«Ես էլ գիտեմ, որ իշխանությունը ոտից գլուխ խնդիր է, և իշխանության մեջ եղած մարդիկ ոչ կոմպետենտ են, սրան գումարած էլ՝ ԱԺ–ն վերածվել է կոճակ սեղմողների»․ Գորգիսյան

Կառավարությունն Ազգային ժողով ուղարկեց, իսկայնտեղ գործող քաղաքական մեծամասնությունն օրերս դակեց այնպիսի մի օրենք, որով Հայաստանում սեպտեմբերի 12-ից կհայտարարվի կարանտին, որը կարող է ձգվելմինչև 6 ամիս, և եթե Արտակարգ դրության հայտարարման ժամանակ Կառավարությունն ինչ-որ հաշվետվություն էր ներկայացնում Ազգային ժողովին, ապա հիմա՝ կարանտին հայտարարելով, մի կողմ է դնում խոհրդարանական ուժերին և անցնում միանձնյա որոշումների կայացման։

168 TV-ի «Ռեվյու» հաղրոդաշարի եթերում նման մտահոգություն հայտնեց Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը՝ նշելով, որ օրերս խորհրդարանում ընդունված օրենքը ևս մեկ անգամ փաստում է, որ Հայաստանում գործում է սուպերվարչապետական համակարգ, իսկ քաղաքական մեծամասնության ընդունած նախագիծն իր կարգավորումներով թույլ է տալիս մտածել՝ իսկ գո՞ւցե այս ամենը արվում է ընդամենը քաղաքական նպատակահարմարությունից ելնելով։

«Օրինակ՝ ես չեմ բացառում կարանտինի սահմանումն այն վայրերում, որտեղ կլինեն բողոքի ակցիաներ, կամ քաղաքացիները կփորձեն բողոքի ալիքներ բարձրացնել, ու կիսատ-պռատ հիմնավորումներով այդ տարածքներում կհայտարարվի կարանտին»,- ասաց Գորգիսյանը։

Ըստ պատգամավորի՝ կարանտին սահմանող օրենքը ենթադրում է 11 տեսակի տուգանք, ինչից կարելի է եզրակացնել, որ այս ամենի նպատակն ի սկզբանե եղել է քաղաքացուն տուգանելը, որովհետև չկա որևէ փաստարկված հիմնավորում, թե համավարակի դեմ ուրիշ ինչ ձևով են պայքարում իշխանությունները, և ինչպե՞ս է այդ պայքարն ազդել համավարակի ցուցանիշի վրա, որը շարունակում է տարածաշրջանում մնալ վատթարագույնը։

«Եթե խոսենք կառավարության տված խոստումներից ու դրանց հակառակ արվող գործողություններից, ապա պետք է ասել, որ դրանք բազմաթիվ են։ Քաղաքացին դրանցից պետք է անի հետևություններ, սակայն, քանի որ Հայաստանում չկան այնպիսի խնդիրներ, որոնք օրհասական լուծումեն պահանջում, ուստի հող նախապատրաստված չէ Փաշինյանի հրաժարականիհամար։ Մենք այս ողջ ամառ շրջեցինք գյուղերում, քաղաքացիների մոտ հոգեբանական, սպասողական վիճակ է, մարդիկ չեն ուզում խաբված լինել, ոմանք վախենում են Փաշինյանի հորինած միֆից, թե ինքը եթե գնա, հներն են գալու, և հույս ունեն, որ ամեն ինչ լավ է լինելու: Քաղաքացիները մարզերում և գյուղերում գրեթե նույնն են ասում՝ դե, հո 20 տարվա թալանածը երկու տարում հետ չե՞ն բերի, դե, իրենք ազնիվ են։ Ավելի շատ հոգեբանորեն, մարդիկ պատրաստ չեն ընդունել, որ իրենք սխալվել են»,- ասաց նա։

Հարցին՝ երբ գյուղերում շրջումէին, օրինակ, քաղաքացուն հարցնում էին, թե ի՞նչ են զգում վերջինները, երբ իմանում են, որ պետությունն արտակարգ դրության պայմաններում չաշխատող քաղաքացուն տվել է միանվագ 68 հազար դրամ, իսկ, օրինակ, Ազգային ժողովում 2020 թվականիսկզբից մինչև օգոստոս ամիսը ստացելեն 847 հազար դոլարի պարգևավճար, Գևորգ Գորգիսյանը պատասխանեց.

«Ես էլ գիտեմ, որ իշխանությունը ոտից գլուխ խնդիր է, և իշխանության մեջ եղած մարդիկ ոչ կոմպետենտ են, սրան գումարած էլ՝ Ազգային ժողովը վերածվել է կոճակ սեղմողների և դարձել է կառավարության կամակատարը»,- ասաց նա։

Հարցին՝ իսկ որպես խորհրդարանական ընդդիմություն՝ ինչո՞ւ այդ դեպքում չեն պահանջում իշխանության հեռացումը, ինչի պահանջը ներկայացնում են արտախորհրդարանական ուժերը, Գևորգ Գորգիսյանը պատասխանեց.

«Արտախորհրդարանական ընդդիմադիր ուժերը ցանկանում են գործող խորհրդարանական մեծամասնությամբ ձևավորել նոր կառավարություն. դա պնդում է հիմնական մասը, իսկ եթե մենք չենք գնում նոր ԱԺ ընտրությունների, դա մեռելածին բան է։ Սրան գումարած՝ արտախորհրդարանական ուժերը մանիպուլյացնում են, խնդիր ունեն դաշտ մտնելու, և նույն բանը ժամանակին անում էր նաև Նիկոլ Փաշինյանը։ Մենք գիտենք, որ հիմա ժամանակը չէ հրաժարական պահանջելու, իսկ այդ ժամանակը երբ գա,բոլոր արտախորհրդարանական ուժերի համախմբողը լինլու է «Լուսավոր Հայաստանը», որովհետև սա այն ուժն է, որից վախենում է իշխանությունը։ Ես չեմ տեսնում, որ հին ուժերի հետ աշխատող մարդիկ կարող են դառնալ հաջորդ իշխանությունը»։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս