ՀՀ-ում առաջին անգամ կատարվել է ոսկրածուծի ալոգեն փոխպատվաստում` արյունաբանական չարորակ հիվանդության դեպքում
ՀՀ առողջապահության նախարարության կողմից որպես թերապևտիկ բաժանմունք լիցենզավորվել է Մարտունու ԲԿ-ի առաջին հարկի բաժանմունքը, սակայն այն ծավալվել է նկուղում, որպեսզի Մարտունու ԲԿ-ի որոշակի աշխատակիցներ ունենան ընդարձակ աշխատասենյակներ և դրա համար օգտագործել են անգամ թթվածնի կենտրոնական մատակարարումով ապահովված հիվանդասենյակները, իսկ նկուղում բուժվողները շնչահեղձ են լինում օդափոխության պակասից եւ թթվածնի անբավարարությունից:
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի գլխավորած պատվիրակության կազմում փետրվարի 5-7-ը եղել է Հունգարիայում։ Այցի շրջանակներում առողջապահության նախարարը հանդիպում է ունեցել Հունգարիայի ներքին գործերի նախարար Շանդոր Պինտերի հետ, որը համակարգում է նաև երկրի առողջապահության ոլորտը։
Հայաստանում 2023 թվականին մահացել է 24 հազար 305 մարդ՝ 2387-ով պակաս, քան նախանցյալ տարի:
Մասնագետը, խոսելով 0-ից մինչև 6 ամսական երեխաներին հաճախ տանջող փորացավերից՝ կոլիկաներից, նշեց, որ դրանք չեն անցնում երեխային գրկելիս կամ սովորական խնամքի միջոցառումներ իրականացնելիս։ Ընդ որում, ցավը հանկարծակի էլ անցնում է։
Ինչպես տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից, քաղցկեղի դեմ պայքարի համաշխարհային օրվա այս տարվա կարգախոսն է. «Շտկել բուժօգնության բացերը» (Close the care gap):
Բաբլոյանը հիշեցրեց՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նշում է՝ եթե 2022 թ. ունենք չարորակ ուռուցքներով հաստատված 20 մլն դեպք, ապա 2050 թ. կանխատեսվում է 35 մլն դեպք:
Ավանեսյանը նման տեսակետ հայտնեց Ջերմուկում անցկացվող Հայկական ուռուցքաբանական 4-րդ կոնգրեսի շրջանակում ունեցած ելույթում:
Անձիք, որոնք չեն անցնի կանխարգելիչ հետազոտությունները, սկրինինգները նրանց առողջապահական փաթեթները կսառեցվեն, մինչև որ չանցնեն իրենց տարիքին համապատասխան բոլոր հետազոտությունները։ Այս մասին Ջերմուկում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
Ըստ Մանուկյանի՝ առաջինն ուռուցքաբաններն են, որոնք մշտապես վերապատրաստում են անցնում: Կենտրոնի տնօրենը նման ցուցանիշի հասնելու գործում կարևորեց նաև կառավարության դերը՝ ի դեմս առողջապահության նախարարության:
Մասնագետը նշեց, որ հիվանդությունը կարող է նաև դիտվել 18 տարեկանից բարձր անձանց մոտ, ովքեր նախկինում չեն վարակվել, և, հետևաբար, իմունիտետ չի ձևավորվել։
Կառավարությունը փոփոխություն է կատարել «Սոցիալական փաթեթի շահառուների, ինչպես նաև պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով առողջության առաջնային պահպանման և նեղ մասնագիտական ծառայություններ իրականացնող կազմակերպությունների աշխատողների` պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման ու ֆինանսավորման կարգը, նրանց` պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ բժշկական օգնության ու սպասարկման ծառայությունների փաթեթը հաստատելու մասին» որոշման մեջ:
Աշխարհում ամեն տարի գրանցվում է քաղցկեղային հիվանդությունների 10 մլն-ից ավելի նոր դեպք։ Դրանց պատճառով աշխարհում տարեկան մահացության ցուցանիշը 5 մլն-ից ավելի է։ Հայաստանում նախորդ տարի գրանցվել է քաղցկեղային հիվանդությունների 8000 նոր դեպք։ Տարվա կտրվածքով մահերի ցուցանիշը կազմել է մոտ 5000։ Տղամարդկանց մոտ ավելի հաճախ հանդիպում է թոքի և շնչառական ուղիների քաղցկեղը, կանանց շրջանում՝ կրծքագեղձի քաղցկեղը։
