ՎԵ՛ՐՋ, ՓՐԿՎԱԾ ԵՆՔ, ՉԱԼՈ Է ԲԵՐԵԼ ԲԱՆԱԿԻ ՀԱՄԱՐ. ՆԻԿՈ՛Լ, ԳՆԱ ԲԱՔՈՒ, ՏԵՍ՝ 3 ՆԱԽԱԳԱՀՆԵՐՆ ԻՆՉ ԶԵՆՔ ԵՆ ԳՆԵԼ. ԷԴԳԱՐ ՂԱԶԱՐՅԱՆ

«Դասեր» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը Հայաստանում Լեհաստանի նախկին դեսպան, Վայոց ձորի նախկին մարզպետ, հասարակական–քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանն է։

Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.

  • Սերժ Սարգսյանի հարցազրույցի մեջ ինձ համար ամենակարևոր հատվածը Արցախյան բանակցություններին առնչվող հատվածն էր։ Նրա պաշտոնավարման ընթացքում ներքին հանրային կյանքը երբեք խաղաղ չի եղել, բայց դրանով հանդերձ՝ նրա կառավարման տարիները խաղաղ, մեջընդմեջ լարվածություն պարունակող տարիներ էին։ Սերժ Սարգսյանը շատ մեծ բան է արել այդ տարիների հանրային համերաշխության համար։ Չնայած տևողությանը՝ հարցազրույցը հոգնեցնող չէր․ նրա հանդարտ կեցվածքը, էմոցիաներին չտրվելը տրամադրում էին նայել հարցազրույցը։

Կարդացեք նաև

Սերժ Սարգսյանը հարցազրույցում անդրադառնալով 44-օրյա պատերազմի պարտությանը, հարցեր էր հնչեցրել. 

«Արդյո՞ք համալրել եք առաջնագիծը, արդյո՞ք տեղափոխել եք ՀՕՊ համակարգը, հրետանային միջոցները, արդյո՞ք արձակուրդից հետ եք կանչել արձակուրդում գտնվող հրամանատարներին. ահա սրանք են այն հարցերը, որոնք ես կտայի, այն պարզունակ բաները, որոնք ես կանեի, եթե լինեի 2020 թվականի 44-օրյա պատերազմի օրոք ՀՀ ղեկավար: … Զարմանում եմ. ինչպե՞ս էր հնարավոր պատերազմի մի քանի ժամում կորցնել ՀՕՊ միջոցների կեսը: Դա անհնար էր, անհնար»։ Նա շեշտել էր, որ պատերազմի սկսվելուց հետո պետք է կիրառվեին մեծ վնաս հասցնող այն հզոր սպառազինությունները, որոնք ՀՀ Զինված ուժերում առկա էին: 

Սերժ Սարգսյանն ասել էր նաև, որ իրենք հենց այս ռազմավարությամբ են գործել 2016 թվականի պատերազմի ժամանակ, ուստի նույն տրամաբանությամբ հնարավոր էր լինելու նաև բեկել 2020 թվականի պատերազմի ընթացքը հենց սկզբում:

Նիկոլ Փաշինյանը վաղ առավոտից սկսեց ֆեյսբուքում հիստերիկ գրառումներ անել. 

«ՍՍ-ն ասել է, թե չի հասկանում, թե ինչպես էր հնարավոր 44-օրյա պատերազմի հենց առաջին ժամերին կորցնել ՀՕՊ միջոցների կեսը։ 

Ի՞նչ կա չհասկանալու ձեր թողած ՀՕՊ համակարգը, ոչ թե առանձին վերցրած միջոցները, այլ ընդհանուր առմամբ ՀՕՊ համակարգը մետալալոմ էր։ Բառիս բուն իմաստով մետալալոմ։ Իսկ դաշնակիցները մեզ երեք մատի կոմբինացիա էին ցույց տալիս դրանք նորացնելու հայցերին ի պատասխան (ձեզ էլ էին երեք մատի կոմբինացիա ցույց տվել, հակառակ դեպքում 2018 թվականի դրությամբ մետալալոմի փոխարեն այլ բան առկա կլիներ)։

Ու որ հանկարծ իրենց կողմից մեզ երեք մատի կոմբինացիա ցույց տալը շատ աչք ծակող չլիներ, դաշնակիցները սիմվոլիկ մեկ-երկու բան էին մեզ գցում, անհրաժեշտի 0.1 տոկոսը, որ հետո թեմա բացվելու դեպքում մատնացույց անելու բան ունենան։

Ոչ դաշնակիցներն էլ էին երեք մատի կոմբինացիա ցույց տալիս, մատնացույց անելով երկու հանգամանք

