Ե՞րբ է անհրաժեշտ դիմել մանկական գինեկոլոգին
Խորհուրդ է տրվում կատարել պլանային այցեր մանկական գինեկոլոգի մոտ
- Վաղ մանկական հասակում (սեռական օրգանների բնածին արատները բացառելու համար)
- 13-15 տ կատարել պրոֆիլակտիկ զննումներ
- Առաջին դաշտանը սկսվելիս, որից հետո յուրաքանչյուր տարին մեկ անգամ
Ո՞ր գանգատների դեպքում դիմել մանկական գինեկոլոգին:
Եթե առկա է`
- արտաքին սեռական օրգանների կարմրություն, այտուց, ցավ, քոր, մրմուռ
- արտադրություն հեշտոցից (տհաճ հոտով, դեղնավուն, դեղնականաչավուն, արյունային, սպիտակ (լոռանման)
- Ձեռնաշարժություն (օնանիզմ)
- հաճախակի և ցավոտ միզարձակում
- սեռական փոքր շրթերի սերտաճում (կպում)
- հեշտոցում օտար մարմնի կասկած
- սեռական օրգանների վնասվածք
- ցավ որովայնի ստորին շրջանում
- ձվարանի կիստաներ և ուռուցքանման գոյացություններ
- երկրորդային սեռական հատկանիշների (թևատակերի, ցայլքի մազակալում, կրծքագեղձերի մեծացում) առաջացում մինչև 7տ
- երկրորդային սեռական հատկանիշների բացակայություն 13 տ
- դաշտանի բացակայություն 15տ
- անկանոն դաշտան (դաշտանի ուշացում (45 օր և ավել)/21 օրից կարճ տևող դաշտան)
- ցավոտ, առատ դաշտան
- կրծքագեղձերի փոփոխություն (կարմրություն, կրծքի հատվածում մաշկի ջերմության փոփոխություն, կոշտության առաջացում, պտուկից ցանկացած տիպի արտադրության դեպքում:
Շատ կարևոր է երեխային ճիշտ նախապատրաստելը գինեկոլոգի մոտ այցին, բացատրել, որ ամեն ինչ արվում է իր առողջությունը պահպանելու համար և զննումն անցավ է։

