Թուրքիայում հոկտեմբերին աշխատանքային սպանությունների հետևանքով կյանքից զրկվել է 169 աշխատող

Թուրքիայի աշխատավորների առողջության և աշխատանքային պայմանների անվտանգության հարցերով զբաղվող խորհուրդը (İSİG) հրապարակել է հոկտեմբեր ամսվա աշխատանքային սպանությունների մասին զեկույց։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Զեկույցի համաձայն՝ հոկտեմբերին աշխատանքային սպանությունների հետևանքով կյանքից զրկվել է 169 քաղաքաց։

Ըստ մասնագիտության՝ մահերի 27%-ը տեղի է ունեցել գյուղատնտեսության ու անտառտնտեսության, 25%-ը՝ շինարարության և ճանապարհների, 15%-ը՝ տրանսպորտի, 6%-ը՝ մետաղագործության և 5%-ը՝ առևտրի ու կրթության ոլորտներում։

Մահացածներից 8-ը երեխաներ էին, իսկ 7-ը՝ փախստականներ ու միգրանտներ։ Մահացածներից մեկը եղել է 14 տարեկան, 7 անձ եղել է 15-17 տարեկան, 31 մարդ՝ եղել է 18-29 տարեկան, 46 մարդ 50-64 տարեկան։

Մահվան դեպքերից 19-ը տեղի է ունեցել Ստամբուլում, 10-ը՝ Մերսինում, 9-ը՝ Անկարայում, 7-ը՝ Բուրսայում, 6-ը՝ Հաթայում ու Իզմիրում և այլ քաղաքներում։

Տեսանյութեր

Լրահոս