1 ՀՀ ՀԱՊԿ անդամ լինելը։

2 Այն, որ տրամադրվող միջոցները կարող էին տեղակայվել ՀՀ ինքնիշխան տարածք չհանդիսացող տարածքներում»,- գրել էր նա։

  • Նիկոլ Փաշինյա՛ն, 44-օրյա պատերազմի օրերին էդ մետաղի ջարդոնո՞վ էր Արայիկ Հարությունյանը Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման ընթացքում ասում, որ Արցախի օդն ամբողջովին փակ է։ Էդ զգետնելը էդ մետաղի ջարդոնով է՞ր անում։ 
  • Չգիտեմ՝ ինչո՞ւ են վերջերս իրենք ամեն ինչ խմբերով անումխմբերով են գնում եկեղեցու վրա, խումբ են ձևավորում, որ հիմա էլ գնան, բանակի զենքերը նայեն իրենց ձեռք բերած… Որը գաղտնի չի, ցուցադրե՛ք, էլ ինչի՞ եք խումբ կազմում։ Իսկ պատրաստվո՞ւմ է խումբ կազմվել 50 հոգանոց, գնալ Բաքվի «Ռազմավարի այգին» տեսնել։ Պաշտոնական տվյալներով՝ Նիկոլ Փաշինյանը 6.5 միլիոն դոլարի միայն Ալիևին է նվիրել, ոչնչացրել:

Հիշեցնենք, Ալիևը բազմիցս հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի դեմ 2023 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի հարձակողական գործողությունների ընթացքում ոչնչացրել և որպես ավար հայկական կողմից վերցրել են ռազմական զինամթերք, ծանր սպառազինություն և մոտ 1 միլիարդ դոլար արժողությամբ զրահատեխնիկա։ Իսկ 2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ ոչնչացրել և որպես ավար տարել են մոտ 5 մլրդ դոլարի զենք-զինամթերք։ Նման հայտարարությամբ Ալիևը հանդես էր եկել նաև 2024թ. մարտի 14-ին՝ ելույթ ունենալով Բաքվի XI գլոբալ ֆորումի բացման արարողությանը, և ավելացրել. 

«Հարց է ծագում՝ որտեղի՞ց Հայաստանին այդքան գումար։ Իհարկե, հասկանալի է, որ այն բոլոր զենքերը, որոնք նրանք օգտագործել են մեր դեմ, տրամադրվել են անվճար»,- ասել է Ադրբեջանի նախագահն իր ելույթի ժամանակ։ 

  • Մինչև 44-օրյա պատերազմը Փաշինյանը պաշտոնավարել էր 2.5 տարի։ Բա էդ 2.5 տարին ինքն ի՞նչ է արել, որ եղածը մետաղի ջարդոն էր։ Խրոխտ ելույթ էր ունենում Սարդարապատում Տավուշյան մարտերից հետո, ասում, որ դրանք ցույց տըվեցին, որ հայկական բանակի հետ զենքի ուժի լեզվով խոսելն անհնար է։ Կարո՞ղ ենք կարդալ իր հիացական 2018-2019թթ․ելույթներն Արցախում հայոց բանակի մասին։
  • Էդ բանակում ելակ ուտող չի եղել։ Աննայի մտերիմի ջերմոցի ելակն էր, որ որպես լավություն՝ ցուցադրական Դավիթ Տոնոյանի միջոցով տվեցին մի զորամասի։
  • Մեր երկիրը, փաստորեն, արդեն պաշտպանված է, երկրում կա մի հատ էլեկտրական Չալո, ու դա սա (Փաշինյանը,- հեղ.) ցուցադրել է այն օրը, երբ Բաքվում Ալիևն ու Էրդողանը ցույց են տալիս իրենց ձեռք բերած սպառազինությունը, Արցախից, Հայաստանից բռնազավթած միլիարդավոր զինամթերքը։ Իրենք են ասում՝ այնտեղ կան զենքեր, որոնք Ադրբեջանը երբեք չի էլ ունեցել։
  • Զինծառայության ժամկետը մեկ քառորդով կրճատելը նշանակում է նույնքան անձնակազմի, զորամասերի քանակի կրճատում։ 
  • Հայաստանի սահմանապահ ուժերը, արդեն որքան ժամանակ է, հրամանատար չունեն, նույն կերպ ղեկավար չի ունեցել Գլխավոր շտաբը։ Չինաստանի նման երկիրը 8-9 ամիս այստեղ դեսպան չուներ, հիմա Հայաստանում դեսպան չունի Լեհաստանը։

  • Ադրբեջանն ունի ռազմական հետախուզության ծառայություն։ Իրենց աշխատանքի օբյեկտը Հայաստանի Զինված ուժերի մասին տեղեկություններ հավաքելն է ու ղեկավարին զեկուցելը։ Մինչև սրանց գալը նրանք երբևէ իրենց ղեկավարին չեն ասել, որ Ադրբեջանը կարող է հարձակվել Հայաստանի վրա։ Մի անգամ փորձեցին Ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ, երբ Ադրբեջանը չկարողացավ իր խնդիրը լուծել ու կանգնեց դիվանագիտական կոլապսի առաջ։ Հիշում եմ՝ Սերժ Սարգսյանն այդ ժամանակ կանչեց ԵՄ դեսպաններին ու ասաց՝ եթե պատերազմը չդադարեցվի, Հայաստանը կճանաչի Արցախի անկախությունը։ Ընդ որում, Ալիևն այդ ժամանակ Արցախի վրա հարձակվել էր ողջ խորությամբ ու լայնությամբ։ Հենց այդ հավաքից հետո Ալիևը խնդրեց կանգնեցնել պատերազմը։ 
  • Նիկոլ Փաշինյանին պետք է տանել Բաքվի ռազմավարի պուրակ, որ տեսնի այն զենքերը, որոնք ձեռք են բերվել Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի օրոք։
  • Պատերազմը սկսվել է քո պաշտոնավարումից 2.5 տարի անց։ Սերժ Սարգսյանի հարցազրույցից հետո նստել-գրել ես՝ ինչպես կարելի էր խուսափել 44-օրյա պատերազմից, որ ի՞նչ անես։ Դո՞ւ ով ես, կարողանո՞ւմ էիր՝ խուսափեիր պատերազմից։ Բա ասում էիր՝ իմ սեփական զրոյական կետից եմ սկսել բանակցությունները, ինչ ուզեմ՝ էդ էլ կբանակցեմ… Հիմա եկել-ասում ես՝ բանավիճեմ Ալեքսանդր Մյասնիկյանի հետ։
  • Երեկ Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակն ասել է, որ 4 անկլավների հարցը մնում է օրակարգում։ Բա կանոնակարգ գրեցիք, ափալ-թափալ անհասկանալի կերպով հաստատեցիք ԱԺ-ով ու ՍԴ-ով, որ սահմանազատում անեք։ Մհեր Գրիգորյա՛ն, ինչի՞ չարեցիք։ Դրանից ավելի կարևոր գործ ունե՞ս։ Ոչ մի սահմանազատում էլ չեն անելու։
  • Օգոստոսի 8-ի Վաշինգտոնյան փաստաթուղթը Մեղրին հանձնելու մասին էր։ Անմիջապես դրանից հետո հաղորդագրություն եղավ, որ Մհեր Գրիգորյանն ու Ադրբեջանի ներկայացուցիչ Շահին Մուստաֆաևը հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի սահմանին։ Դա Զանգելանում էր։ Բա ինչո՞ւ հարավում հանդիպեցին, երբ հայտարարվել էր, որ սահմանազատումը հյուսիսից պետք է արվի, որովհետև այդտեղից են տարածք տալու։
  • Թող իր բոլոր 5 շներին՝ էլեկտրական, ոչ էլեկտրական, հավաքի, գնան Գորիսից Կապան, տեսնեմ՝ կկարողանա՞ն։
  • Նիկոլ Փաշինյանի միակ հարցազրույցը պետք է կազմակերպել քննիչի հետ։ Ինքը պիտի դեռ պատասխանի՝ ի՞նչ փակ ծրարներ է տվել ԱԱԾ նախկին ղեկավար Արթուր Վանեցյանին, որն էլ նա 3-րդ երկրներում փոխանցել է Ադրբեջանի ղեկավարին՝ նրա հատուկ ծառայությունների միջոցով։

  • ԵՄ-ն իր կազմում չի կարող ընդգրկել մի երկիր, որն իր սահմանները չի վերահսկում։ Սրանց խաբում են վիզաների ազատականացման գաղափարով, բայց իրականությունն այն է, որ ԱԳ փոխնախարար Պարույր Հովհաննիսյանն ԱԺ-ում ասել է, որ վիզաների ազատականացման հարցում մենք ունենք հետընթաց։ Արդյունքում՝ վիզաների մերժումների քանակը մեծացել է, հերթերը՝ մեծացել, բողոքարկումն էլ դարձել է փողով։ Այնպես որ, ստում են, ինչպես միշտ: 

Մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս