Բաժիններ՝

Դիմավահանը դիմակին չի փոխարինում. ԿԳՄՍ-ն պարզաբանել է, թե դպրոցում ինչպիսի դիմակ կարող են օգտագործել աշակերտները

Պարետատունը հաստատել է կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) պայմաններում հանրակրթական ուսումնական հաստատություններում գործունեության կազմակերպման ուղեցույցը:

Համաճարակային իրավիճակից ելնելով՝ ներկա փուլում ուսումնական գործընթացը հանրակրթության բոլոր մակարդակներում (տարրական, միջին և ավագ) մեկնարկում է 2020 թվականի սեպտեմբերի 15-ից՝ առկա ուսուցմամբ, իսկ 1-ին դասարանցիները դպրոց են հաճախում սեպտեմբերի 14-ին՝ մեկ անձի ուղեկցությամբ: Ուսումնական տարվա առաջին կիսամյակը 13 շաբաթ է:

Ուղեցույցում նշված է, որ սովորողները դասին մասնակցում են տեղից: Գրատախտակի մոտ կանչելն արգելվում է: Սովորողներին ստուգված գրավոր աշխատանքները տրամադրելն արգելվում է, կարող է տրամադրվել գրավոր աշխատանքի լուսապատճենը:

Դասասենյակում սովորողները կրում են դիմակներ։

Աշակերտների ծնողների մի մասը, սակայն, դեմ է հատկապես դիմակ կրելուն: Ասում են՝ 6-7 տարեկան երեխան ինչպե՞ս պետք է հիգիենայի բոլոր կանոնները պահպանելով՝ դիմակ կրի, քանի որ ամեն րոպե ձեռքը դեմքին է տանելու: Ծնողների շրջանում նաև տեղեկություններ են շրջանառվում, թե կարող  են երեխաները դեմքի պաշտպանիչ վահաններով հաճախել դպրոց՝ բժշկական կամ կտորից դիմակների փոխարեն: Ավելին՝ list.am-ում արդեն հայտարարություն է տարածվել, թե պատվերով պատրաստում են դիմակներ՝ երեխաների համար՝ 700-750 դրամով:

168.am-ը ԿԳՄՍՆ-ից հետաքրքրվեց՝ կարո՞ղ են երեխաները դիմավահաններով հաճախել դպրոց: Նախարարության Հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչության պետի տեղակալ Օֆելյա Կամավոսյանը բացասական արձագանք տվեց՝ պարզաբանելով.

«Համարվում է, որ դիմավահանը դիմակին չի փոխարինում: Մենք ծնողներին խորհուրդ ենք տալիս բազմակի օգտագործման դիմակներ վերցնել, որ լվանան ու կրկին կարողանան օգտագործել, որպեսզի ֆինանսական տեսակետից մեծ բեռ չլինի, մինչև սահմանափակումները կհանվեն»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս