Ի՞նչը պետք է ստիպի մարդուն, ով շուրջ երեք տարի կեղծել է գրեթե ամեն ինչ, չկեղծել արտահերթ խորհրդարանական ընտրությունները, հատկապես այն դեպքում, երբ դրանք նրա համար ունեն կենաց-մահու նշանակություն, և այնպես չէ, որ ընտրություններում պարտվելու դեպքում Նիկոլ Փաշինյանը կարող է վերադառնալ լրագրության ասպարեզ, կամ հայրենիք՝ տանձի օղի քաշելու։
«Ինձ համար նա միանշանակ փաշինյանական չէ, բայց փորձում է պղտոր ջրում ձուկ բռնել և մաքսիմալ օգտվելով իրավիճակից, որ իրենից ինչ-որ բան կախված է՝ որպես պառլամենտական ֆրակցիա, փորձում է կա՛մ ապահովել իր քաղաքական ապագան, կա՛մ մաքսիմալ օգուտներ քաղել այս անորոշ իրավիճակից: Ես համարյա թե համոզված եմ, որ, եթե այս պահին լինեն խորհրդարանական ընտրություններ, ինքն այլևս չի հայտնվելու խորհրդարանում, կամ, եթե հայտնվի, շատ քիչ տոկոսով: Այլևս երբեք «Լուսավոր Հայաստանը» 17 մանդատ չի ունենա Ազգային ժողովում»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:
«Արդյո՞ք պատերազմի ավարտից հետո շարունակում է նախատեսված մնալ, չեմ կարող ասել։ Նշեմ, որ 890 միլիոն դրամը պատերազմի 7-րդ օրը մերոնք վճարել են։ Չգիտեմ՝ հիմա կուլիսային վերաբաշխումներ պետբյուջեով նախատեսված գումարի հետ արե՞լ են, թե՞ ոչ, չգիտեմ»,- ասաց նա։
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը ներկայացրել է ներքաղաքական ճգնաժամի հաղթահարման իր պատկերացրած ելքը:
Էջմիածնի N զորամասից մարտական գործողություններին մասնակցելու նպատակով Կովսական (Զանգելան) մեկնած, այնուհետև շրջափակման մեջ հայտնված և մինչ օրս անհետ կորած համարվող զինծառայողների հարազատներն ահազանգում են՝ ԴՆԹ թեստերի պատասխանները կեղծում են։
168.am-ի տեղեկություններով՝ ավելի քան 100 միլիոն դոլարը, որը «Հայաստան» հիմնադրամից փոխանցվել է ՀՀ բյուջե, պետք է ծախսվեր ռազմական նպատակներով՝ հաշվի առնելով, որ հիմնադրամը չի կարող զենք-զինամթերք գնել, սակայն այդ գումարը Պաշտպանության նախարարություն չի փոխանցվել, մնացել է կառավարության ղեկավարության մոտ և այլ նպատակների ծառայեցվել:
«Մեր ուղարկածին խանութն ավելացնում էր ոչ ավել, քան 5 դրամ: Երեք հոգով մտնում են «Սիթի», ամեն մեկը մեկ արկղ ձու է վերցնում, և գնում կողքի փոքր խանութում վաճառում է 80 դրամով: Ի՞նչը վերահսկես»:
«Ադրբեջանը բոլոր ռազմագերիներին վերադարձրել է Հայաստանին: Ադրբեջանի տարածքում 2020 թվականի նոյեմբերի 26-ին ձերբակալված անձինք ռազմագերիներ չեն: Այս անձինք կատարել են ահաբեկչական գործողություններ, և Ադրբեջանում շարունակվում է նրանց նկատմամբ հետաքննությունը»,- ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ասել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի արտգործնախարար Ան Լինդեի հետ ճեպազրույցում։
168.am–ի տեղեկություններով՝ կառավարությունը որոշում է կայացրել երկու շաբաթով փակել հանրակրթական դպրոցները, որին կհաջորդի ևս մեկ շաբաթ՝ գարնանային արձակուրդների հաշվին։ Այսինքն՝ 3 շաբաթով կփակվեն հանրակրթական բոլոր հաստատությունները, և դասընթացները կշարունակվեն օնլայն ռեժիմով։
2021թ.-ին մամուլում ամենից շրջանառվող դպրոցը Աբովյան քաղաքի Խ. Աբովյանի N1 դպրոցն է: Հունվարի 22-ին դպրոցում կայացել է տնօրենի ընտրություն, որին մասնակցել են դպրոցի նախկին տնօրեն Մետաքսյա Բաբայանն ու գործող տնօրեն Քարմիլե Առաքելյանը: Փակ գաղտնի քվեարկության արդյունքում մասնակիցները վաստակել են 4-ական միավոր, այսինքն՝ չեն հաղթել, ու սահմանված կարգի համաձայն՝ հավակնորդների փաստաթղթերը ներկայացվել են ԿԳՄՍ նախարարություն, ու Քարմիլե Առաքելյանը նշանակվել է դպրոցի տնօրեն: Փետրվարի 3-ից մինչ օրս դպրոցում դասադուլ է ու գործադուլ:
168.am–ը մի քանի հրապարակումներով անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի իրավական գծով խորհրդական Աննա Վարդապետյանի կողմից կոնկրետ քրեական գործերին, տվյալ դեպքում՝ ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի և նրա որդու՝ Ռաֆիկ Հայրապետյանի նկատմամբ հարուցված քրեական հետապնդմանն անմիջական մասնակցություն ունենալուն:
Արցախի ՊԲ-ն հրապարակել է հայրենիքի պաշտպանության համար զոհված ևս 96 զինծառայողի անուն:
Մինչ իշխանությունը զբաղված է իր քաղաքական ապագայով՝ տնտեսական կյանքը մեր երկրում մատնված է բացարձակ անտարբերության։ Ոչ մեկի մտքով չի անցնում, թե այս իրավիճակն ինչպիսի անասելի վնասներ է հասցնում մեր տնտեսությանը։ Տնտեսություն, որն առանց այդ էլ ծանր օրեր է ապրում անցած տարվա հարվածներից հետո։
Քաղաքական անհայտություններն իրենց հետքն են թողնում տնտեսության վրա: Պաշտոնական վիճակագրությունը հերթով հրապարակում է տնտեսական անկման, գնաճի ու այլ տվյալներ:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Սոցիալական ապահովության ծառայությունը մեկ անձից 50 միլիոն 400 հազար դրամի գնում է իրականացրել։
Նախկինների նկատմամբ խորը ատելությունը, նրանց արածը սևացնելու ու ոչնչացնելու, հինը քանդելու և նորովի կառուցելու Նիկոլ Փաշինյանի տեսլականը բերեց նրան, որ 3 տարում Հայաստանը պարզապես վերածվել է ավերակների։ Երկիրը բառիս բուն իմաստով նստած է փլատակների վրա։
Այն, որ բյուջեի եկամուտները կարող են թերակատարվել, դեռ ինչ-որ տեղ կարելի է հասկանալ։ Բայց, որ գումարները կան, բայց ծախսերը չեն կարողանում ժամանակին կատարել, ուղղակի նոնսենս է։
Ընդունված է ասել, որ անշարժ գույքի շուկան տնտեսության հայելին է։ Երբ տնտեսության մեջ գործերը լավ չեն, դրան ամենաարագ արձագանքող ոլորտներից մեկն անշարժ գույքի շուկան է։
Այս ամենի հետ մեկտեղ՝ պետք է արձանագրել, որ Շուշին իր գոյության տարբեր ժամանակներում ավերվել, ձեռքից ձեռք է անցել։ Սակայն ինչ-որ պահի հայ ոգու միասնականության ու համախմբման շնորհիվ քաղաքի պարիսպներին ծածանվել է Հայոց դրոշը։
Բյուջեի հարկային եկամուտներն այս տարվա հունվարին ավելի քիչ են եղել, քան նախորդ տարվա այդ ամսին։ Հաշվեգրված հարկային եկամուտները և պետտուրքերը կազմել են 130,5 մլրդ դրամ, փաստացի մուտքերը՝ 111 մլրդ դրամ։ Այն դեպքում, երբ անցած տարվա հունվարին հաշվեգրված եկամուտները կազմել էին 146,7 միլիարդ, փաստացի մուտքերը՝ 135 մլրդ դրամ։
Հայաստանում մարտի 14-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 486 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 178 385-ի:
Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի անկախությանը վնասող ցանկացած գործունեություն մեծ հարված է հասցնելու նաև Հայաստանի միջազգային հեղինակությանը։ Եվ այդ գործընթացը արդեն իսկ մեկնարկել է։
Նիկոլ Փաշինյանի ներկայիս գործողությունները պայմանականորեն կարելի է բաժանել երկու մեծ խմբի․ դրանցից առաջինը վերաբերում է ընթացիկ քաղաքական ճգնաժամի հաղթահարմանը, ոչ թե հաղթահարման՝ երկրի շահերից բխելու տարբերակի, այլ՝ սեփական իշխանության ամրապնդման իմաստով։
«Մենք մեր երկրի մասի՞ն ենք մտածում, թե՞ մտածում ենք՝ դառնանք թուրքական վիլայեթ: Գործող իշխանությունների՝ նույնիսկ հանուն Հայաստանի գործողության արդյունքը մեզ ավելի վատ վիճակի մեջ է դնում»:
Հիմա, թե ո՞ւմ առաջադրանքներն են, ի՞նչ պայմաններում են դրանք տեղի ունենում, ես չգիտեմ, բայց, դատելով արդյունքներից, այս իշխանություններն իրականացնում են այնպիսի քաղաքականություն, որն ամբողջովին, կրկնում եմ, ամբողջովին համապատասխանում է թուրքական և ադրբեջանական ռազմավարական նպատակներին»:
Նա ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ օրերս ՌԴ-ի և Թուրքիայի նախագահները մասնակցեցին թուրքական «Ակույու» ատոմակայանի երրորդ էներգաբլոկի հիմնարկեքին՝ ցույց տալով, որ հարաբերությունները կարող են լինել կոնֆլիկտային և համագործակցային, ինչը բացառիկ օրինակ է։
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն օրերս լրագրողների հետ զրույցում խոսել է հայաստանյան գնաճի մասին՝ նշելով, որ դրա վրա էականորեն ազդում են միջազգային շուկայի բազմաթիվ գործոններ, այդ թվում՝ բեռնափոխադրումների գների բարձրացում, սննդամթերքի գների կտրուկ աճ։
Ադրբեջանը և Թուրքիան պատերազմից հետո իրականացրել են մի քանի համատեղ զորավարժություններ: Ակնհայտ է՝ պատերազմից հետո Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ և նաև ուղղորդմամբ շարունակում է ռազմականացվել. այս ամենը հենց այնպես տեղի չի ունենում:
Ուշագրավ է նաև այն հանգամանքը, որ Միշելը երեք երկրներում էլ խոսել է տարածքային ամբողջականության սկզբունքից, դրանով իսկ փորձել խոցել Ռուսաստանին՝ իր այցին հաղորդելով հակառուսական վեկտոր։
32-ամյա Արեգ Բորիկի Ազարյանը մեկն էր այն հազարավոր հայորդիներից, որ կյանքը չխնայեց հանուն հայրենիքի։ Արեգը Սյունիքի մարզի Նժդեհ գյուղից էր, ամուսնացած էր, 4 մանկահասակ երեխաների հայր։