայունության հետևանքով աշխարհում տարեկան 5 մլն մարդ է մահանում, փորձագետների կանխատեսմամբ` մոտ ապագայում այս թիվը կհասնի 10 մլն-ի։
Պայմանավորված ՀՀ–ում «Արևմտյան Նեղոսի տենդ» հիվանդության դեպքերի տարածմամբ՝ Արարատի մարզպետի աշխատակազմում անցկացվել է խորհրդակցություն։
Human Gene Therapy հանդեսում հրապարակված նոր հոդվածում նկարագրվում է գենային թերապիայի պոտենցիալ քաղցկեղածին ռիսկերի գնահատման հարցով զբաղվող փորձագետների ձեռք բերած կոնսենսուսը:
Երեխաների շրջանում հաճախ հանդիպող շնչառական խնդիրների պատճառ կարող է լինել ադենոիդների գերաճը։ Այն ախտորոշվում է ռենտգեն հետազոտությամբ և ֆիբրոսկոպիայով։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱՆ-ից։
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնն ուղեցույց է հրապարակել Արևմտյան Նեղոսի տենդից խուսափելու համար։ Ուղեցույցը բաղկացած է 8 կետից։
Արևմտյան Նեղոսի տենդի փոխանցողը կուլեքս ցեղի մոծակներն են
Հայաստանում օգոստոսի 21-ի դրությամբ հաստատվել է Արևմտյան Նեղոսի տենդով վարակման 58 դեպք: Հոսպիտալացվել է 41 քաղաքացի, նրանց վիճակը հիմնականում միջին ծանրության է, իսկ չորս բուժառուի մոտ հիվանդությունն ավելի ծանր է ընթանում։ Հիվանդությունից արդեն իսկ գրանցվել է 1 մահ` 1938 թվականին ծնված տղամարդ, որն, ըստ աղբյուրի, ունեցել է ուղեկցող քրոնիկ հիվանդություններ:
«Միգրացիայի միջազգային կազմակերպությունը կոչ է անում անհրաժեշտ բժշկական ծառայություններ տրամադրելու համար 18,5 միլիոն դոլար տրամադրել Աֆրիկյան եղջյուրի (Սոմալի թերակղզի) երկրներում, Արևելյան Աֆրիկայում և Հարավային Աֆրիկայում գտնվող միգրանտներին, ներքին տեղահանված անձանց և հյուրընկալող համայնքներին՝ կապկի ծաղկի տարածման վտանգի պատճառով», – ասվում է հաղորդագրության մեջ։
Հայաստանում արձանագրվում է կարմրուկով հիվանդացության դեպքերի աճ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:
Կապիկի ծաղիկը կարող է փոխանցվել հիվանդ վայրի կենդանու հետ անմիջականորեն շփվելիս. ԱՆ պաշտոնյա
Հայաստանում Արևմտյան Նեղոսի տենդով վարակման 58 դեպք է գրանցվել, նրանցից 41–ն այս պահին հոսպիտալացված են. 4-ի վիճակը ծանր է, մյուսներինը` միջին ծանրության։ Ծայրահեղ ծանր վիճակում գտնվող պացիենտ այս պահին չունենք։ Այս մասին ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն Ստեփան Աթոյանը` անդրադառնալով Հայաստանում վարակիչ հիվանդությունների վիճակագրությանը։
Արևմտյան Նեղոսի տենդի փոխանցողը մոծակներն են. հատուկ պատվաստանյութ ու դեղամիջոց չկա. ԱՆ պաշտոնյա
Հայաստանում տարեսկզբից մինչև օգոստոսի 20-ի դրությամբ գրանցվել է կարմրուկի 547 դեպք, դեպքերի աճ է նկատվում, սակայն այս հիվանդության դեմ պատվաստում չստացած անձանց թիվը նախորդ տարվա համեմատ 1.8 տոկոսով նվազել է: Այս մասին ասուլիսում ասաց Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի (ՀՎԿԱԿ) գլխավոր տնօրեն Ստեփան Աթոյանը:
#ՀԻՄԱ. ՎԱՐԱԿԻՉ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ԻՐԱՎԻՃԱԿԸ. #ՈՒՂԻՂ
«Տարվա սկզբից մինչ օգոստոսի 19-ը հանրապետությունում գրանցվել է կարմրուկի լաբորատոր 546 դեպք, որոնցից 327-ը երեխաներ են, իսկ 219-ը՝ մեծահասակներ: Օգոստոսի 12-19-ը ընկած ժամանակահատվածում կարմրուկի լաբարատոր հաստատված դեպքեր չեն գրանցվել»:
Արևմտյան Նեղոսի տենդը սուր վիրուսային ծագման հիվանդություն է, որը փոխանցվում է Culex ցեղի մոծակների միջոցով: Այս մասին հայտնում են Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնից՝ նշելով, որ Հայաստանում Արևմտյան Նեղոսի տենդի առաջին դեպքն արձանագրվել է Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնում՝ անհայտ ծագման մենինգիտ ախտորոշմամբ պացիենտի մոտ։
Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնը ներկայացնում է, թե Արևմտյան Նեղոսի տենդն ինչպե՞ս է տարածվում և ինչպե՞ս պաշտպանվել այդ հիվանդությունից։
Ֆիլիպիններում հայտնաբերվել է mpox (կապիկի ծաղիկ) վիրուսի դեպք՝ առաջինը 2023 թ. դեկտեմբերից ի վեր։ Վիրուսի շտամը հայտնի կդառնա անալիզների պատասխանից հետո։
Դեպքերը թաքցնելն ինքնին վտանգում է մարդկանց առողջությունը, քանզի, տեղեկանալով հիվանդության ախտանշանների, կանխարգելման միջոցների մասին, հանրությունը կարող է կիրառել պաշտպանիչ միջոցներ։ Հենց այսպիսին է ԱՀԿ մոտեցումը հիվանդության կանխարգելման և հաղորդակցման մասով։
ԱՀԿ-ի տվյալների համաձայն` աղի օգտագործումը օրական չպետք է գրազանցի 5 գրամ: