ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՇԱՔԱՐԱԽՏԸ ԴԱՐՁԵԼ Է ԴԱՏԱՎՃԻՌ. ՀԻՎԱՆԴՆԵՐԸ ԾԱՆՐ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԱՌՋԵՎ ԵՆ

Շաքարախտով երեխաները և նրանց ծնողները կանգնել են ծանր խնդիրների առաջ։

Այս մասին 168TV«Առողջ որոշում» հաղորդաշարի ժամանակ ասաց «Առողջության իրավունք» հասարակական կազմակերպության նախագահ Անուշ Պողոսյանը:

Այս անգամ նա անդրադարձել է էնդոկրինոլոգիական խնդիրներին:

Կարդացեք նաև

«Մանկական էնդոկրինոլոգիական դիսպանսերային ծառայությունը «Մուրացան» համալսարանական կլինիկայում է, որտեղից բուժառուները ստանում են դեղորայք և բժշկական օգնություն։ Մարզերում մանկական էնդոկրինոլոգների բացակայությունը, ինչը ոչ թե բժիշկ չունենալու արդյունք է, այլ ֆինանսավորման տրամադրման, հանգեցրել է նրան, որ դեղորայք ստանալու համար ամեն ամիս ծնողները կտրում-անցնում են հարյուրավոր կիլոմետրեր, որ այդ կենտրոնից ստանան դեղորայք, որից կախված է իրենց երեխաների կյանքը։ Եթե նախկինում գոնե 3 ամսվա չափաբաժին էին տալիս, ապա հիմա հաճախ 1 ամսվա չափաբաժին է տրվում»,- ասաց Անուշ Պողոսյանը:

Նրա խոսքով՝ ըստ տեղեկությունների, այս իրավիճակն այնքան անցանկալի է եղել փորձառու և գործին նվիրված «Մուրացանի» էնդոկրինոլոգների համար, որ նրանցից արդեն 4-ն ազատվել է աշխատանքից, մի քանիսն էլ պատրաստվում են… Ի դեպ, 1 բուժառուի խորհրդատվության և բուժման համար բժշկին կլինիկան վճարում է 160 ՀՀ դրամ։

Մանրամասները՝ տեսանյութում:

ԱՆՈՒՇ ՊՈՂՈՍՅԱՆ

Բաժանորդագրվեք յութուբյան մեր ալիքին, գրեք ձեր հարցերը ձեզ հուզող խնդիրների մասին:

Տեսանյութեր

Լրահոս