«Կարմիր բերետավորնե՛ր, այդ ո՞ւմ հրամանն եք կատարում՝ նրա, որը ձեր ընկերներին տարավ՝ սպանե՞ց». Գեղամ Նազայան
«Վրաններ են տեղադրվելու նաև Դեմիրճյան փողոցում». Իշխան Սաղաթելյան
Նա նաև հիշեցրեց, որ պատերազմի օրերին ԱՄՆ նախկին պետքարտուղար Պոմպեոն զրուցում էր հակամարտող երկրների ղեկավարների հետ։ Ըստ նրա, սա գուցե այլ փուլ է տարածաշրջանի համար, և կարող էր լինել շատ ավելի բարձրաստիճան հեռախոսազրույց, սակայն, նրա համոզմամբ, ավելի կարևոր են բովանդակությունն ու քայլերը։
Հենց կապիտուլյանտին իշխանության բերած արտաքին ուժերի հետ էին նրա հակասությունները Հայաստանի ու Արցախի ապագայի հարցով։ Ստացվում է, որ առանց ռազմավարական դաշնակցի վճռորոշ օժանդակության մնալու և «տարածքներ էներգակիրների ու կոմունիկացիաների դիմաց» առաջարկվող հեռանկարի շուրջ էին Սերժ Սարգսյանի հակասությունները վերջիններիս հետ։ Այլևս հասկանալի է դառնում, թե ինչու 2018թ․-ի փողոցային շարժումը Երրորդ նախագահը որակեց՝ որպես հակաարցախյան։
Կային ժամանակներ, երբ երբեմնի ընդդիմադիր, ապա վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը նույնիսկ փիփերթն ուտում էր ուղիղ եթերում։ Նա ամեն ինչ էր անում ուղիղ եթերում՝ սկսած կառավարության նիստերից՝ մինչև հեծանվավազք ու խորոված։
Ինչո՞ւ է Թուրքիան նման հայտարարություններ անում, այն էլ՝ միակողմանի, որովհետև Թուրքիայի համար ներկայիս իշխանությունները Թուրքիայում դիտարկվում են այնպիսի քաղաքական ուժ, որոնց հետ ավելի հեշտ է ծրագրեր իրականացնել։ Ի վերջո, ՀՀ-ում իշխում է պարտվող կառավարություն, դրա համար էլ նրանք շահագրգռված են, որ իշխանությունը մնա, դրա համար են օժանդակում ներկայիս իշխանության քաղաքականությանը։
ՊՆ-ից 168.am-ին հայտնեցին, որ Վաղարշակ Հարությունյանը ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանին նշանակել է Հատուկ հանձնարարությունների գծով ավագ սպա:
Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբն Վարդազարյանը Ազգային ժողովում ս/թ մայիսի 3-ին ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի՝ իրեն հարց ուղղելու ընթացքում պատգամավորի համար անթույլատրելի վարքագիծ դրսևորելու փաստով դիմել է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին՝ Արման Բաբաջանյանի կողմից պատգամավորական էթիկայի կանոնների կոպիտ խախտման փաստը քննարկելու և դրա վերաբերյալ ԱԺ եզրակացություն ներկայացնելու համար սահմանված կարգով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու գործընթաց սկսելու պահանջով:
168.am-ի հետ զրույցում մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանն ասաց, որ դժվարանում է ասել, թե ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարի անվան հետ կապվող դավաճանությունները որքանով են իրական, սակայն փաստ է, որ կա խնդիր։
ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավար Մարիան Քլարկ-Հաթթինգը հապճեպ լքել է Հայաստանը. այս տեղեկությունը երեկվանից տարածվել է հայաստանյան լրատվամիջոցների ու համացանցի տիրույթում: Մարիան Քլարկ-Հաթթինգի Հայաստանը լքելու հնարավոր պատճառների մասին բազմաթիվ տարբերակներ են շրջանառվում:
Արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում ու դրանից հետո հայ հասարակությունն ապրում է տոտալ քարոզչական հարձակումների ու մանիպուլյացիաների մթնոլորտում։ Եթե պատերազմի ընթացքում իշխանությունն աշխատում էր բացահայտ ստի ու կեղծիքի գործիքակազմով, ապա հետպատերազմյան շրջանում գործում է որոշակիորեն այլ մարտավարություն։
«Պատմական դաժան անցյալի բերումով՝ ժողովրդի գերակշիռ մասի մոտ կա հոգեմտավոր շեղում, իրենք պետության զգացողություն չունեն, ազգի, հայրենիքի զգացողությունը շատ թուլացած է, և տարիներ շարունակ ահազանգում եմ, որ մեր առաջնային խնդիրն այդ խեղումը, շեղումը շտկելն է, և ջանում եմ քաղաքական դաշտի համար դա դարձնել օրակարգային: Առ այսօր ինձ դա չի հաջողվել»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց […]
Նրա տպավորությամբ՝ Օնիկ Գասպարյանը չի ձգտում հեղաշրջման, նա պարզապես ասել է այն, ինչ ասել է, ուստի, եթե Նիկոլ Փաշինյանը ժողովրդավար է, պետք է կուլ տա դա և ի գիտություն ընդունի, որ ՀՀ ԶՈՒ ուղեղն անհանգստացած է երկրի անվտանգությամբ և ներկայիս կառավարմամբ, դրան պետք է ուշադրություն դարձնել։
«Ռազմական հեղաշրջման փորձերն իրենց տարրերն ունեին, տանկեր և այլն. մեզ մոտ այդ դեպքը չէ։ Մեզ մոտ ռազմական հեղաշրջման մասին խոսք լինել չի կարող։ Որքանով ԳՇ պետի հետ ես իմ շփումներով գիտեմ՝ ռազմական հեղաշրջում անելու ոչ ցանկություն կա, ոչ նպատակ. եղել է ընդամենը կոչ»,- ասաց Մարտիրոսյանը։
ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքել էր տեղեկությունը, թե «Իջևանի ու Շամշադինի ճակատային հատվածում թուրք-ադրբեջանական ծանր տեխնիկայի կուտակումներ են, Տավուշի 3-րդ բանակային կորպուսում հայտարարված է տագնապ»:
«Նրանք բարձրաձայնում են, թե իբր Շուշին եղել է ադրբեջանական, նմանատիպ խոսքեր կան նաև արցախցիների նկատմամբ, թե նրանք ադրբեջանցիներ են, և այլն։ Չիմացողների համար կրկնեմ ևս մեկ անգամ՝ Շուշին եղել է բուն հայկական քաղաք, ովքեր հայոց պատմությանը ծանոթ չեն, թող բացեն գրքերը՝ կարդան, մի քիչ ծանոթանան, հետո հայտարարություններ անեն»։
168.am-ի հետ զրույցում Հանրաապետական կուսակցության խոսնակ, ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն անդրադառնալով Լ. Տեր-Պետրոսյանի տարածած հայտարարությանը՝ նկատեց՝ այդ հայտարարությունը կարդալիս երկակի տպավորություն է ստացել։
Հայաստանի սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը 2021թ. փետրվարը 2020թ. փետրվարի նկատմամբ կազմել է 5.3%, իսկ նախորդ ամսվա նկատմամբ՝ 0.6%: ԱՎԾ-ն հրապարակել է «Սպառողական գների ինդեքսը Հայաստանի Հանրապետությունում 2021թ.հունվար-փետրվարի» տվյալները:
Կանանց իրավունքների պաշտպանության միջազգային օրը ՀՀ առաջին օմբուդսմեն, «Ընդդեմ կամայական բռնության» ՀԿ նախագահ, իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը 168.am-ի հետ զրույցում անդրադարձել է Ադրբեջանում պահվող կին գերիների ճակատագրին:
Մարտի 4-ից շրջանառության է դրվել վարչապետի աշխատակազմի կողմից մշակված Պետական պահպանության ծառայությունը (ՊՊԾ) Ազգային անվտանգության ծառայությունից առանձնացնելու և վարչապետին ենթակա մարմինների շարքում ներառելու նախագիծը:
Mediaport-ի հավաստի աղբյուրների փոխանցմամբ՝ այսօր վաղ առավոտից Ռազմական ոստիկանություն են կանչվում ԳՇ պետին աջակցություն հայտնած սպաներն ու նրանց մերձավորները:
