Փաշինյանի հիստերիան շեղելու նպատակ ունի․ դրսում ռեժիմով ծաղրում են՝ չի պատասխանում․ Գագիկ Համբարյան

Քաղաքագետ Գագիկ Համբարյանն այն կարծիքին է, որ Նիկոլ Փաշինյանը և նրա թիմը վախենում են արձագանքել Ադրբեջանից եկող որևէ հայտարարության։

«Նիկոլն Ալիևից վախենում է, վախենում է, որ ականջները կպոկի Ալիևը։ Նիկոլը ո՞վ է։ Նիկոլին Ալիևն ասում է՝ հարբեցող ծաղրածու, ինքը պատասխանո՞ւմ է, ամենաահավոր վիրավորանքներին ինքը չի պատասխանում։ Խնդիրն այն է, որ այդ վիրավորանքը Նիկոլին չի տալիս՝ հայ ժողովրդին է տալիս, մեզ է տալիս, որովհետև Նիկոլը մեր ղեկավարն է։ Մտածում եք՝ Նիկոլն այդքան ռիսկ ունի՝ արձագանքի Ալիևի կամ Ալիևի ներկայացուցիչների, նրա պատգամավորների հայտարարությունների՞ն։ Դուք պատկերացնո՞ւմ եք՝ Նիկոլին տեսնելիս՝ Ալիևն ինչ կանի նրան։ Նիկոլին արդեն սկսել է ծաղրել Տաջիկստանի նախագահը, Նիկոլին ռեժիմով ծաղրում և ստորացնում է Բելառուսի բռնապետ Բատկան, ու Նիկոլը ծպտուն չի հանում։ Նիկոլն այդ կերպարն է. Դրսում՝ զիբիլի վրայի կատու, ներսում՝ առյուծ»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա։

Նիկոլ Փաշինյանն այսօր վաղ առավոտից արձագանքում է Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարություններին, բայց Ադրբեջանից եկող հայտարարությունների պարագայում նա կամ լուռ է, կամ զբաղված է դրանք սրբագրելով ու արդարացնելով։

Կարդացեք նաև

Գագիկ Համբարյանը նկատեց՝ Նիկոլ Փաշինյանը լրագրողներին է ասում՝ պատասխանեք Ալիևին․ «Ադրբեջանի բռնապետը Գիտությունների ակադեմիայի նիստի ժամանակ գիտնականներին հրահանգում է, որ կեղծեն Հայաստանի պատմությունը․․․ Ադրբեջանը միշտ գիտական ոլորտում մեզ պարտվել է։ Հիմա, Նիկոլը լրագրողներին ասում է՝ դուք փոխել եք Ադրբեջանի նախագահի բառերը, ինքը ասել է՝ Ցարական Ռուսաստանի քարտեզների վրա չկա։ Ի՞նչ տարբերություն, մարդն ասում է, որ Սևանա լիճ չի եղել, եղել է «Գյոյչա»։ Փոխանակ ինքը բացեր, ասենք, համացանցը, գտներ քարտեզները, դներ իր էջում, պատասխաներ, լրագրողներին ասում է՝ դուք գտեք, պատասխանեք։ Այ քեզ բան, այսինքն՝ Ադրբեջանի նախագահն է մեզ հաթաթաներ տալիս, կեղծում մեր պատմությունը և, ասենք՝ Մարտիրոսյան Ռազմիկը պետք է պատասխանի Ադրբեջանի նախագահին, որովհետև մեր երկրի վարչապետ Նիկոլ Անհողը Ցռան Վերգոյի կարգավիճակում է՝ վախենում է Ադրբեջանի բռնապետին պատասխանելուց։ Գոնե, որ տղամարդլամիշ լինում է Հայաստանի ներսում, դրա 0,001 տոկոսն անի Հայաստանից դուրս»։

Նա շեշտեց՝ այն, ինչ Փաշինյանն արել է Ադրբեջանի համար, Ադրբեջանի ոչ մի նախագահ չի արել։

Անդրադառնալով Փաշինյանի գրառմանը, թե 2018-ին ՀՕՊ համակարգ չենք ունեցել, նա հետևյալն ասաց․ «Այստեղ հարցը ոչ թե ՀՕՊ համակարգ չունենալն է, լավ էլ ունեցել ենք, այլ խնդիրն այն է, թե այդ ՀՕՊ համակարգերի տեղերն Ադրբեջանը որտեղի՞ց է իմացել։ Ադրբեջանի բռնապետը 2020թ․ նոյեմբերից հետո հայտարարել է, թե 44-օրյա պատերազմի ժամանակ ոչնչացվել կամ որպես ավար վերցվել է 4,8 մլրդ դոլարի զենք։ Ընդամենը երկու տարի առաջ Ադրբեջանի բռնապետը հայտարարեց, որ ՀՀ-ից վերցված զենքի 99,9 տոկոսը նվեր են եղել ՀՀ-ին։ Էլ չասեմ, որ 2023-ին հայտարարեցին, որ մոտ 1 մլրդ ԱՄՆ դոլարի զենք է մնացել Արցախում։

Հիմա ինչո՞ւ Նիկոլն ու իր թիմը չեն արձագանքում Ալիևի այս հայտարարությանը, պատասխանը պարզ է՝ վախենում են, որ Ալիևն ամբողջությամբ ապացույցներով կներկայացնի այդ զենքի մասին կոնկրետ ինֆորմացիա։ Նաև չեն արձագանքում, որովհետև եթե բացահայտվի իրենց սուտը, կպարզվի, որ հայկական բանակը լավ էլ զինված է եղել, ամեն ինչ էլ ունեցել ենք, և մեխանիկորեն այդ զենքն անգործության, դավաճանության և այլ երևույթների արդյունքում հայտնվել է ադրբեջանցիների ձեռքում»։

Նա շեշտեց՝ «Փաշինյանի հիստերիան» ոչ այդքան Սերժ Սարգսյանին պատասխանելու, որքան Ջեյհուն Բայրամովի հայտարարություններից հասարակությանը շեղելու նպատակ ունի։

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ԼՂ-ում 44-օրյա պատերազմի ժամանակ առաջարկել է հրադադար՝ առանց հայկական ԶՈւ-ն շփման գծից դուրս բերելու: ՌԴ նախարարի առաջարկը ենթադրում էր հետևյալը. շփման գծի արևելյան հատվածում պետք է գտնվեին ռուս խաղաղապահներն ադրբեջանական ԶՈւ-ի հետ, իսկ արևմտյան հատվածում ՝ կրկին ռուս խաղաղապահներն ու հայկական ԶՈւ-ն: Իսկ լիակատար հրադադարը պետք է ուժի մեջ մտներ նոյեմբերի 9-ից։

Գագիկ Համբարյանը նկատեց՝ թող ՀՀ իշխանությունները համարձակվեն ասել՝ Ադրբեջանն է մերժել այդ առաջարկը։

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս