Անընդհատ տեսնում ենք օլիգարխների հանդեպ քրեական հետապնդումներ, հետո տեսնում ենք օլիգարխների կնունք-հարսանիքներին քեֆ անող բարձրագույն իշխանություն։ Մի խոսքով, իրական կյանքում աբսուրդը գերազանցում է ինքն իրեն, ավելի, քան Լուիս Բունյուելի Le Charme discret de la bourgeoisie (Բուրժուազիայի համեստ հմայքը) սյուրռեալիստական հրաշալի ֆիլմում։
Պատերազմական, քաղաքական թոհուբի մեջ մի տեսակ անուշադրության մատնվեց Լևոն Արոնյանի հեռացումը Հայաստանից։ Բայց սա զուտ շախմատային խնդիր չէ։ Արոնյանի նման դեմքերը ազգերի և պետությունների խաղաղ մրցակցությունում ապահովում են քո տեղը՝ ազգերի և պետությունների բարձրագույն խմբում։ Նման անուն-ազգանուններ ունեցող պետությունները միշտ այլ, ավելի բարձր կարգի են։
Փետրվարի 2-ին 168.am-ը ՀՀ ԱՆ Քրեակատարողական ծառայությանը (ՔԿԾ) հարցում էր ուղարկել, որին պատասխանելու համար Ծառայությունից մեկամսյա ժամկետ էին խնդրել:
«Երբ որ մոտեցա դատարանի մուտքին (այնտեղ նիստի էի), տեսնեմ՝ քաղաքացիական հագուստով մեկը դատարանի մուտքի մոտ վիճում է, ու մի քանի վայրկյան հետո սկսեց ուժգնությամբ հարվածել դատական կարգադրիչի գլխին, հրել բարձր աստիճանների վրայից: Հետո դատարանից դուրս թափվեցին մյուս կարգադրիչները, մյուս աշխատակիցները, ու ընդհանուր քաշքշոց եղավ»:
168.am-ն այսօր տեղեկացրել էր, որ չնայած այն պայմանավորվածությանը, որով Գորիս-Որոտան-Շուռնուխ ճանապարհը հսկվելու է սահմանապահների կողմից, Ադրբեջանը սկսել է դիրքերի ամրապնդում, խրամատավորում: Նկատենք, որ թշնամու կողմից այդ աշխատանքներն այս պահին իրականացվում են Որոտան համայնքին մերձ հատվածում:
Երեկվանից լուրեր են տարածվում, որ չնայած այն պայմանավորվածությանը, որով Գորիս-Որոտան-Շուռնուխ ճանապարհը հսկվելու է սահմանապահների կողմից, թշնամին սկսել է դիրքերի ամրապնդում:
168.am-ը կապ հաստատեց ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի հետ՝ հընթացս ցանկանալով պարզել նաև, թե ինչո՞ւ նա այսօր Խորհրդարանում չէ, և արդյո՞ք կաշկանդվածություն ունի երեկվանից հետո:
«Այո, և՛ «Իսկանդերն» էին սխալ զեկուցել, և՛ սխալ էին զեկուցում Ղարաբաղում տիրող իրավիճակի վերաբերյալ պատերազմից առաջ, և՛ դրա ընթացքում և՛ հետո։ Եվ ի վերջո՝ եթե այդքան հաճախ են սխալ զեկուցում, գուցե վատն են խորհրդականնե՞րը»։
Կառավարության այսօրվա նիստին առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ներկայացնելով COVID-19 համավարակի վիճակագրությունը, տեղեկացրեց, որ վերջին շրջանում կա հիվանդացության աճ։
Հայաստանը՝ որպես պետություն ու պետականություն, այսօր ապրում է նորանկախ շրջանի ամենակենսական փորձությունը, որը ոչ թե ընթացիկ, սովորական, այլ լինելիության աստիճանի փորձություն է։ 44-օրյա պատերազմն այդ փորձության խտացված արտահայտությունն էր, բայց, ցավոք, ոչ վերջինը։
Ռազմական փորձագետ Արթուր Եղիազարյանն այն կարծիքին է, որ եթե բանակը ցանկանար ռազմական հեղաշրջում իրականացնել, ապա դրա մասին նախապես չէր հայտարարի:
Պատերազմում պարտված, Արցախ բառն առհասարակ չարտաբերող, Ադրբեջանում գտնվող մեր գերիների մասին որևէ բառ չասող Նիկոլ Փաշինյանը հանդիսանում է Հայաստանի անվտանգության համար սպառնալիք, և ստեղծված իրավիճակով պայմանավորված էլ՝ Գլխավոր շտաբն օրերս հանդես եկավ հայտարարությամբ, որի վերաբերյալ էլ նախագահ Արմեն Սարգսյանը փորձում է Սահմանադրության դիրքերից լուծում առաջարկել։
«Հայաստանում պատային իրավիճակ է ստեղծվել»,- այս մասին 168․am-ի հետ զրույցում ասաց ՌԴ ԵԱՏՄ ինստիտուտի գործադիր տնօրեն Վլադիմիր Լեպյոխինը՝ անդրադառնալով ՀՀ ներքաղաքական զարգացումներին և դրանցում արտաքին խաղացողների դերակատարությանը։
Կցանկանայի պարզել, թե ի՞նչ կապ ունի ռուսական զենքն այն փաստի հետ, որ Շուշի քաղաքը, որը ես հիանալի կերպով պատկերացնում եմ, բազմաթիվ անգամներ եմ եղել ԼՂ-ում, սկզբունքորեն ուղիղ շտուրմի համար անհասանելի, երեք կողմերից ժայռային լեռնային հատված, ինչպե՞ս կարող էր նման անտաղանդ կերպով կորսվել՝ առանց պայքարի։
Մարտի 1-ին Հանրապետության հրապարակում միտինգային ելույթի ժամանակ Նիկոլ Փաշինյանն անդրադառնալով ՀՀ ԶՈՒ ԳՇ հայտարարությանը, հերթական անգամ հիշեց ՀՀ սահմանադրության 14-րդ հոդվածի, այսպես ասած, իրեն ձեռնտու կետը՝ Հայաստանի Հանրապետության Զինված ուժերը քաղաքական հարցերում պահպանում են չեզոքություն:
Խորհրդարանում ընթանում է Կառավարության հետ հարցուպատասխանը: Կառավարության անդամները, բացի Պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանից՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ներկա են:
Այսօր ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Տիգրան Պետրոսյանի անվան Շախմատի տուն՝ ներկա գտնվելու այնտեղ կազմակերպված մրցաշարին:
Մինչ իշխանությունը մարտիմեկյան հավաքով տոնում է իր Պյուռոսյան հաղթանակը, մինչ հազարավոր քաղաքացիներ շարունակում են պահանջել Փաշինյանի ու նրա թիմի հրաժարականը, մինչ քաղաքական հորիզոնում տեղ-տեղ հայտնվում ու կորչում է ՀՀ նախագահի ուրվագիծը՝ հավանաբար այն պատճառով, որ «խորհրդարանական կառավարման համակարգի պայմաններում նախագահի ինստիտուտն արտաքնապես խորհրդանշական կամ ձևական բնույթ ունի», երկրում առկա իրավիճակը հանրային ու քաղաքական տարբեր շրջանակներում շարունակում է որակվել ճգնաժամային:
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը քիչ առաջ Տիգրան Պետրոսյանի անվան Շախմատի տան առջև, ուր նա այցելել էր կազմակերպված մրցաշարին հետևելու նպատակով, պատասխանեց լրագրողների մեկ հարցի՝ ընդգծելով, որ մոտակա ժամանակներում կպատասխանի բոլոր հարցերին:
Արդեն տեղեկացրել ենք, որ խորհրդարանում Կառավարության հետ հարցուպատասխանից առաջ իշխանությունը հնարավոր ու անհնարին բոլոր միջոցները ձեռնարկել է Նիկոլ Փաշինյանի, կառավարության անդամների անվտանգությունն ապահովելու համար:
Ազգային Ժողովում ընթանում է կառավարության հետ հարցուպատասխանը։
Նիկոլ Փաշինյանը զոդում է Ազգային ժողովի ցանկապատերը, դարպասները։
168.am-ի տեղեկություններով՝ Ազգային ժողովի ողջ տարածքում այս պահին տեղադրվում են ուժգին խշշացող և պայթող նռնակներ՝ ձայնային սուր ազդանշաններ արձակող սարքավորումներ:
Խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանին ընդառաջ՝ իշխանությունը հնարավոր բոլոր միջոցները ձեռնարկել է՝ Նիկոլ Փաշինյանի, կառավարության անդամների ու պատգամավորների անվտանգությունն ապահովելու համար:
Այս մասին տեղեկացնում է 168.am-ի՝ ԱԺ-ում աշխատող նկարահանող խումբը:
Նախագահը հայտարարել է Սահմանադրության 139-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ նախադասությամբ սահմանված իմպերատիվ երկու պահանջներից երկրորդի կատարման մտադրության՝ առանձին դիմումով Սահմանադրական դատարան դիմելու մասին, հիմքը՝ Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը։
Նիկոլ Փաշինյանը շաբաթվա կենտ օրերին հրաժարվում է արտահերթ ընտրություններ անցկացնելու գաղափարից, զույգ օրերին՝ առաջարկում է արտահերթ ընտրություններ անցկացնել։ Նա առաջնորդվում է «որը կպավ՝ կպավ» սկզբունքով։
168.am-ի «Պրեսսինգ» հաղորդաշարի եթերում Սաթիկ Սեյրանյանի հյուրը սահմանադրագետ, միջազգայնագետ և քաղաքագետ Վարդան Պողոսյանն է:
Քաղաքական մեկնաբան Հայկ Խալաթյանի կարծիքով՝ Նիկոլ Փաշինյանի հանրահավաքի նպատակը ոչ թե Մարտի 1-ն էր, այլ քաղաքական դիվիդենտներ ստանալը:
Մենք չէինք էլ ուզում դիմումը լրացնեինք, ես գիտեի՝ ինչ էր կատարվելու, բայց որ ստիպեցին, ասեցի՝ լավ, կնոջս խնդրեցի, որ լրացնի: Եթե չեք տալու, պետք չէ գովազդել, թե՝ տալիս ենք, սենց, նենց, ես դրանից եմ ջղայնացած, ինձ էդ է ջղայնացնում, թե չէ իրենց տված փողն իրենց թող մնա, մեզ պետք էլ չի: Ես սրտանց արել եմ, երբեք ակնկալիք չեմ էլ ունեցել պետությունից, ինձ համար եմ արել, իմ խղճի համար եմ արել: