32-ամյա Արեգ Բորիկի Ազարյանը մեկն էր այն հազարավոր հայորդիներից, որ կյանքը չխնայեց հանուն հայրենիքի։ Արեգը Սյունիքի մարզի Նժդեհ գյուղից էր, ամուսնացած էր, 4 մանկահասակ երեխաների հայր։
Տիգրան Ավինյանը նույնիսկ ՊՆ ներկայացուցիչներին քննարկումներից մեկի ժամանակ ռեպլիկ է հնչեցրել, թե՝ մեկ է, պարտվել եք՝ այդքան բյուջեն ի՞նչ եք անում:
Այսպիսով հերթը հասավ ՀՀ Մարդու Իրավունքների Պաշտպան (ՄԻՊ) Արման Թաթոյանին։
2008 թվականի մարտին 1-ի իրադարձությունների ժամանակ տուժածներին աջակցություն հատկացնելու հարցը հերթական անգամ հայտնվել է կառավարության օրակարգում։
Այս տարվա փետրվարի 11-ին 168.am-ը հրապարակում էր կատարել այն մասին, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Ազգային ժողովի Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, հասկանալի չէր, թե ինչու, գտնվում է «Գառնի Լեռ» գիտաարտադրական միավորում և «Արսենալ» ռազմաարդյունաբերական նորաստեղծ գործարանում:
Գեներալ Օնիկ Գասպարյանի այս հայտարարությանն Անվտանգության խորհրդի (ԱԽ) քարտուղար Արմեն Գրիգորյանը որոշել է անդրադառնալ միայն մոտ 4 ամիս անց՝ պատճառաբանելով, թե չէր մտածում, որ այս թեման՝ պատերազմը 4-րդ օրը կանգնեցնելու Օնիկ Գասպարյանի առաջարկը, կդառնա գլխավոր շահարկման թեմա, իսկ հիմա, ըստ նրա, քաղաքական դաշտում այն ակտիվորեն շահարկվում է:
Մեկ անձից հերթական գնում իրականացնող կառույցն այս անգամ Ազգային անվտանգության ծառայության Պետական պահպանության ծառայությունն է. 52 միլիոն դրամի գնում է իրականացրել մեկ անձից։
Ֆեյսբուքյան «Ճանապարհային ոստիկանություն և կարմիր գծեր» խմբում օգտատերերից մեկը սխալ կայանված մեքենայի մի լուսանկար էր տեղադրել ու կից գրել, որ այս կերպ կանգնող վարորդներին խորհուրդ է տալիս մեքենա չվարել:
«Ժողովրդի իշխանություն» բարբաջանքը հօդս է ցնդում առաջին իսկ դիպուկահարի պարզած հրացանափողից։ Այն պահին, երբ «ժողովրդի իշխանության» մարմնավորողը դիպուկահարներ է շարում իր երթևեկի հետագծով մեկ, հենց այդ պահին ավարտվում է «ժողովրդի իշխանությունը»։
Ռուսական Regnum լրատվական գործակալությունը հրապարակել է հոդված, որում հեղինակը՝ Վատիկանի և Հռոմեական կաթոլիկ եկեղեցու, ինչպես նաև Միջին Արևելքի և Անդրկովկասի եկեղեցիների հարցերով փորձագետ Ստանիսլավ Ստրեմիդլովսկին, անդրադարձ է կատարել Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի հնարավոր ապագային:
Նրա բնորոշմամբ՝ Գագիկ Ծառուկյանն իր հարցազրույցում գրեթե նույն ուղու վրա էր՝ նշելով, որ խորհրդարանական ընդդիմությունը չի կարողանալու 30 տոկոս ձայնով իր թեկնածուին առաջ տանել։ Այսինքն՝ Գագիկ Ծառուկյանն իր տեսակետը հայտնեց, որ Փաշինյանի հրաժարականի դեպքում իրենք թեկնածու չեն առաջադրելու՝ ընդգծելով, որ անիմաստ է։
«Պատերազմից հետո, չեմ կարող ասել՝ երբ էր կոնկետ օրը, բայց արդեն բավականին ժամանակ է՝ մեզ տեղեկացրել էին Կառավարությունից, որ այլևս Մարդու իրավունքների պաշտպանին չեն հրավիրում կառավարության նիստեին: Եվ ես դրա համար այլևս չեմ գնում կառավարության նիստերին»,- այսօր հրավիրված ասուլիսի ընթացքում ասաց Արման Թաթոյանը:
Հայաստանը պետություն է, որն ապրում է գրեթե ամենօրյա սկանդալների ռեժիմում։ Այստեղ կատարվում են իրադարձություններ, որոնք որևէ այլ, գոնե փոքր-ինչ կայացած հասարակություններում ամիսներով քննարկման նյութ կդառնային, և որոնց կհետևեին առնվազն քաղաքական փոփոխություններ։
Նա անդրադարձավ նաև Նիկոլ Փաշինյանին աջակցող սփյուռքահայերին. «Սփյուռքահայերը դրսից աջակցեցին այս ժեխափոխությանը և շարունակում են մինչև հիմա էլ աջակցել այս սրիկաներին, դա է ամենամեծ երկերեսանիությունը: Այդքան աջակցում են, օժանդակում են, բայց չեն գալիս այստեղ ապրելու: Սփյուռքում շատ են այդպիսի մարդիկ:
Օնիկ Գասպարյանի «հեղաշրջումը» սառը ցնցուղ էր բոլորիս համար, քանի որ մենք ավելի շատ հակված ենք հրաշքների, քան հետևում ենք իրական գործընթացներին։
