Մոլդովան պատրաստվում է չեղյալ հայտարարել ԱՊՀ քաղաքացիների անվիզա տեղաշարժի համաձայնագիրը

Մոլդովան կարող է նոր վիզային ռեժիմ մտցնել ԱՊՀ երկրների քաղաքացիների համար. տեղեկացրել է Newsmaker-ը։

Երկրի կառավարությունը նախատեսել է չեղյալ հայտարարել համագործակցության պետությունների քաղաքացիների անվիզա տեղաշարժի համաձայնագիրը նրա մասնակիցների տարածքով, կնքված 1992թ․ Բիշքեկում։ Փոփոխությունը նախատեսող նախագիծը պատրաստել է արտաքին գործերի նախարարությունը, եւ կառավարությունն այն կքննարկի նոյեմբերի 12-ի նիստում։

Եթե կառավարությունը հավանություն տա անվիզա ռեժիմի համաձայնագրի չեղյալացմանը ԱՊՀ երկրների քաղաքացիների համար, ապա նախագիծը կփոխանցվի խորհրդարանի քննարկմանը։ Միեւնույն ժամանակ, Մոլդովայի ԱԳՆ-ն պետք է տեղեկացնի ԱՊՀ գործադիր կոմիտեին 1992թ․ համաձայնագիրը խզելու մասին։ Նախագիծն ուժի մեջ կմտնի Պաշտոնական մոնիտորում հրապարակվելուց հետո։

Մոլդովայի ԱԳՆ-ն նշել է, որ ԱՊՀ պետությունների քաղաքացիների համար նրա մասնակից պետությունների տարածքում տեղաշարժվելու անվիզա ռեժիմի համաձայնագրի՝ կառավարության հաջորդ նիստում նախատեսվող չեղյալ հայտարարումը չի վերաբերում Ռուսաստանի քաղաքացիներին։ Գերատեսչությունում նշել են, որ ՌԴ-ի հետ Մոլդովան կնքել է առանձին երկկողմանի համաձայնագիր, որը մնում է ուժի մեջ։ ԱԳՆ տվյալներով՝ փոփոխությունները կվերաբերեն միայն Տաջիկստանին եւ Ղրղզստանին, որոնց հետ նման երկկողմանի համաձայնագրեր չկան։

 

Տեսանյութեր

Լրահոս