Մինչ Ադրբեջանը տոնում է «հաղթանակը», ՔՊ-ն ու նրան կցված քարոզչական բոսյակները շարունակում են «գրոհել» Արցախը պահած գործիչներից մեկի՝ Սերժ Սարգսյանի երեկվա հարցազրույցի վրա. Արտակ Զաքարյան

Հանրապետական գործիչ Արտակ Զաքարյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է.

«Մինչ Ադրբեջանը տոնում է իրեն նվիրված արցախյան «հաղթանակը», ՔՊ-ն ու նրան կցված քարոզչական բոսյակները, շարունակում են «գրոհել» Արցախը պահած գործիչներից մեկի՝ Սերժ Սարգսյանի երեկվա հարցազրույցի վրա: Բովանդակային ասելիք չունենալով՝ հասել են անգամ փողքաստը վարողներին քննադատելուն:

Փորձեք կողքից նայել Հայաստանի ներքաղաքական իրադարձություններին և ուղղակի նողկանք կապրեք: Այսօրվանի պես են եղել բոլոր այն իշխանություններն ու պատասխանատուները, որոնց ժամանակ Հայ ժողովուրդը կորցրել, հարենազրկվել կամ ցեղասպանվել է:

Սակայն միայն ՔՊ-ն բավարար չէ, որպեսզի արտաքին թշնամին իրականացնի իրենց հաջորդ ծրագիրը: Անհրաժեշտ է, որ ՔՊ-ն աջակացներ ունենա նաև «ընդդիմություն» հռչակվածների մեջ:
Իսկ նրանք կան…»:

Տեսանյութեր

Լրահոս