Մինչև 500 000 դրամ աշխատավարձ ստացողները պետությանը վճարելիք 10 500 դրամը կարողանալու են խնայել և ուղղել առողջության ապահովագրությանը․ Անահիտ Ավանեսյան

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի ֆեյսբուքյան գրառումը 2026թ․-ից համակարգին կմիանան 200.000 + աշխատավարձ ստացող քաղաքացիները: Փաթեթի արժեքը տարեկան` 129.600 դրամ: Վճարման ձևը`ամսական: 2026թ. վճարման բեռը մեղմելու համար պետությունը`

ա) 200.000-ից 500.000 հազ. դրամ աշխատավարձ ստացող անձանց հնարավորություն կտա` 5500 դրամի փոխարեն` Զինապահ հիմնադրամին վճարել 1000 դրամ և մնացած 4500 դրամը փոխանցել առողջության ապահովագրությանը: 2026թ.-ի ընթացքում եկամուտների հայտարարագիր լրացնելով` ետ ստանալ ամսական 6000 դրամ:

բ) 500.000-ից 1 մլն դրամ աշխատավարձ ստացող անձանց հնարավորություն կտա` 7500 դրամի փոխարեն Զինապահ հիմնադրամին վճարել 1000 դրամ և մնացած 6500 դրամը փոխանցել առղջության ապահովագրությանը: 2027թ.-ի ընթացքում եկամուտների հայտարարագիր լրացնելով` ետ ստանալ ամսական 4000 դրամ: Այսինքն, մինչև 500000 դրամ աշխատավարձ ստացող քաղաքացիները պետությանը վճարելիք 10500 դրամը կարողանալու են խնայել և ուղղել առողջության ապահովագրությանը:

գ) 1մլն դրամից ավելի աշխատավարձ ստացող անձանց հնարավորություն կտա ` 2027թ.-ի ընթացքում եկամուտների հայտարարագիր լրացնելով` ետ ստանալ 4000 դրամ:

Տեսանյութեր

Լրահոս