
ՀԱՐԳԵԼԻ ԾՆՈՂՆԵՐ, ԶԳՈՒՇԱՑԵ՛Ք, ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԽԹԱՆՈՒՄ Է ԴԵՌԱՀԱՍՆԵՐԻ ԱԲՈՐՏՆԵՐԸ. ԱՆՈՒՇ ՊՈՂՈՍՅԱՆ
«Առողջության իրավունք» հասարակական կազմակերպության նախագահ Անուշ Պողոսյանը նոր հաղորդաշար է սկսում «168 Ժամում»՝ «Առողջ որոշում»:
Այս անգամ նա անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի և Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի կողմից կայացված սարսափելի մի որոշման:
Ըստ Հայաստանի ազգային վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների` Հայաստանում 2024 թվականին, 2023 թվականի համեմատ, ծնելիությունը նվազել է 8 տոկոսով։ 2024 թվականին ծնվել է 33 648 երեխա, մինչդեռ 2023 թվականին ծնվել է 36 590 երեխա։ Միաժամանակ, նորածիններից 17 614-ը տղա է (2023-ին՝ 19 220), 16 034–ը՝ աղջիկ (2023-ին՝ 17 370), այսինքն՝ 100 աղջկան բաժին է ընկնում 109,9 տղա (նորածինների սեռերի հարաբերակցությունը)՝ 2023 թվականի 110,7-ի դիմաց։ Որը նաև խոսում է սեռով պայմանավորված հղիության ընդհատման մասին։
Այս վիճակագրության ֆոնի վրա ՀՀ կառավարությունը որոշում է ընդունել, որով մինչև 8 շաբաթական դեղորայքային եղանակով հղիության ընդհատումը թույլատրվում է կատարել նաև արտահիվանդանոցային պայմաններում, այսինքն՝ դարձնում է ավելի հասանելի և «մատչելի», ինչպես նաև հղիության արհեստական ընդհատման համար սահմանում գրավոր դիմումի պահանջ՝ «անչափահաս» բառը փոխարինել «մինչև 16 տարեկան» բառերով, դրանով իսկ օրինական ներկայացուցչի գրավոր համաձայնության պահանջը նախատեսելով միայն մինչև 16 տարեկան պացիենտի համար։ Սրան գումարելով ծննդատներում գործող «օրինական կոռուպցիան»՝ նվիրատվությունների ձևով, ինչպես նաև աբորտներից հետո զարգացող երկրորդային չբերությունը, հասկանալի է դառնում, որ ազգը դանդաղ ոչնչանում է։
Երկրում ժողովրդագրական ճգնաժամ է, իսկ ՔՊ-ական այս իշխանությունը որոշումներ է կայացնում, որը սպառնալիք է հանդիսանում մեր ազգային անվտանգությանը:
«Մենք դառնում ենք ծերացող ազգ, ու դրա ֆոնի վրա այդքան մատչելի դարձնել հղիության ընդհատումը, դա ազդելու է մեր ժողովրդագրության վրա»,- ասում է մասնագետը։
Բաժանորդագրվեք յութուբյան մեր ալիքին https://www.youtube.com/@168amofficial, գրեք ձեր հարցերը ձեզ հուզող խնդիրների մասին: