1994-1995թթ. ՀՀ հատուկ ծառայությունների ղեկավար, ՀՀ նախագահի հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Դավիթ Շահնազարյանը հայտարարություն է տարածել:
Վերջին տարիներին Հայաստանի պետական պարտքն ավելի արագ է աճում, քան համախառն ներքին արդյունքը։ Երեք տարում ՀՆԱ-ն իրական արտահայտությամբ ավելացել է շուրջ 900 մլն դոլարով, պարտքը՝ 1,2 միլիարդով։ Մի դեպքում՝ աճը կազմել է 7,7 տոկոս, մյուս դեպքում՝ 17 տոկոս։
Քաղաքական անհոդաբաշխության աստիճան անհավանական իրավիճակը ստվերել է ամեն ինչ: Ներառյալ՝ տնտեսական խնդիրները: Առայժմ հայտնի են միայն հունվար ամսվա սոցիալ-տնտեսական իրավիճակը ներկայացնող մակրոտնտեսական թվերը: Անկումների ցուցանիշները, մեր գործող իշխանությունների երբեմնի բառապաշարով ասած, աննախադեպ են:
«Իր հետ երբեք տխուր չէիր կարող լինել․․․ Դրա համար այս ուրախ նկարն ենք ընտրել, իր վերջին նկարն է եղել, Լենինականի զորամասից Արցախ՝ Արա լեռ գնալուց է նկարվել, ասել եմ՝ նկարվի, որ գոնե այդպես տեսնենք, իր ուրախ նկարն է, ոնց որ մեզ հետևի տանն իր ուրախ նկարով․․․»,- 168.am-ի հետ զրույցում որդուն՝ 19-ամյա Արման Կարապետյանին այսպես ներկայացրեց նրա մայրը՝ Արմինե Թովմասյանը։
Արտաքուստ աճ ունենք, բայց դա կարող է խաբուսիկ լինել. աճը բացառապես դրամային արտահայտությամբ է։ Դոլարով պատկերը բոլորովին այլ է։
Նիկոլի առասպելը, որը սկսվեց մարտի 1-ին, մեռավ մարտի 1-ին, նա պաշտոնապես ցույց տվեց, որ անտեր է և մենակ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը:
1919 թվականի մայիսի 28-ին թուրքերը մեծ ուժերով հարձակվում են Խծաբերդի վրա։ Այդ ժամանակաշրջանում Արցախում էին գտնվում նաև անգլիացի զինվորականները, ովքեր պիտի հսկեին անդորրն ու թույլ չտային, որպեսզի տեղի ունենան բախումներ, սակայն բրիտանացիների գերագույն նպատակներից մեկն Արցախի ժողովրդին համոզելն էր, որպեսզի նրանք ընդունեն Ադրբեջանի իշխանությունը։
Ոստիկանությունն այս տարվա փետրվարի 19-ին 44 միլիոն դրամի պայմանագիր է կնքել «ՖՎ-Գ» ՍՊԸ-ի հետ՝ ծառայությունում ծրագրային ապահովման սպասարկման ծառայությունների գնման նպատակով։
Հայաստանում մարտի 7-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 422 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 174 679-ի:
Նիկոլ Փաշինյանը հասավ նրան, որ Հայաստանի հպարտ քաղաքացին կանգնած է ոչ միայն աղքատության, այլև անվտանգության հետ կապված բազմաթիվ խնդիրների առաջ։ Ու այդ խնդիրների լուծումը տեսնում է ոչ թե Հայաստանում, այլ Հայաստանից դուրս։
«Ռեստորանների ասոցիացիա» ՀԿ նախագահ, գործարար Աշոտ Բարսեղյանի կարծիքով՝ առողջապահության նախարարի հայտարարած կորոնավիրուսի դեպքերի հանկարծակի տասնապատիկ աճն ուղիղ կապ ունի քաղաքականության հետ:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը երեկ իր հարցազրույցներից մեկում ասել էր, թե Պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն իր պարտականություններին զուգահեռ՝ իրականացնում է նաև Գլխավոր շտաբի (ԳՇ) պետի պարտականությունները: «Օնիկ Գասպարյանը իրավունքի ուժով չպետք է լինի ԳՇ պետ»,- ասել էր նա։
Օրերս շրջանառության է դրվել Պետական պահպանության ծառայությունը (ՊՊԾ) Ազգային անվտանգության ծառայությունից առանձնացնելու և վարչապետին ենթակա մարմինների շարքում ներառելու նախագիծը:
168.am-ի հետ զրույցում Ցանցային հետազոտությունների ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Գագիկ Հարությունյանն ասաց, որ ՀՀ իշխանությունները որևէ քայլ չեն անում, որևէ պատասխան չեն տալիս Ադրբեջանին, քանի որ Հայաստանն այսօր օկուպացված երկիր է, որի ղեկավարությունը հանդիսանում է անձանց լիովին հավաքագրածների ներկայացուցիչներ։
Պետք է հասկանալ հետևյալը՝ ԳՇ-ն հետաքրքրված էր, որպեսզի փրկի հայկական զորքերը, որոնք ղեկավարության քաղաքական սխալների պատճառով հայտնվել էին փաստացի շրջափակման իրավիճակում, զորքերին փրկելու, իրավիճակը կայունացնելու համար ժամանակ էր հարկավոր։ Այս մասին նոյեմբերի 10-ին խոսել չէր կարելի, քանի որ կային պարտավորություններ, և դրանք իրականացվում էին նաև դեկտեմբերին, և նման հայտարարությունները կարող էին պատերազմի նոր ալիք բարձրացնել։
Վարորդները կրկին դժգոհում են՝ հերթական անգամ բարձրացել են և՛ բենզինի, և՛ բնական սեղմված, և՛ հեղուկ գազի գները։
168.am-ի հետ զրույցում պահեստազորի գնդապետ Գուրգեն Խաչատրյանը նշեց, որ խնդիր կա նաև Օնիկ Գասպարյանի անձի հետ:
168.am-ն արդեն տեղեկացրել է, որ Կառավարությունը որոշել է, որ Երևան քաղաքին այլևս գլխավոր ճարտարապետ պետք չէ, և գլխավոր ճարտարապետի հաստիքի փոխարեն քաղաքապետ Հայկ Մարությանի տեղակալների հաստիքների թիվը կհամալրվի ևս մեկով։
«Կոչ՝ բանակին. պետությունը փրկելը ցանկացած օրենքից բարձր է, իսկ մեր պետությունը մահանում է». Վազգեն Մանուկյան
«Ստացել ենք հավաստիացում, որ ԳՇ պետի հարցով դիմելու են ՍԴ». Իշխան Սաղաթելյան
168.am-ի հետ զրույցում Տիգրանուհի Մելքոնյանը պատմեց, որ եղբայրները գնացել են բար՝ ընկերներից մեկի ծննդյան օրը նշելու։
Դեկտեմբերի 28-ին Ազգային ժողովի մոտ ընդդիմության իրականացրած բողոքի ակցիայի ժամանակ, երբ իշխանական պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը ոտքերի տակ գցած՝ հարվածում էր ակցիայի մասնակիցներից մեկին, սակայն հետո, չգիտես ինչպես, տուժողի կարգավիճակ ստացավ, իր վարքագծով փայլեց նաև Ազգային անվտանգության ծառայության Պետական պահպանության ծառայության նորանշանակ ղեկավար Սարգիս Հովհաննիսյանը. վերջինս ոտքով հարվածում էր ակցիայի մասնակիցներից մեկին:
«Երկրի թիվ մեկ զինվորականին աշխատանքից ազատելը դա փլավ ուտել չէ հենց այնպես. դա ոչ իր թերթոնն է, ոչ էլ՝ դուքյանը»,- հավելեց նա:
Նախագահը լռեց, երբ պղծում էին ՍԴ-ն, այժմ թույլ չենք տալու՝ նա անգործություն դրսևորի. Արա Զոհրաբյան
Տղերքի գերեզմանների ծաղիկները դեռ չթառամած՝ խոսում են տնտեսական օգուտների մասին. Արա Զոհրաբյան
«Մեր երկիրն այսօր ապրում է հետպատերազմյան ծանր մղձավանջ, ծանր ճգնաժամ, և այս օրերին փոխանակ համախմբվելու, սատարելու բանակին և ձեռք ձեռքի տալու, ինչ-որ այլ գործողություններ են ծավալում մեր իշխանությունները, որը անհարիր է՝ ստեղծված իրավիճակը բնութագրելու համար»,- «Ի պաշտպանություն հայոց բանակի», ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի հավաքի ժամանակ ասաց պահեստազորի ավագ լեյտենանտ Սամվել Ղուկասյանը:
Այսօր Պաշտպանության նախարարության առջև հավաքվել են պահեստազորի սպաներ, ազատամարտիկներ, պարզապես քաղաքացիներ՝ իրենց աջակցությունը հայտնելու Զինված ուժերին, Գլխավոր շտաբին և անձամբ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին: Հիշեցնենք՝ փետրվարի 25-ին ԶՈւ ԳՇ-ն հայտարարություն էր տարածել, որ պահանջում են Կառավարության հրաժարականը, քանի որ «Նիկոլ Փաշինյանը և իր իշխանության ներկայացուցիչներն այլևս ի վիճակի չեն ընդունելու ադեկվատ որոշումներ՝ հայ ժողովրդի համար այս ճգնաժամային և ճակատագրական իրավիճակում», և ավելին, «գործող իշխանությունների անարդյունավետ կառավարումը և արտաքին քաղաքականությունում ցուցաբերած լրջագույն սխալները երկիրը հասցրել են կործանման եզրին»:
Կառավարությունը պետք է սթափ գնահատի իր ուժերն ու հրաժարական տա. պահեստազորի սպա
Պատերազմի ավարտի, իսկ ավելի կոնկրետ՝ կապիտուլյացիայի խայտառակ փաստաթուղթը ստորագրելու մասին հայտարարվեց դեռ նախորդ տարվա նոյեմբերի 9-ին, բայց մինչ օրս իշխանություններն ամեն կերպ Հայաստանում շարունակում են պահել ռազմական դրության ռեժիմը։
Ալիևի երեկվա հայտարարությունը շոկային է. «Հայաստանը փորձում է խոչընդոտել Զանգեզուրի միջանցքի իրականացմանը։ Բայց դա նրան չի հաջողվի։ Մենք կստիպենք նրանց։ Մենք կյանքի կկոչենք մեր բոլոր ցանկությունները՝ այնպես, ինչպես քշեցինք նրանց մեր հողերից…»։