«Էրեբունի» բժշկական կենտրոնը հյուրընկալել էր ԱՄՆ Կոնեկտիկուտ նահանգի Եյլի միավորված հայկական անհետաձգելի և շտապօգնության կլինիկական օրդինատուրայի ծրագրի ուսումնական ղեկավար Օրիան Լոնգերսթեյին։
Վրաստանում կարմրուկով վարակման դեպքերի աճ է սպասվում: Այս մասին խոսել է իմունականխարգելման տեխնիկական խորհրդատուների ազգային խմբի ղեկավար, Իաշվիլիի անվան կենտրոնական մանկական հիվանդանոցի բժշկական տնօրեն Իվանե Չխաիձեն։
Կարապետյանն անդրադառնալով բոլոր այն հարցերին, թե ինչպե՞ս են մոպեդով բուժառուներին տեղափոխելու բուժհաստատություն, պատասխանեց, որ մոպեդով ոչ ոքի չեն տեղափոխելու: Ըստ նրա՝ մոպեդն ընդամենը ծառայելու է խցանումների ժամանակ և հիվանդանոցային բուժում չպահանջող դեպքերի ժամանակ, ինչը կորոշվի զանգերի ֆիլտրման միջոցով:
Մասնագետը նշեց, որ քաղցկեղի յուրաքանչյուր փուլի և յուրաքանչյուր հիվանդի համար ընտրվում է յուրահատուկ պլան, իսկ բուժման ուղղությունները երեքն են՝ վիրահատական, դեղորայքային և ճառագայթային։ Կախված ախտահարված օրգան համակարգերից՝ այս երեք ուղղությունների կիրառումը լինում է տարբեր:
2023 թվականին կարմրուկով հիվանդացությունն Առողջապահության համաշխարհային կազմակերպության եվրոպական տարածաշրջանում աճել է 30 անգամ։ Այս մասին հաղորդել է ԱՀԿ եվրոպական տարածաշրջանային բյուրոն (ԱՀԿ-ի ԵվՏԲ):
ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ սուր շնչառական հիվանդությունների պատճառը վիրուսներն են, որոնց վրա հակաբակտերային դեղերը չեն ազդում։
Դավիթ Կարապետյանը նշեց, որ հունվարի առաջին 18 օրվա ընթացքում շտապ բուժօգնության ծառայության կողմից իրականացվել է 19595 կանչ, որը նախորդ տարվա համեմատությամբ 2423 կանչով կամ 14 տոկոսով ավելի է:
Փաշինյանը պատասխանատուներին հանձնարարել է՝ հաշվի առնելով ներկայացված առաջարկություններն ու գաղափարները, սեղմ ժամկետներում լավարկել նախագիծը, որի շուրջ քննարկումները կշարունակվեն:
Հայաստանում 2024 թվականի հունվարի դրությամբ կորոնավիրուսի տարածման առումով խնդրահարույց իրավիճակ չկա:
Առողջապահական էլեկտրոնային համակարգում առաջիկայում սպասվում են մի շարք փոփոխություններ, մասնավորապես՝ մարտի 1-ից հակաբիոտիկների նշանակումը լինելու է էլեկտրոնային դեղատոմսով:
Չնայած JN.1-ի արագ տարածման և դեպքերի թվի համեմատաբար աճին, առկա սահմանափակ ապացույցները չեն վկայում, որ հիվանդության ծանրությունն ավելի բարձր է՝ համեմատած շրջանառվող այլ տարբերակների հետ:
Ըստ աղբյուրի՝ 2023 թվականի դրությամբ ընդհանուր լաբորատոր հաստատված դեպքերի թիվը 545 է:
Նախարարը, խոսելով սուր շնչառական վարակների դեպքերի մասին, հայտնեց, որ թե՛ գրանցված դեպքերի, թե՛ հիվանդանոցային օղակի ծանրաբեռնվածության մասով ամենօրյա մոնիթորինգ են իրականացնում:
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն անդրադարձել է Հայաստանում դեղերի թանկացման խնդրին՝ պարզաբանելով, թե երկրում դեղերի նկատմամբ գործում է ԱԱՀ, որն ավելի բարձր է, քան Վրաստանում.
2023 թվականին հիվանդանոցային բժշկական օգնության և դժվարամատչելի հետազոտությունների 861 հազար 845 դեպք է սպասարկվել, որը 74 հազար 981-ով ավելի է 2022 թվականի համեմատ:
Նրա խոսքով, արտերկրում բուժման մեկնած քաղաքացիներն արդեն ետ են վերադառնում.
Սուր շնչառական վարակները հարուցվում են տարբեր վիրուսներով՝ ներառյալ գրիպը, պարագրիպը, ռեսպիրատոր սինցիտիալ վիրուսը, կորոնավիրուսները, ռինովիրուսը և այլն: Այս մասին հայտնում են ՀՀ Առողջապահության նախարարությունից։