Նախորդ շաբաթ ազգային ժողովի (ԱԺ) քառօրյայի 3 օրը նվիրված էր Վճռաբեկ դատարանի 2 թափուր անդամի ընտրությանը: Ներկայացված էին Արսեն Մկրտչյանի և Արմեն Հայկյանցի թեկնածությունները: ԱԺ-ում նրանց ներկայացնում էր Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) նախագահ Ռուբեն Վարդազարյանը:
Ինձ համար լիովին հասկանալի է զինվորականության բարձրագույն հրամկազմի վրդովմունքը և բանակի դիրքորոշումը՝ միջամտելու իր իրավասություններից դուրս գտնվող քաղաքական գործընթացներին, ինչի պատճառը ոչ այլ ինչն էր, եթե ոչ վարչապետի անզգույշ փորձը՝ իր կրած նվաստացուցիչ պարտության մեղքը բանակի վրա բարդելու:
«Ես չգիտեմ, թե նա ինչու չի գալիս։ Եթե ինքն էլ չի գալիս, իր կինը թող գա, ժամանակին գալիս էր այստեղ՝ Շուշիիում նկարահանումներ էր անում… թանկարժեք գորգերը փռում, ճանապարհները փակում ու վրան նկարվում էր, սելֆիներ անում։ Իմ մտքով միայն մի բան է անցնում՝ երևի Ալիևը թույլ չի տալիս, որ Փաշինյանը գա Արցախ ու տեսնի՝ ինչ վիճակում է»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Արծվիկ Սարգսյանը։
Մարտի 6-7-ն ընկած ժամանակահատվածում համացանցում Տավուշի մարզի հետ կապված տարբեր տեղեկատվություններ հայտնվեցին. Նախ՝ եղավ հրապարակում այն մասին, որ քաղաքացու վարորդական իրավունքում Հայաստանի փոխարեն՝ նշվել է Ադրբեջան, որից հետո պաշտոնական տեղեկատվություն տարածվեց, որ սխալմունք է եղել։
Մեր քաղաքում նույն օրը, նույն ժամին տեղի է ունեցել երկու խոշոր հանրահավաք։ Մի պատգամավոր շատ դիպուկ է նկատել, որ այսօր Հայաստանում կա երկու ընդդիմություն, և չկա իշխանություն։ Ճիշտ հասկանալու համար մեր այսօրվա պոտենցիալը և պետական ռիսկայնությունը՝ կարիք կա առանձին-առանձին քննարկելու հարթակների և հրապարակների բովանդակությունը։
Անցյալ շաբաթվա Նիկոլ Փաշինյանի հանրահավաքային ելույթը հիմնականում արժանացավ հեգնանքի՝ թե՛ պաթոսի, թե՛ կեղծիքի, թե՛ ընդհանրապես նման իրավիճակում հանրահավաք կազմակերպելու ու ելույթներ ունենալու համար։
«Մենք՝ արցախյան երկրորդ պատերազմի ներքոստորագրյալ մասնակից զինծառայողներս, քաղաքական հարցերում պահպանելով չեզոքություն, ելնելով ստեղծված ոչ կայուն իրավիճակից, խնդրում և միջնորդում ենք որպեսզի գեներալ֊գնդապետ Օ.Գասպարյանը շարունակի հայրենանվեր ծառայություն մատուցել Հայրենիքին ՀՀ ԶՈւ ԳՇ պետի պաշտոնում»։
Մինչ կառավարությունը ձեռքեր լվացել, մի կողմ է քաշվել՝ հասարակությանը թողնելով իր հոգսերի հետ, գնաճը Հայաստանում գնալով ահագնանում է։ Այն ընդհուպ մոտեցել է նախատեսված թիրախի վերին սահմանին, իսկ սննդամթերքի դեպքում նույնիսկ անցել է այդ սահմանը։
Վերջին մեկ ամսվա ընթացքում ավելի պարզ են ուրվագծվում ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենի հարավկովկասյան քաղաքականության գլխավոր ուղղությունները։ Բացի այն, որ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը մի քանի անգամ հանգամանալից խոսել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում ԱՄՆ առաջնայնություններից, նրանից, որ ԵԱՀԿ ՄԽ-ում ԱՄՆ համանախագահությունը ջանքեր է ներդնելու խաղաղության կայունության համար և հակամարտության քաղաքական կարգավորման համար։ Մի խումբ կոնգրեսմեններ […]