Իսրայելը վճռականորեն և արհամարհանքով մերժում է բռնապետ Էրդողանի վերջին PR հնարքը. Գիդեոն Սաար

«Ստամբուլի դատախազությունը, որը, վերջերս կազմակերպել էր Ստամբուլի քաղաքապետի ձերբակալությունը միայն այն պատճառով, որ համարձակվել էր առաջադրվել Էրդողանի դեմ, այժմ «կալանքի օրդերներ» է տվել իսրայելցի առաջնորդների և բարձրաստիճան պաշտոնյաների համար»,- Իսրայելի ԱԳ նախարար Գիդեոն Սաարի խոսքերն է մեջբերում «Թուրքիան այսօր» լրատվական ալիքը և տեղեկացնում, որ ըստ իսրայելցի նախարարի՝ Էրդողանի Թուրքիայում դատական ​​համակարգը վաղուց դարձել է քաղաքական մրցակիցներին լռեցնելու և լրագրողներին, դատավորներին ու քաղաքապետերին կալանավորելու գործիք։

«Իսրայելը վճռականորեն և արհամարհանքով մերժում է բռնապետ Էրդողանի վերջին PR հնարքը»,- ասել է Գիդեոն Սաարը:

Տեսանյութեր

Լրահոս