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մարտի 13-ին, ժամը 12։00-ին խորհրդարանական խմբակցությունների ղեկավարներին և «Հայրենիքի փրկության շարժման» ղեկավարներին հրավիրել է հանդիպման նախագահական նստավայր՝ առաջնորդվելով համապետական ու համազգային շահերով՝ առկա իրավիճակը քննարկելու և ճգնաժամը հաղթահարելուն ուղղված փոխընդունելի լուծումներ գտնելու նպատակով։
Հասկանալի է՝ Նիկոլ Փաշինյանը պատրաստ է անգամ ծնկի գալ, մազերը խուզել կամ ակրոբատիկական հնարքներ անել՝ դավաճանի պիտակից ազատվելու համար, եթե անգամ դրա գինը հիմարության պիտակով ներկայանալն է։
2019-ի հոկտեմբերի 15-ին Բաքվում Թյուրքական խորհրդի նիստին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ «Զանգեզուրի փոխանցումը Հայաստանին» հանգեցրել է թյուրքական աշխարհի աշխարհագրական պառակտմանը:
Շատերին է հետաքրքրում այն հարցը, թե ինչպես է մեր կրթական համակարգը դուրս գալու այս ճգնաժամից։ Ոմանք կարծում են, որ պետք է շարունակաբար փաստաթղթեր մշակենք։ Պետք է ռազմավարություններ, օրենքներ, կարգեր հաստատենք, որոնք նպաստելու են իրավիճակի բարելավմանը։
Դավիթ Գալստյանը (պատրոն Դավոն) հայտարարել էր, որ երբևէ չի հանդիսացել որևէ նախարարի օգնական և խորհրդական, ուստի ՊՆ-ից նաև հետաքրքրվել էինք՝ եթե նա որևէ պաշտոն չի զբաղեցրել, ապա ի՞նչ իրավունքով է պատերազմի օրերին ներկա գտնվել հրամանատարական բունկերում, երբ նախարարները քննարկում էին քարտեզները։ Հիշեցնենք, որ լուսանկարները հենց ՊՆ-ն էր տարածել:
Քիչ առաջ տեղեկություններ տարածվեցին, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն, ունի սրտի խնդիրներ ու ստենտավորվում է:
Քիչ առաջ հայտնել էինք, որ hraparak.am-ի տեղեկություններով ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին տեղափոխել են «Աստղիկ» բժշկական կենտրոն։ Ըստ կայքի՝ նախագահի մոտ սրտի խնդիր է առաջացել, և ստենդավորվում է։
Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայից հետո բավականին բարդ իրավիճակ է ստեղծվել, որն իր հետևանքներն է ունեցել նաև Հայաստանի ներքաղաքական դրության վրա, այս մասին «Ալ Արաբիա»-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը։
ԵԿՄ-ն կոչ է անում՝ ոչ թե հոգնենք, ոչ թե հուսահատվենք ու մեր ապագան թողնենք բախտի քմահաճույքին, այլ համախմբվենք ազգովի եւ գործենք ի շահ մեր պետության, պետականության ու ժողովրդի։
Քանի որ Հայաստանում տիրող ճգնաժամային իրավիճակն առավել խոցելի է դարձնում Հայաստանը, ու քանի որ տարածաշրջանային զարգացումները կարող են փոփոխվել կայծակնային արագությամբ, 168.am-ը «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար, փորձագետ Տիգրան Աբրահամյանից հետաքրքրվեց, թե որքանո՞վ է այս փուլում հավանական նոր պատերազմի վերսկսումը:
168.am-ը մի քանի հրապարակումներով անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի իրավական գծով խորհրդական Աննա Վարդապետյանի կողմից կոնկրետ քրեական գործերին, տվյալ դեպքում՝ ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի և նրա որդու՝ Ռաֆիկ Հայրապետյանի նկատմամբ հարուցված քրեական հետապնդմանն անմիջական մասնակցություն ունենալուն:
Ամերիկյան Միջազգային հանրապետական ինստիտուտի նախաձեռնությամբ փետրվարի 8-16-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի 1510 քաղաքացիների շրջանում անցկացվել են հարցումներ, որոնք պարունակում են չափազանց տխուր, իրականում ողբերգական պատկեր:
Բայց մերն այդ պարագան չէ, քանի որ Նիկոլ Փաշինյանը ոչ միայն մասնագիտությամբ դերասան չէ, այլ որևէ մասնագետ չէ, ընդհանուր առմամբ։
Վավերագրական ֆիլմերի ռեժիսոր Հովհաննես Իշխանյանն այն կարծիքին է, որ այն մարդիկ, ովքեր ասում են, թե քաղաքականությամբ չեն զբաղվում, նրանց ուղեղը դասավորված է այնպես, որ ընդունեն Արցախի կորուստը:
Քիչ էր՝ կոլապսի են ենթարկել պաշտպանության ու անվտանգության, պետական կառավարման ու տնտեսական ինստիտուտները, հիմա էլ հասել են ֆինանսական համակարգին։ Այս համակարգը դեռ դիմակայում է, բայց հասցրել է բավականաչափ թուլանալ՝ իշխանությունների հետևողական գործողությունների հետևանքով։